-
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26
Խաղաղությունն Արցախն է․ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ 2022թ. նոյեմբերի 5-ի Միասնության հանրահավաքում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Միասնության հանրահավաքում ասել է․
«Սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից։ Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով։ Արցախը չպետք է հայաթափվի, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը։
Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին, տեր ենք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։
Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։
●միասնականություն՝ մեր ներսում
●միասնականություն՝ Արցախին
●միասնականություն՝ Սփյուռքին
Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ ասաց, որ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը:
Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և
ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր
զավակին։
Ես վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամները արձագանք են գտնելու հայկական ամբողջ սփյուռքում։ Նաև՝ աշխարհում։ Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը ազդարարող հանրահավաք։
Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։ Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ։
Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների, վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։
Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում՝ կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան, պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները:
Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։ Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։
Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։
Այսօր, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից-Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես-Բեյրութ-Գյումրի-Տորոնտո-Նյու-Յորք-Աթենք-Փարիզ-Սյունիք-Թեհրան. ամենուր մենք միանական ենք ու մենք միասնական ենք Արցախի և Հայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։ Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։
Մենք ունենք ՊԱՀԵԼՈՒ հայրենիք, և այն միակն է։ Մենք վերականգնելու ու հզորացնելու ենք այն։
Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։
Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։
Կա մեկ բաժանում, և յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա իրեն այդ հարցը պետք է տա։
Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։ Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։ Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱՅՍ ՀԱՐՑԸ ՀՆՉԵԼՈՒ Է ԱՆԴԱԴԱՐ ու հասցեական, ու պատասխանն էլ պիտի լինի հստակ։
Այս բախտորոշ ընտրության առջև կանգնած են բոլորը՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի:
Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է.
Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։ Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։
Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ,
Դուք համաձա՞յն եք, որ մեր պետության, մեր հայրենիքի ճակատագիրը, Ձեր երեխաների, Ձեր ընտանիքների ճակատագիրը որոշի այդ մեկ հոգին։
Ո՝Չ
Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը:
Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել հազարամյա ժողովրդի ճակատագիրը, նա ժողովրդի կողմից նման մանդատ չունի։
Մեզ հաճախ հարցնում են՝ ո՞րն է մեր պայքարի հիմնական նպատակը։ Պատասխանում եմ պարզ և հստակ.
•Ունենալ խաղաղ և անվտանգ Հայաստան ու Արցախ
•Ունենալ զարգացող և արդար Հայաստան ու Արցախ
•Ունենալ արժանապատիվ ու համերաշխ հայկական աշխարհ
Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին.
•Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
•Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը;
•Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։
Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։
Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ:
Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:
Այսքանը այսօրվա հավաքի մասին։ Հիմա մեր առաջիկա անելիքները.
Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,
Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։ Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։
Օրվա իշխանությունները մեր ժողովրդին համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։ Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։ Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել, մնացած մասը պահելու համար: Եվ ամենագլխավորը, մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք, որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ:
Աշխարում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։ Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց դարձել թափառական:
Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։ Եթե այսօր մենք կանք, այստեղ ենք, հայրենիք ունենք, դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է, ովքեր իրենց կյանքի գնով պահել են հայրենիքը:
Փառք մեր հերոս տղերքին:
Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն, այլևս զոհեր չենք ունենա, բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։ Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։
Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:
Սրիելի հայրենակիցներ,
Մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբ հարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է։ Ուրեմն՝ ոչ մի վհատվել, ոչ մի հուսահատություն։ Կապիտուլյացիային դիմագրավելու մեր ներուժը սպառված չէ։
Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։ Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին:
Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։ Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:
Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես
1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում,
2. պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում,
3. կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:
Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն:
Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել դիվանագետների, զինվորականների, պրոֆեսիանալ մասնագետների հետ և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք։
Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր:
Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։
Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։
Մենք ձեռքներս ծալած նստած չենք: Այսօրվա հավաքը ապացույցն է:
Սիրելի հայրենակիցներ
Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք, բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա: Սենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով, ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը:
Սիրելի հայեր,
Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ պետք է մեր առաջ քաշած օրակարգին հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին, յուրաքանչյուրիս ընտանիքին։ Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։ Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։ Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։ Մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա:
Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ։
Սիրելի ընկերներ, քույրեր և եղբայրներ,
Գիտեմ, որքան մեծ է ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։ Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում հատկապես ամեն օր պայքարող մարդուն:
Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ և սրտացավ քննադատությունները
Մենք մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղել ենք, մենք այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք:
Սա իսկապես ծանր, բայցև կենսական պայքար է։
Բայց չէ որ մեր զինվորներն աննահանջ և հերոսական կռվիվ են տվել պատերազմի ամբողջ ընթացքում, չեն լքել խրամատը, ընկերոջը։
Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նա է որոշելու իր ճակատագիրը և ապագան:
Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։
Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։
Դեռ Դարեհ առաջինն է ասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել:
Այսօր՝ ազգային համերաշխության այս հանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը հաստատեց՝ մենք կրկին կդառնանք միասնական և կհաղթենք:
Աստված պահապան մեր պետությանը և ազգին։ Ձեզանից յուրաքանչյուրին։
Խաղաղությունն Արցախն է։
Խաղաղությունը Հայոց պետականությունն է։
Խաղաղությունը ծնվում է այս հրապարակում։
Հավատացեք, ուժեղ եղեք։ Մենք հաղթելու ենք»։
-
23:12
26.06.26
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
Կարդալ ավելին
-
22:14
26.06.26
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
Կարդալ ավելին
-
21:46
26.06.26
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
Կարդալ ավելին
-
21:00
26.06.26
Արդարության իմիտացիա՝ ՍԴ որոշումից առաջ և նոր թափով բռնաճնշումներ՝ դրանից հետո. խոստումներ՝ Բաքվի՞ն
Կարդալ ավելին