Լրահոս
Սպորտ
17:00
05.11.22
109

Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ կխաղա «Մասթերսի» կիսաեզրափակիչում

Img default alt hy

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստն այս ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 76 անգամ է հասել այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ATP-ն։

Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով պարտության է մատնել իտալացի Լորենցո Մուզետիին։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ջոկովիչը հաղթել էր Կարեն Խաչանովին:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը։