Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:07
19.10.22
64

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Img default alt hy

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։

«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։