Լրահոս
Իրավական
16:30
05.11.22
121

Լրագրողին ապտակելու ու հեռախոսը խլելու համար քույր ու եղբայր մեղավոր են ճանաչվել

Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ լրագրող Անի Գևորգյանին ապտակելու, նրա հեռախոսը խլելու գործով դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի բնակիչներ քույր ու եղբայր Սոնա և Վահագն Հակոբյաններին։ Դեպքը պատահել էր Արտաշատում 2021թ. հունիսի 4-ին: Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ էր հանդիպում: Այն ժամանակ «Tert.am»-ի թղթակից Անի Գևորգյանը լուսաբանում էր այցը։ Վահագն Հակոբյանը, լրագրողին դիտարկելով՝ որպես ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցի ներկայացուցիչ, հարվածել էր նրա ձեռքին, որպեսզի Անին չկարողանա նկարահանում անել բջջային հեռախոսով: Իսկ Սոնա Հակոբյանը խլել էր հեռախոսը, ապտակել Անիին: