Լրահոս
2022-11-06
-
ԱրցախԿարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվելՆոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։Ավելին10:0006.11.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սարալանջի խճուղում վթարից տուժածների առողջական վիճակի մասինՆոյեմբերի 5-ին՝ ժամը 20։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին00:0306.11.22 -
Նոյեմբերի 16-ից Շիրակի մարզում կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումըՇիրակի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։Ավելին00:0006.11.22
2022-11-05
-
Շոու բիզնեսՇերոն Սթոունի մոտ ուռուցք է հայտնաբերվել․ նա պատրաստվում է վիրահատությանՀայտնի ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատրաստվում է ուռուցքի հեռացման վիրահատության։ Այս մասին «Հիմնական բնազդը» ֆիլմի աստղը երկրպագուներին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ինչպես խոստովանել է դերասանուհին՝ նրա մոտ «մեծ ֆիբրոզային ուռուցք» չեն հայտնաբերել, թեև նա նախկինում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Բուժող բժշկին նույնիսկ չեն շփոթեցրել Շերոն Սթոունի սուր ցավերի բողոքները։ Այնուամենայնիվ, ախտանիշները չեն դադարել, և դերասանուհին դիմել է մեկ այլ բժշկի: Նա հայտնաբերել է ուռուցք։ «Սա վերաբերում է հատկապես կանանց. Ստացեք երկրորդ կարծիքը: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,– իր բաժանորդներին զգուշացրել է Հոլիվուդի 64-ամյա աստղը։ Վիրահատությունից հետո դերասանուհուն, նրա խոսքով, ապաքինման համար որոշ ժամանակ կպահանջվի։ «Ես 4-6 շաբաթ չեմ լինի մինչև ամբողջական վերականգնումը։ Շնորհակալություն բոլորին հոգատարության համար: Ամեն ինչ լավ է», – իր միկրոբլոգում հայտնել է Շերոն Սթոունը։Ավելին23:5005.11.22 -
Կանայք և երեխաները այդպես էլ գյուղ չեն վերադարձել․ ինչպես է ապրում Ներքին ՀանդըSputnik Արմենիայի նկարահանման խումբը մեկնել է սեպտեմբերի 13-14–ի ադրբեջանական ագրեսիայից հետո ծանր վիճակում հայտնված Սյունիքի Ներքին Հանդ գյուղը։ ▫️Ադրբեջանցի զինվորականները դեռ 2021 թվականի մարտին էին ներխուժել ՀՀ տարածքի այդ մաս և աստիճանաբար առաջ էին գալիս։ Վերջին գրոհից հետո ավելի են մոտեցել․ թշնամու մոտակա դիրքերից գյուղն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է։ ▫️Սեպտեմբերի 13-ի հետո գյուղը լքած կանայք և երեխաները այդպես էլ գյուղ չվերադարձան։ Այստեղ միայն տղամարդիկ են մնացել։ ▫️Ադրբեջանցիները գրավել են գյուղի վարչական տարածքի մեծ մասը` «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը։Ավելին23:4305.11.22 -
ԱշխարհՀնդկաստանում կապիկը փախել է պաշտոնյայի ակնոցներովShantnews.am-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում կապիկը գողացել է շրջանային դատավորի ակնոցները: Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է India Today-ի ուշադրությունը։ Մաթուրայի շրջանի դատավոր Մաթուր Նավնեեթ Սինգհ Չահալը և Վրինդավանի ոստիկանության տեսուչը եկել էին Բանկե Բիհարի տաճար՝ հետաքննելու Ջանմաշտամիի փառատոնի ժամանակ Մանգալ Արաթ աստվածության առավոտյան ողջույնի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը։ Հրմշտոցի հետևանքով երկու մարդ էր զոհվել, ևս մի քանի մասնակիցներ վիրավորվել էին։ Մինչ Չահալը զրուցում էր հանձնաժողովի այլ անդամների հետ, կապիկը հարձակվում է նրա վրա և ճանկելով ակնոցը՝ փախչում: Բազմաթիվ ականատեսների աչքի առաջ կենդանին բարձրացել է շենքի վրա և միայն երկար համոզելուց հետո համաձայնել վերադարձնել ակնոցը։Ավելին23:4005.11.22 -
ՀասարակականԲախվել են BMW-ն ու Mersedes-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում Տերյան փողոցում բախվել են BMW ու Mersedes մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/05/1225939/Ավելին23:3005.11.22 -
ՍպորտՄարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում երրորդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ: Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հորդանանի: Նոյեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ): Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:Ավելին23:2005.11.22 -
ԻրավականՊատուհանը բացել է, մտել բժշկական կենտրոն և փորձել գողություն անելՆոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը: Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոն և փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվելով պարեկների կողմից: 41-ամյա հրազդանցին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:Ավելին23:1005.11.22 -
ՀայաստանՀայ դյուցազունների երկու ռեկորդը՝ մեկ օրում. 60 հայի անուն կա Գինեսի ռեկորդների գրքումՆորանկախ Հայաստանի պատմության 1000-րդ ռեկորդն է սահմանվել: Հիմա Գինեսի գրքում 60 հայի անուն կա, երկրի բնակչության հաշվով՝ Հայաստանը Գինեսի ռեկորդների քանակով առաջինն է աշխարհում։Ավելին23:0005.11.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գետափ-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 5-ին՝՝ ժամը 16։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Լ․ Ջ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:Ավելին22:5005.11.22 -
ՏարածաշրջանԷրդողանին ոչ ոք չի կարողանում զսպել. Թուրքիան «անկառավարելի է դարձել»Մեծ է հավանականությունը, որ ապագայում նույնպես Թուրքիայի անունից աշխարհին պահանջներ կներկայացնի Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փորձագետները չեն բացառում, որ հաջորդ տարվա ամռանը նա կվերընտրվի նախագահի պաշտոնում: Չնայած նախագահական ընտրություններին դեռ 8 ամիս կա, Էրդողանը սկսել է չհայտարարված քարոզարշավը:Ավելին22:4005.11.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը «գրազ է եկել», Իրանն «ԱԹՍ է տվել». G7-ի ԱԳ նախարարների եզրակացությունը«Պուտինը պետք է դադարեցնի պատերամզը», «Պուտինը խաղադրույք է արել Եվրոայի վրա»: Մեծ յոթնյակի երկօրյա գագաթնաժողովի ժամանակ արտգործանախարարների քննարկման գլխավոր թեման Ռուսաստանի նախագահն է եղել: Եվրոպացիների գնահատակններին արձագանքել է Վլադիմիր Պուտինը: Ասել, որ մեկ ժողովուրդ են ռուսներն ու ուկրաինացիները, իսկ նրանց մեջ սեպ խրողը հենց արևմուտքն է, որ ուկրաինացիներին դրդում է ինքնասպանության:Ավելին22:3005.11.22 -
ՀասարակականՄեկամյա Շուշին հրապարակ է գնացել. ամենօրյա պայքար՝ Արցախի համար«Անկախ այն բանից, թե քանի մարդ փողոց դուրս կգա, հայը միշտ պետք է պայքարի Արցախի համար»,- այսպես է կարծում հանրահավաքի մասնակիցներից մեկը, որ պայքարի հրապարակ է գնացել մեկամյա դստեր՝ Շուշիի հետ: Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներից շատերն են «Հայլուրի» թղթակցին ասել՝ պայքարի հրապարակում են ևս մեկ անգամ ցույց տալու ժողովրդի միասնականությունն ու հաստատակամությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել:Ավելին22:2005.11.22 -
ՀայաստանԱդրբեջանի զինուժը կրակում է, ԱԳ նախարարը՝ խաղաղությունից խոսում. սահմանային իրավիճակըՄիասնության հնարահավաքից ժամեր առաջ՝ գիշերը, իրականացավ տասնյակ փորձագետների կանխատեսումը՝ թշնամին խախտեց հրադադարը: Դեռ նախօրեին ռազմական փորձագետը «Հայլուրին» հայտնել էր, որ Ադրբեջանում վախեցել են Ստեփանակերտի հուժկու հանրահավքից, և հայության դիմադրության ռեսուրսը ճնշելու համար նոր սադրանք են նախապատրաստում:Ավելին22:1005.11.22 -
Քաղաքական«Խաղաղության խոստումը սուտ է». միասնություն՝ հանուն իրական խաղաղությանՀայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք կանխելու վերահաս կապիտուլյացիան: Վստահ են Դիմադրության շարժման անդամները: Իշխան Սաղաթելյանը այսօր նաև հայտարարել է՝ «առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով ճիշտ պահին երկիրը ազատագրելու համար պետք է փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը, պետք է համազգային զորաշարժ»:Ավելին22:0005.11.22 -
ՀասարակականՊարեկային ծառայության պետն ու նրա վարորդը շրջում են առանց ամրագոտու․ «Tert.am»Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը միջոցառումներից մեկի ժամանակ ասել էր․ «Պարեկային ոստիկանների մտածելակերպը և բարեվարքությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և հասարակությունը շատ շուտով դա կզգա»։ Իսկ ի՞նչ է տեսնում հասարակությունը։ Tert.am-ը ֆիքսել է, որ պարեկային ծառայության պետին սպասարկում է ծառայողական մեքենա, վարորդն առանց ամրագոտու է, նրա կողքին նստած Արթուր Ումրշատյանը ևս առանց ամրագոտու է, պարեկային ծառայության պետին Նորք Մարաշից մինչև Կենտրոն ուղեկցել են երկու մոտոպարեկ և մեկ ոստիկանության մեքենա, որի վարորդին տեսախցիկը չի ֆիքսել, սակայն կրկին մեքենան վարել է առանց ամրագոտու։ Նշենք, որ մոտոպարեկների ուղեկցումը կարող էր նաև փորձակում լինել, որովհետև նկարահանման ժամանակահատվածում այդ ծառայությունը նոր էր գործարկվել, սակայն դա առնչություն չունի պարեկի պետի և նրա վարորդին ՃԵԿ խախտման հետ։ Նշենք, որ Արթուր Ումրշատյանը չի եղել կապույտ գույնի առկայծվող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցում, վարորդը նույնպես, հատուկ ձայնային ազդանշանով մեքենա չի եղել, ձայնային ազդանշան միացված չի եղել, հետևաբար տվյալ պահին անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ չի կատարել և ամրակապվելը մնում է ուժի մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:5005.11.22 -
Քաղաքական«Առ ոչինչ կհամարվի այդ թուղթը». Միասնության հանրահավաքը հայտարարում է և այրում «կապիտուլյացիան»Սպասվում են շրջադարձային իրադարձություններ: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված միասնության հանրահավքի մասնակիցներին ասել է Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Հանրահավաքից հետո մասնակիցները երթով կառավարություն են գնացել, այրել մի պաստառ, որի վրա գրված է եղել՝ «Խաղաղության պայմանագիր - կապիտուլյացիա»:Ավելին21:4005.11.22 -
ՀասարակականԽոշոր` ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ ենԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ, բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/05/1225936/Ավելին21:3105.11.22 -
ԱռողջապահականՎերականգնման փուլերն ու առանձնահատկությունները քթի ռինոպլաստիկայից հետոՀաճախ նոր քիթը դառնում է նոր կյանքի հոմանիշ: Այն արմատապես փոխում է մարդու արտաքինը՝ հնարավորինս ներդաշնակեցնելով դեմքի դիմագծերը։ Հետևաբար, ռինոպլաստիկան՝ քթի ձևի, երկարության, չափի վիրաբուժական փոփոխություն, պլաստիկ վիրահատությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Ցանկացած վիրաբուժական միջամտության հաջողությունը կախված է ոչ միայն պլաստիկ վիրաբույժից: Կարևոր դեր է խաղում վերականգնման շրջանը, երբ անհրաժեշտ է խստորեն հետևել մասնագետի առաջարկություններին, այն գործոններին, որոնք նպաստում են առանց հետևանքների արագ ապաքինմանը։ Վիրահատական միջամտության ողջ գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի. Անզգայացում. Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում։ Ժամանակակից կլինիկաներն առաջարկում են ինհալացիոն անզգայացում։ Այսօր այն համարվում է ամենաանվտանգը հիվանդի առողջության համար։ Ինհալացիոն անզգայացումն ապահովում է հիվանդի արագ ընկղմում խոր քնի մեջ, իսկ հետո հեշտ ելք դրանից: Հալյուցինացիաները բացառվում են։ Մեթոդաբանություն. Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունն առանձնացնում է 2 տեխնիկա՝ բաց և փակ։ Ռինոպլաստիկայի տեխնիկան մեծապես որոշում է վերականգնման առանձնահատկությունները։ Բաց տեխնիկան պահանջում է փոքր կտրվածք անել կոլումբելի վրա (մաշկի շերտ, որը գտնվում է քթանցքների միջև), ինչպես նաև ավելի մեծ՝ աճառի եզրերի երկայնքով: Սա պլաստիկ վիրաբույժին ապահովում է օպտիմալ վիզուալիզացիա: Փակ տեխնիկան այսօր ժողովրդականության գագաթնակետին է: Դրա առավելությունը արտաքին կտրվածքների բացակայությունն է: Ցուցումների առկայության դեպքում էսթետիկ ռինոպլաստիկայի հետ մեկտեղ կատարվում է սեպտոպլաստիկա՝ քթի միջնապատի կորության ուղղում, ինչը հանգեցնում է շնչառական խնդիրների վերացմանը։ Ռինոսեպտոպլաստիկայից հետո վերականգնումը չի տարբերվում էսթետիկ շտկումից հետո վերականգնումից: Վերջնական փուլ. Վիրահատության տևողությունը կախված է ծավալից։ Վիրահատությունը սովորաբար տևում է 1-2 ժամ։ Եթե բաց պլաստիկա է կատարվել, ապա վերքը կարվում է կոսմետիկ թելերով։ Ժամանակակից ռինոպլաստիկան ներառում է վիրահատությունից հետո արագ վերականգնում: Վիրահատված տարածքի համար հատուկ խնամք չի պահանջվում: Պարզապես արժե հետևել մի շարք խորհուրդների՝ կարերը չեն հանվում, քանի որ վիրաբույժն աշխատում է ինքնակլանվող կոսմետիկ թելերով, լիցքաթափման ժամանակ քթի հատվածները պետք է ուշադիր մաքրվեն ստերիլ բամբակյա կտորով, վիրահատված տարածքը պետք է բուժել հակասեպտիկ լուծույթով` լորձաթաղանթի վարակումը կանխելու համար: Ծովի աղի լուծույթով լվացումները ևս պարտադիր պայման են, որոնք կօգնեն՝ նվազեցնել այտուցը և բորբոքման վտանգը, կապահովեն քթի լորձաթաղանթի բնական մաքրում, կբարելավեն իմունիտետը։ Ռինոպլաստիկան, որպես այդպիսին, չի ենթադրում երկարատև վերականգնում: Ընդհանուր առմամբ, վերականգնման շրջանը տևում է 2-3 շաբաթ։ Վիրահատությունից հետո հիվանդը մեկ օր գտնվում է վիրաբույժի և բուժանձնակազմի հսկողության տակ։ Ռինոպլաստիկայից հետո առաջին մի քանի ժամերին նա կարող է զգալ քնկոտություն, թուլություն, ապատիա, որն արագ անցնում է։ Վիրահատված քիթը ամրացվում է հատուկ կծիկով, որը կանխում է ոսկորների տեղաշարժը։ Այն ունի թիթեռի ձև: Սա կարևոր է արդյունքը կայունացնելու համար, քանի որ նույնիսկ ամենափոքր վնասվածքը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Բնականաբար, պետք է վարժվել դրան։ Այն հնարավորինս հարմարավետ է, բայց սկզբում կարող է տհաճություն առաջացնել (կծկվել, ծանրություն, շնչառության դժվարություն): Առաջին 3-7 օրվա ընթացքում կարող են լինել այտուցներ, թմրածության զգացում (քթի և վերին շրթունքի), մաշկի վրա կապտուկներ։ Բոլոր անհարմարությունները հեշտությամբ վերացվում են ցավազրկողներով: Այս ժամանակահատվածում այտուցը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում քնել մեջքի վրա, ինչպես նաև հոգ տանել հանգստության մասին: Պետք է ձեռնպահ մնալ դիմահարդարումից։ Ապաքինման հաջորդ փուլում այտուցը նվազում է, կապտուկներն անհետանում են։ Այսինքն՝ անհետանում են վիրահատության տեսանելի հետքերը։ Սպորտային գործունեությանը կարող եք վերադառնալ վիրահատությունից ոչ շուտ, քան 1 ամիս հետո։ Սաունաներ, լոգարաններ, լողավազաններ այցելելը պետք է վերսկսվի 1,5 ամսից հետո։ Վիրահատության նախնական ելքը հիվանդը կարող է գնահատել 1 ամսից հետո։ Վերականգնման ուշ շրջանում քիթն ավելի հստակ ձևեր է ստանում։ Ռինոպլաստիկայի վերջնական արդյունքը նկատելի է դառնում 1 տարի անց միայն։ Ցանկացած վիրահատություն ռիսկեր է պարունակում: Կարևոր է նաև հետվիրահատական աջակցությունն ու վիրաբույժի պատրաստակամությունը հնարավոր բարդությունները լուծելու համար։ Ռինոպլաստիկայից հետո կողմնակի ազդեցությունները ներառում են՝ քթի դեֆորմացիա, հյուսվածքների բորբոքում։ Վերականգնողական շրջանն ավելի արագ և էլ ավելի հարմարավետ դարձնելու համար կարող եք օրգանիզմին աջակցել ճիշտ սնուցմամբ։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է գնալ սպառիչ դիետայի։ Ընդհակառակը, կարևոր է սննդակարգը հավասարակշռել և ռացիոնալացնել: Նախ, արժե սահմանափակել աղի, ապխտած, քաղցր, յուղոտ մթերքների օգտագործումը. այդպիսի մթերքները ջուր են պահում մարմնում, ինչը նշանակում է, որ այտուցը մեծանում է: Ի դեպ, նման հատկություններ ունեն գազավորված ըմպելիքները։ Կարևոր է հասկանալ, որ ռինոպլաստիկան չի սահմանափակում մարդու սոցիալական կյանքը։ Սակայն վերականգնողական ժամանակահատվածում դուք պետք է ավելի զգույշ լինեք ձեր և ձեր առողջության նկատմամբ:Ավելին21:2005.11.22