Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:40
05.11.22
108

«Բռնաբարել են մարդկանց գիտակցությունը». Պուտինը վստահ է՝ «Ուկրաինային դրդեցին ինքնասպանության»

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են ու առճակատումը նույն ժողովրդի մեջ է ընթանում: Պուտինն ասել է, որ դա Արևմուտքի սցենարն է եղել իրար դեմ հանել երկու ժողովուրդներին, հակառուսականություն սերմանել ուկրաինացիների մեջ: «Այդպես Արևմուտքը Ուկրաինային դրդեց ինքնասպանության»,- ասել է Դաշնության ղեկավարը: