Լրահոս
Իրավական
17:10
05.11.22
121

Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Նոյեմբերի 3-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով:

Վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է: Երիտասարդներն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: