Լրահոս
2022-11-05
-
ՊՆ զորամասում նշվել է հետախույզի մասնագիտական տոնըՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նոյեմբերի 5-ին նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։ Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։ Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:Ավելին17:4005.11.22 -
ՀասարակականOpel-ը մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/05/1225927/Ավելին17:3005.11.22 -
ՔաղաքականԽաղաղությունն Արցախն է․ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ 2022թ. նոյեմբերի 5-ի Միասնության հանրահավաքումՍիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից։ Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով։ Արցախը չպետք է հայաթափվի, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին, տեր ենք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։ Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։ ● միասնականություն՝ մեր ներսում ● միասնականություն՝ Արցախին ● միասնականություն՝ Սփյուռքին Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ ասաց, որ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը: Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին։ Ես վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամները արձագանք են գտնելու հայկական ամբողջ սփյուռքում։ Նաև՝ աշխարհում։ Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը ազդարարող հանրահավաք։ Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։ Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ։ Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների, վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։ Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում՝ կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան, պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները: Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։ Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից-Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես-Բեյրութ-Գյումրի-Տորոնտո-Նյու-Յորք-Աթենք-Փարիզ-Սյունիք-Թեհրան. ամենուր մենք միանական ենք ու մենք միասնական ենք Արցախի և Հայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։ Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։ Մենք ունենք ՊԱՀԵԼՈՒ հայրենիք, և այն միակն է։ Մենք վերականգնելու ու հզորացնելու ենք այն։ Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։ Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։ Կա մեկ բաժանում, և յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա իրեն այդ հարցը պետք է տա։ Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։ Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։ Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱՅՍ ՀԱՐՑԸ ՀՆՉԵԼՈՒ Է ԱՆԴԱԴԱՐ ու հասցեական, ու պատասխանն էլ պիտի լինի հստակ։ Այս բախտորոշ ընտրության առջև կանգնած են բոլորը՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի: Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է. Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։ Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։ Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, Դուք համաձա՞յն եք, որ մեր պետության, մեր հայրենիքի ճակատագիրը, Ձեր երեխաների, Ձեր ընտանիքների ճակատագիրը որոշի այդ մեկ հոգին։ Ո՝Չ Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը: Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել հազարամյա ժողովրդի ճակատագիրը, նա ժողովրդի կողմից նման մանդատ չունի։ Մեզ հաճախ հարցնում են՝ ո՞րն է մեր պայքարի հիմնական նպատակը։ Պատասխանում եմ պարզ և հստակ. • Ունենալ խաղաղ և անվտանգ Հայաստան ու Արցախ • Ունենալ զարգացող և արդար Հայաստան ու Արցախ • Ունենալ արժանապատիվ ու համերաշխ հայկական աշխարհ Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին. • Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ • Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը; • Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։ Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։ Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ: Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ: Այսքանը այսօրվա հավաքի մասին։ Հիմա մեր առաջիկա անելիքները. Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ, Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։ Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։ Օրվա իշխանությունները մեր ժողովրդին համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։ Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։ Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել, մնացած մասը պահելու համար: Եվ ամենագլխավորը, մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք, որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ: Աշխարում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։ Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց դարձել թափառական: Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։ Եթե այսօր մենք կանք, այստեղ ենք, հայրենիք ունենք, դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է, ովքեր իրենց կյանքի գնով պահել են հայրենիքը: Փառք մեր հերոս տղերքին: Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն, այլևս զոհեր չենք ունենա, բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։ Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։ Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա: Սրիելի հայրենակիցներ, Մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբ հարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է։ Ուրեմն՝ ոչ մի վհատվել, ոչ մի հուսահատություն։ Կապիտուլյացիային դիմագրավելու մեր ներուժը սպառված չէ։ Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։ Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին: Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։ Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով: Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես 1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում, 2. պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում, 3. կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում: Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն: Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել դիվանագետների, զինվորականների, պրոֆեսիանալ մասնագետների հետ և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք։ Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր: Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։ Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։ Մենք ձեռքներս ծալած նստած չենք: Այսօրվա հավաքը ապացույցն է: Սիրելի հայրենակիցներ Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք, բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա: Սենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով, ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը: Սիրելի հայեր, Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ պետք է մեր առաջ քաշած օրակարգին հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին, յուրաքանչյուրիս ընտանիքին։ Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։ Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։ Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։ Մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա: Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ։ Սիրելի ընկերներ, քույրեր և եղբայրներ, Գիտեմ, որքան մեծ է ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։ Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում հատկապես ամեն օր պայքարող մարդուն: Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ և սրտացավ քննադատությունները Մենք մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղել ենք, մենք այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք: Սա իսկապես ծանր, բայցև կենսական պայքար է։ Բայց չէ որ մեր զինվորներն աննահանջ և հերոսական կռվիվ են տվել պատերազմի ամբողջ ընթացքում, չեն լքել խրամատը, ընկերոջը։ Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նա է որոշելու իր ճակատագիրը և ապագան: Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։ Դեռ Դարեհ առաջինն է ասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել: Այսօր՝ ազգային համերաշխության այս հանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը հաստատեց՝ մենք կրկին կդառնանք միասնական և կհաղթենք: Աստված պահապան մեր պետությանը և ազգին։ Ձեզանից յուրաքանչյուրին։ Խաղաղությունն Արցախն է։ Խաղաղությունը Հայոց պետականությունն է։ Խաղաղությունը ծնվում է այս հրապարակում։ Հավատացեք, ուժեղ եղեք։ Մենք հաղթելու ենք։ Միասնության հանրահավաքումԱվելին17:1505.11.22 -
ԻրավականՇիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՆոյեմբերի 3-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով: Վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է: Երիտասարդներն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին17:1005.11.22 -
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Միասնության հանրահավաքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցում է Միասնության հանրահավաքինԱվելին17:0305.11.22 -
ՍպորտՆովակ Ջոկովիչը 74-րդ անգամ կխաղա «Մասթերսի» կիսաեզրափակիչում«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստն այս ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 76 անգամ է հասել այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչ, հաղորդում է ATP-ն։ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով պարտության է մատնել իտալացի Լորենցո Մուզետիին։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ջոկովիչը հաղթել էր Կարեն Խաչանովին: Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը։Ավելին17:0005.11.22 -
ԻրավականՀայտնի է Գեղամասար-Նորակերտ ճանապարհին ողբերգական վթարից տուժածների ինքնությունըՆոյեմբերի 4-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Նորակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 36-ամյա Էդգար Մելքոնյանը, և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը՝ 52-ամյա Սուսաննա Քալանթարյանը, մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 54-ամյա Հայկարամ Մնացականյանը: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:5005.11.22 -
ՔաղաքականՎանեցյանը չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված Միասնության հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։ «Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասաց Վանեցյանը։Ավելին16:4405.11.22 -
Արտաքին քաղաքականություն«Բռնաբարել են մարդկանց գիտակցությունը». Պուտինը վստահ է՝ «Ուկրաինային դրդեցին ինքնասպանության»Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են ու առճակատումը նույն ժողովրդի մեջ է ընթանում: Պուտինն ասել է, որ դա Արևմուտքի սցենարն է եղել իրար դեմ հանել երկու ժողովուրդներին, հակառուսականություն սերմանել ուկրաինացիների մեջ: «Այդպես Արևմուտքը Ուկրաինային դրդեց ինքնասպանության»,- ասել է Դաշնության ղեկավարը:Ավելին16:4005.11.22 -
ՔաղաքականԵս այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից․ ԹևանյանՀարգելի՛ հայրենակիցներ, Ես այսօրվա հանրահավաքին եկել եմ որդուս՝ Նորայրի հետ։ Իր ձեռքին արցախցի փոքրիկ աղջնակի լուսանկարն է՝ ի նշան մեր միասնության, համերաշխության։ Եկեք բարձր ծափահարություններով ողջունենք Արցախի մեր հայրենակիցներին ու ասենք, որ իրենց հետ ենք, իրենք միայնակ չեն։ Այս երեխան Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքին մասնակցում էր «Ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն» գրությունը ձեռքին։ Ուշադրությո՛ւն դարձրեք, գրության մեջ շեշտերը դրված են «քո»–ի և «Հայաստան»–ի վրա։ Արցախցին խնդրում է, պահանջում, ճիչ արձակում, որ իրեն Հայաստանը որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց չհանձնի, քանզի ինքը Հայաստանի՛ զավակն է, ոչ թե Ադրբեջանի։ Հայկական ընտանիքում երեխան ամեն ինչ է, մենք պաշտում ենք մեր երեխաներին։ Երեխան մեր շարունակության երաշխավորն է։ Մեզ հիմա ուզում են այլասերել։ Հիմնավորում են, որ պետք է հանձնել երեխային թշնամուն, որպեսզի ծնողները խաղաղ ու լավ ապրեն։ Սա խայտառակություն է և անբարոյականություն։ Հայաստանը վերածնվել է Ղարաբաղյան շարժումից ու չի կարող ադրբեջանական սպանդանոց հանձնել իր մինուճարին։ Եկեք ուրեմն ևս մեկ անգամ ծափահարություններով ողջունենք արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ խոստանալով, որ մենք նրանց չենք լքելու, քանզի մայր Հայաստանը չպետք է հանձնի իր Արցախին և գնա ինքնաոչնչացման։ Հարգելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը ծանր ու ամոթալի վիճակի մեջ է հայտնվել: Մենք հիմա լինել–չլինելու խնդրի առաջ ենք կանգնած: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը ամենանվազագույն հաշվարկներով արժեցել է 3 զինվորի կյանք։ Դա նշանակում է, որ մենք ամեն ամիս կորցրել ենք 3–ից 4 դպրոցավարտ դասարան, ու սա վերջ չունի։ Երեխաներին մեծացնում ենք, ուսման ենք տալիս ու 18 տարեկանում հանձնում Նիկոլին։ Նա էլ նրանց հանձնում է հողին կամ թողնում մարտի դաշտում՝ անթաղ, որ հետո ընտանյոք հանդերձ դիվային տեքստեր գրեն այդ թեմայով։ Ժողովո՛ւրդ ջան, Ես Ձեզ հետ մաքսիմալ անկեղծ եմ խոսելու և ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում։ Ես շատ լավ գիտեմ ձեր բոլորի սպասումները, հարցերը՝ բա ե՞րբ, բա ինչպե՞ս, բա ինչքա՞ն, բա վերջը՞․․․ Այն, որ Հայաստանը դեռ պարտության դեմքով է ներկայացված, միջազգային մասշտաբի խայտառակություն է։ Այս ամենի համար մեղքի իր մեծ բաժինն ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ամենաշատը քննադատության է արժանանում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ տիտղոսային ընդդիմությունը, ինչը բնական է և հասկանալի․ ում ավելի շատ քվե եք տվել ու ավելի շատ եք վստահում, նրանից էլ ամենաշատն իրավունք ունեք պահանջել և երբ սպասելի արդյունքը չի լինում, հենց նրանից էլ ամենաշատը կարող եք դժգոհել։ Ես գիտեմ, որ այդ դժգոհությունը բարեկամական է և սրտացավությունից է բխում։ Կան բացթողումներ, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ չգնահատել այն պայքարը, որ տևական ժամանակ մղում է նույն խորհրդարանական ընդդիմությունն իր գործընկերների հետ։ Ամիս ու կես, 24–ժամվա ռեժիմով պայքարի ընթացքում եղել են կալանքներ, բախումներ։ Մարդիկ չեն կոտրվել, գիշերը ցերեկ են արել։ Փառք ու պատիվ բոլորին։ Չնկատել շարժման անկեղծ պայքարն ու ձեռքբերումները, արդար չէ։ Մյուս կողմից՝ շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց քննադատում են ավելի կամ պակաս մեղավոր լինելու համար, սոցցանցերում երբեմն «վիրտուաl ձեռնամարտեր» են մղվում, բայց դա կոնտրպրոդուկտիվ է ու ոչ մի տեղ չի տանում։ Ի՞նչ իմաստ ունի միմյանց թիրախավորելը, եթե կա գլխավոր ու միակ թիրախը։ Պետք է դուրս գալ այս վիճակից ու միասնաբար պայքարել՝ մի կողմ դնելով բոլոր մանր տարաձայնությունները, կապրիզները, ամբիցիաները։ Սիրելի՛ գաղափարակիցներ, պայքարի մարտիկնե՛ր, Դուք օրերով, ամիսներով, տարիներով պայքարել եք ու միակ սուբյեկտն եք, որ իրավունք ունեք բոլորին քննադատել ու բոլորից պահանջել։ Դուք արժանի եք հարգանքի ու հաղթանակի։ Նիկոլի պաշտոնավարմամբ պայմանավորված ձեր դժգոհությունը ընդդիմադիր քաղաքական ուժերից մարդկային է և օբյեկտիվ։ Ու որպեսզի առանձին մեղավորների չփնտրենք և թեման փակենք, ես այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից։ ժողովո՛ւրդ ջան, կներե՛ք։Ավելին16:3405.11.22 -
ԻրավականԼրագրողին ապտակելու ու հեռախոսը խլելու համար քույր ու եղբայր մեղավոր են ճանաչվելՆիկոլ Փաշինյանի` Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ լրագրող Անի Գևորգյանին ապտակելու, նրա հեռախոսը խլելու գործով դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի բնակիչներ քույր ու եղբայր Սոնա և Վահագն Հակոբյաններին։ Դեպքը պատահել էր Արտաշատում 2021թ. հունիսի 4-ին: Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ էր հանդիպում: Այն ժամանակ Tert.am-ի թղթակից Անի Գևորգյանը լուսաբանում էր այցը։ Վահագն Հակոբյանը, լրագրողին դիտարկելով՝ որպես ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցի ներկայացուցիչ, հարվածել էր նրա ձեռքին, որպեսզի Անին չկարողանա նկարահանում անել բջջային հեռախոսով: Իսկ Սոնա Հակոբյանը խլել էր հեռախոսը, ապտակել Անիին:Ավելին16:3005.11.22 -
ՔաղաքականՄիասնության հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄիասնության հանրահավաք, Ֆրանսիայի հրապարակում. ՖոտոռեպորտաժԱվելին16:2805.11.22 -
ՔաղաքականՄիասնության հանրահավաքին ներկա է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցում է Ֆրանսիայի հրապարակում ընթացող միասնության հանրահավաքին:Ավելին16:2605.11.22 -
ԻրավականՎրաերթի ենթարկվածը կնոջ կյանքը փրկել չի հաջողվելՆոյեմբերի 4-ին, ժամը 01.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննությունԱվելին16:2005.11.22 -
Հասարակական3 զոհ, 1 վիրավոր. վթար՝ Գեղամասար-Նորակերտ ճանապարհինՆոյեմբերի 4-ին` ժամը 17.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Նորակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 36-ամյա Էդգար Մելքոնյանը, և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը՝ 52-ամյա Սուսաննա Քալանթարյանը, մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 54-ամյա Հայկարամ Մնացականյանը: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:1005.11.22 -
ԻրավականՓորձել են ապօրինի հատել Վրաստանի սահմանը և միգրանտ տեղափոխել․ կան ձերբակալվածներՆերքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի և պարեկային ոստիկանության Աջարիայի գլխավոր բաժնի քննչական բաժանմունքի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա երկու քաղաքացի՝ 1971 թվականին ծնված Ս.Ք.-ին և 1990 թվականին ծնված Ս.Հ.-ին՝ Սարփիի սահմանային անցակետում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ ՆԳՆ-ի, Ս.Ք-ին՝ Վրաստանի պետական սահմանին միգրանտին ապօրինի տեղափոխելու փորձի մեղադրանքով, իսկ Ս.Հ.-ին՝ Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար։ «Քննությամբ պարզվել է, որ Ս.Ք.-ն իր մեքենայով փորձել է Ս.Հ.-ին տեղափոխել՝ սահմանային անցակետը շրջանցելով: Ոստիկանությունը երկու տղամարդկանց էլ որպես մեղադրյալ բերման է ենթարկել։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ «Վրաստանի պետական սահմանին միգրանտի ապօրինի տեղափոխման և Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձի փաստերի հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-344 և 344 հոդվածներով», – ասված է տեղեկության մեջ:Ավելին16:0005.11.22 -
ԻրավականՀարևանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած անձը կալանավորվել էՆախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված Վ.Գ.-ն, կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո, պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց, տեղեկացնում են Դատախազությունից։ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը, դիտարկելով որպես առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդում, Լոռու մարզի դատախազությունն այն ուղարկել է մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ։ Քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Վ.Գ.-ին ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Հոկտեմբերի 26-ին Վ.Գ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ: Քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հաշվի առնելով, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու պարագայում կարող է դիմել փախուստի և կատարել նոր հանցանք՝ վարույթն իրականացնող մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալը կալանավորվել է:Ավելին15:5405.11.22 -
ԻրավականՈրդին ծեծի էր ենթարկել 73-ամյա մորը, որի կյանքը փրկել չի հաջողվելՆոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել տուժողի 42-ամյա որդուն: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:4705.11.22 -
Կրթություն և գիտությունՀայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը կպատմի շաբաթվա միջոցառումների մասին, կներկայացնի մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը։ Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։Ավելին15:4005.11.22