Լրահոս
Հասարակական
17:30
05.11.22
433

Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը։