Լրահոս
2022-11-07
-
ՀասարակականՃանապարհատրանսպորտային պատահար՝ Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել էՆոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։ ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։Ավելին17:1507.11.22 -
Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են Ադրբեջանի ագրեսիան ու ՀՀ օկուպացված տարածքները. Գեղարքունիքի մարզպետԳեղարքունիքում տեղակայված Եվրամիության 8 դիտորդները մարզի 11 բնակավայրերի սահմանով իրականացնում են իրենց առաքելությունը և արդեն արձանագրել են, որ Ադրբեջանն ագրեսիա է արել Հայաստանի սահմանների վրա ու օկուպացրել տարածքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գեղարքունիքի մարզպետը խորհրդարանում:Ավելին17:0707.11.22 -
ԻրավականՏեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին. փաստաբան․ «Sputnik Armenia»ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել և նրա նկատմամբ այս պահին գործողություններ չեն կատարվում։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին տեղեկացրել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Աշոտյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։ «Տեղեկություններ ունենք, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից սիրված «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին»,–ասել է փաստաբանը։ Աթանեսյանը,ներկայացնելով գործի մանրամասները, նշել է, որ խոսքը իբրև Արմեն Աշոտյանի հորդորով Բժշկական համալսարանի համար անարդյունավետ գույք ձեռք բերելու մասին է։ «Կարճ ասեմ` ծիծաղելի է գտնել մի տեղ գույքի վատնում, մեղսագրել մարդուն վատնման համար, երբ այդ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույքը, որը կա և որը հիմա ավելի թանկ է, քան ձեռքբերման ժամանակ։ Նման վատնում իրավաբանական գիտություն մեջ գոյություն չունի»,–ասել է Աթանեսյանը։ Այս գործը, նրա խոսքով, 2018 թվականից սկսած քննվում է։ Քննվել է և՛ ԱԱԾ-ում և ՀՔԾ–ում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում, և հասել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս ընթացքում Արմեն Աշոտյանը երկու անգամ հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։ Փաստաբանը նաև հայտնել է, որ գործով անցնում են Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը և ԵՊԲՀ այն ժամանակվա արհմիության նախագահը։ Նրա տեղեկություններով` այս պահին ձերբակալվածներ չկան։Ավելին17:0207.11.22 -
ՔաղաքականԻ՞նչ սև կատու է անցել Խաչատուր Սուքիասյանի և Փաշինյանի մեջ տեղով7 or.am-ը գրում է. «Խաչատուր Սուքիասյանը բավական նյարդային վիճակում է հայտնվել։ Պատճառն այն է, որ դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Ոմանք սա գնահատում են որպես ձևական խաղ Նիկոլի կողմից՝ «Հարվածիր յուրայիններին, որպեզի օտարները վախենան» թեմայով։ Կա նաև տեսակետ, որ սա խաղ չէ, և Նիկոլի աչքը Խաչատուր Սուքիասյանի գույքի վրա։ Մենք ավելի հաավանական ենք համարում երկրորդ վարկածը, քանզի հեղափոխությունն իր զավակներին խժռելուց առաջ միշտ հոշոտում է մինչև հեղափոխությունն իրեն կերակրածներին։ Նիկոլն այժմ մեծահարուստ է և թալանի առումով տվել անցել է բոլորին, բայց միաժամանակ ատելություն ունի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հարստացել են մինչև 2018–ը և կերակրել իրեն, քանզի իր տեսակով ապերախտ է, քցող ու երախտամոռ։ Նիկոլն ուզում է ի՛ր օլիգարխիան ձևավորել սուրենպապիկյաններով, տիգրանավինյաններով, իր ընտանիքի անդամներով։ Սուքիասյանը նրա համար դասակարգային թշնամի է։ Համ էլ՝ ինքը կոմպլեքս ունի Գռզոյից, քանզի իր նախկին կյանքում միշտ նրա ձեռքին է նայել (զուգահեռաբար օգտվելով նախկին իշխանությունների և տարատեսակ այլ օլիգարխների ձեռքերից), ներքուստ ատել է Գռզոյին, նախանձել նրան ու մտքում երազել վրեժխնդիր լինել Գռզոյից՝ սեփական էժանագին անցյալի համար։ Ապօրինի գույքի թեմայով Գռզոյին նեղելով՝ Նիկոլն ուզում է տարբեր հարցեր լուծել։ Օլիգարխ–պատգամավորը նեղվում է դրանից, բայց նաև հակադարձում «Ինչու՞ ես աչքդ տնկել գույքիս վրա, եթե դա ապօրինի է, ապա այդ ապօրինի հարստությունից դու էլ ես օգտվել, ա՛յ անաղուհաց դիշովկա» թեմայով։ Նիկոլը ձգտում է հարստության, բայց միևնույն ժամանակ ատում է հարուստներին։ Նա նեոբոլշևիկ է, իսկ նեոբոլշևիկը բնական է, որ պետք է ատի Գռզոյին ու մյուսներին։ Նիկոլը խաբում է պողոսներին, թե բա հարուստներից խլելու եմ ու ձեզ բաժանեմ։ Նա հարուստներից փողը խլում է կապիտալի վերաբաշխման ծրագրի շրջանակներում։ Գռզոն բացառություն չէ։ Սուքիասյանը թերևս այս ամենը հասկացել է ու դրա համար բյուջե – 2023–ի քննարկման շրջանակներում փչացրեց Նիկոլին։ Փչացրեց օբյեկտիվ գնահատականով։ Շատերը կարծում էին, թե նրա քննադատության թիրախը Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանն էր, բայց դա այդպես չէ։ Սուքիասյանը Քերոբյանին քննադատելիս օգտագործեց մի ձևակերպում, որով ոչնչացրեց դրանից մեկ օր առաջ ԱԺ–ում իրականացրած Նիկոլի փիառ ակցիան, թե բա՝ 14,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Գռզոն հայտարարեց, որ կառավարությունն այդ աճի հետ կապ չունի և տեղի է ունեցել ի հեճուկս կառավարության անգործության։ Երբ Սուքիասյանը Քերոբյանի երեսին շպրտում էր, թե դուք այդ աճի հետ չունեք, նա այդ խոսքերն իրականում Նիկոլին էր ասում։ Օլիգարխ–պատգամավորը Քերոբյանին քննադատում էր «Վահա՛ն, քեզ ասում ե, Նիկո՛լ, դու հասկացիր» տարբերակով։ Խաչատուրը Լարսում կանգնած հայ գործարարների համար մտահոգվում էր այն պարզ պատճառով, որ մտահոգված էր Երևանի սրտում գտնվող սեփական թանկարժեք գույքով, որը նա 90–ականներին Երևանի քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանի միջոցով ձեռք էր բերել ջրի գնով։ Նիկոլն այդ գույքն ուզում է խլել; Դրա համար էլ Գռզոն դարձել է խիստ նյարդայնացած ու համարյա «թունդ ընդդիմադիր»։ Հայկ Ուսունց Հ․Գ․։ Նիկոլը Սուքիասյանի դեմ միայն գույքային պայքարով չի բավարարվում։ Խնդիր է դրված Գռզոյին թուլացնել «Քաղաքացիական պայմանագրում» և ԱԺ–ում։ Պատահական չէ, որ Գռզոյի մոտ տարիներ շարունակ աշխատած ու նրա «շնիկը» համարվող Ալեն Սիմոնյանը ՔՊ–ի վարչության կազմում բավական ցածր ձայներ ստացավ։ Բոլորն էլ գիտեն, որ այդ ընտրությունների արդյունքները կեղծվել են ու «նկարվել» անձամբ Նիկոլի կողմից։ Նիկոլը Ալենին փչացրել էր՝ այդպիսով ևս մեկ հարված հասցնելով Գռզոյին ու բան հասկացնելով նրան։ Վերջինս այսօր հեռակա ձևով արձագանքեց Նիկոլին՝ նշելով, որ իրեն պետք չէ բան հասկացնել, քանզի ինքը շատ արագ ամեն ինչ հասկանում է։ Ինչ մնում է Ալենին, ապա նա այն տեսակն է, որ Գռզոյին կուրանա 1 րոպեում։ Ինքը հանուն աթոռի ու ասֆալտի եղբայրական տենդերի բոլորին ու ամեն ինչ կմոռանա։ Նկատենք, որ այս թեմայից պողոսները չպետք է ուրախությունից թռչկոտեն՝ մտածելով, որ Հանրապետության հրապարակի մոտ գտնվող գույքը Նիկոլը խլելու է ու բոմժերին վերադարձնի։ Նիկոլը պողոսներին միայն մահեր ու գների աճ է տալիս։ Մյուս բաներից բացառապես ինքն ու իր նեղ շրջապատն են օգտվում»։Ավելին17:0007.11.22 -
ԱշխարհՆավթի արժեքը նվազել Է Չինաստանից նորությունների ֆոնինՆավթի համաշխարհային գները նոյեմբերի 7-ի առավոտյան նվազում են, քանի որ ներդրողները գնահատում են այն նորությունները, որոնք կապված են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները: Երեւանի ժամանակով 08:45-ի դրությամբ Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազում Է 1,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 97,56 դոլար, WTI մակնիշի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,28 տոկոսով, մինչեւ 91,44 դոլար: Անցած շաբաթ ներդրողներն սպասում Էին, որ Չինաստանի իշխանությունները կվերացնեն կորոնավիրուսային սահմանափակումները: Սակայն հանգստյան օրերին Պեկինը հայտարարել Է, որ Չինաստանը հանձնառու Է լինելու վիրուսի նկատմամբ զրոյական համբերություն քաղաքականությանը, հիշեցնում Է ING Groep NV-ի հումքային ապրանքների ստրատեգիայի բաժնի ղեկավար Ուորեն Պատերսոնը, որի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: «Այսօր ամեն բան կախված Է Չինաստանից. այն քննարկումները, թե կմեղմացնի նա արդյոք վիրուսային սահմանափակումները, կթելադրի գների դինամիկան»,-գործակալությանն ասել Է Australia & New Zealand Banking Group Ltd.-ում հումքային ապրանքների ավագ ստրատեգ Դենիել Հայնսը: Այն դեպքում, եթե ՉԺՀ-ն մեղմացնի սահմանափակումները, նավթի գները կարող են աճել պահանջարկի մեծացման ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:5207.11.22 -
Քաղաքական«5-րդ ալիք» հեռուստաընկերության հայտարարությունը«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։ Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցը թիրախավորելու վիրավորական հռետորաբանությունից և պահանջում՝ կեղծ տեղեկություններ չտարածել: Այսօր՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը, դիտավորությամբ խոչընդոտելով «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի մասնագիտական գործունեությունը, գոռգոռալով և անընդունելի հռետորաբանությամբ, նույնիսկ թույլ չի տվել լրագրողին ավարտել հերթական հարցը: Էթիկայի կանոնների խախտմամբ և տղամարդուն ոչ հարիր վարքագծով իրեն թույլ է տվել նաև վիրավորական արտահայտություններ լրագրողի և լրատվամիջոցի հասցեին և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդումներ արել հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին: Չնայած հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունը մշտապես եղել է թափանցիկ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ «5-րդ ալիքի» հիմնադիր «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերը գործարար Արմեն Թավադյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում դեռևս 2000-ականների սկզբից: Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է նրա միջոցների և գովազդային մուտքերի հաշվին: «5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խ. Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին: Իսկ մինչ այդ, պատգամավորի անընդունելի վարքագծի վրա ենք հրավիրում լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը: «5-րդ ալիք» հեռուստաընկերություն 07.11.2022Ավելին16:4707.11.22 -
ԻրավականՊարզվել են 73-ամյա կնոջը կյանքից զրկելու հանգամանքները. նրա 42-ամյա որդին կալանավորվել էՆոյեմբերի 4-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ, 73-ամյա մի կին: Հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց, որ թոռն է այցելել տատին և նրան հայտնաբերել ծեծված վիճակում: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` կինը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ կնոջը ծեծել էր որդին: Ըստ նախնական տվյալների` նախորդ երեկոյան հերթական անգամ կենցաղային հարցերի շուրջ նա վեճի էր բռնվել մոր հետ, որի ընթացքում էլ նրան հասցրել էր բազմաթիվ հարվածներ: Նույն օրը մահացածի 42-ամյա որդին հայտնաբերվեց Կարբի գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին16:4507.11.22 -
ԻրավականԻնքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից2022 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21.57-ի սահմաններում, քաղաքացի Ա. Ու.-ն Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպան լինել, ինչից հետո ժամը 23.25-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Պարզվել է, որ Ա. Ու-ն 16.06.2022 թ. անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ՃՈ տեսուչների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000 դրամի չափով, և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: 19.09.2022 թ. հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 6.11.2022 թ․, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևանի պարեկային ծառայության կողմից Հերացու փողոցում կանգնեցվել է վերը նշված ավտոմեքենան, որի վարորդ Ա. Ու.-ն տրանսպորտային միջոցը վարելիս թույլ էր տվել ճԵԿ-ի մի շարք խախտումներ, բացի այդ, պարեկները տրանսպորտային միջոցը նույնականացնելիս պարզել են, որ այն չի անցել պարտադիր տեխնիկական զննում, իսկ վարորդը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո նշված տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք: Հ.Գ. Ինքնահրկիզում կատարած քաղաքացու եղբոր պնդմամբ՝ այդ քայլի պատճառը տուգանքն է եղել: Տուժողին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ քաղաքացիները կարող են օրինական կարգով բողոքարկել վարչական պատասխանատվության վերաբերյալ ցանկացած որոշում, իսկ ծայրահեղ քայլերի դիմելը բնավ խնդիրները լուծելու ճանապարհ չէ»:Ավելին16:3807.11.22 -
Հասարակական49-ամյա վարորդը ՎԱԶ 2107-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ալբերտ Բ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել է ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/07/1226024/Ավելին16:3707.11.22 -
ԻրավականՀրավիրվել էի հարցաքննության․ ինձ կասկածում են «Անտարեսի» տնօրենի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար․ Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հրավիրվել է հարցաքննության՝ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար․ «Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ իրեն իրավաբան համարող Տիգրան Եգորյանի «դանոսի» հիման վրա այսօր կեսօրին հրավիրվել էի Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Հրավիրվել էի վկայի կարգավիճակով, սակայն քննիչն ինձ հարցաքննեց որպես «փաստացի կասկածվող»՝ մեղադրյալի իրավունքներով (ի դեպ, շատ ճիշտ արեց): Ինձ փաստացի կասկածում են ադրբեջանաթուրքական քարոզչության բացահայտ առաջամարտիկ, «Անտարեսի» տնօրեն, Նիկոլի հրատարակիչ, բազմամիլիոն պետական ֆինանսավորման շահառու Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար՝ վերջերս սորոսականների ներմուծած լիբերալ-ֆաշիստական հոդվածով։ Ցուցմունքիս մեջ բառացի նշել եմ. «Տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը նշված արարքի համար քրեական հետապնդման ենթարկվելու համար, որպեսզի ի ցույց դնեմ նշված անձի (իրեն իրավաբան համարողի) պնդումների սնանկությունը»։ Ու առհասարակ՝ ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է։ Միակ մտավախությունս այն է, որ հանկարծ վարույթը իմ մասով չկարճեն»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։Ավելին16:3007.11.22 -
ՀասարակականOpel-ը բախվել է շինության քարե պարսպին․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին, կոտրել պարսպի մի հատված և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/07/1226023/Ավելին16:2207.11.22 -
ԱշխարհՀնդկաստանի վարչապետը կներկայացնի G20-ում երկրի նախագահության թեմանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նոյեմբերի 8-ին հատուկ տեսակոնֆերանսում կներկայացնի G20-ում Հնդկաստանի առաջիկա նախագահության կայքը, լոգոտիպը եւ թեման: Այդ մասին հաղորդել Է երկրի ԱԳՆ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վարչապետը նոյեմբերի 8-ին G20-ում կներկայացնի Հնդկաստանի նախագահության լոգոտիպը, թեման եւ վեբ-կայքը… «Քսանյակի խմբում» նախագահությունը Հնդկաստանին բացառիկ հնարավորություն Է առաջադրում՝ իր ավանդը ներդնելու միջազգային նշանակության կենսականորեն կարեւոր հարցերի գլոբալ օրակարգում: G20-ում մեր նախագահության լոգոտիպը, թեման եւ վեբ-կայքը արտացոլելու Է Հնդկաստանի ուղերձն ու ընդհանուր առաջնահերթություններն ամբողջ աշխարհի համար»,-հաղորդել են գերատեսչությունում: G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր համաժողովն Է, որին բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը, համաշխարհային առեւտրի ավելի քան 75 տոկոսը եւ աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդը: G20-ում իր նախագահության ընթացքում Հնդկաստանը շուրջ 200 հանդիպում կանցկացնի Հնդկաստանի տարբեր վայրերի 32 տարբեր հատվածներում: G20-ի գագաթնաժողովը, որը կայանալու Է հաջորդ տարի, կդառնա ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը, որը կազմակերպվելու Է Հնդկաստանի կողմից: Հնդկաստանը G20-ի խմբում նախագահությունը կընդունի 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:1507.11.22 -
ՔաղաքականՀիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք. Լևոն ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին։ «4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահնան չի անցել): Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը՝ դիմելով Խաչատուր Սուքիասյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունը դատական կարգով պահանջում է Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկել, կա նաև հարուցված քրեական գործ։ Սակայն երբ լրագրողը փորձեց իշխանական պատգամավորի դիրքորոշումը ճշտել՝ դատախազության ներկայացրած հայցադիմումի մասին՝ Սուքիասյանը թույլ չտվեց անգամ հարցն ավարտել, ճշտեց, թե որ լրատգամիջոցն է ներկայացնում ու գորգոռաց լրագրողի վրա. «Դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է։ Ձեր սեփականատերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնես չի ունեցել, միլիարդավոր դոլարներ ունի։ Դուք իրավունք չունեք լրատվություն կոչվելու։ Գնացեք միլիարդները բերեք։ 400 -500 մարդ մնացել է առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է։ Ինձ մյուս նախագահն է ասել»։ Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի մասին է խոսքը, Սուքիասյանը պատասխանեց. «Այո, նա է ինձ ասել։ Ասել է՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ։ Մարդիկ մնացել են առանց բնակարան, ասում է՝ մենք ենք առել տվել»։Ավելին16:0707.11.22 -
ԱրցախՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հայ տրակտորիստի ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքիցՌուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նշում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ «Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Գնդակոծության հետևանքով տեխնիկան թեթևակի վնասվել է, տեղի բնակիչը չի տուժել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- հաղորդում է ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում։ Գերատեսչությունը նշում է, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։Ավելին16:0407.11.22 -
Շոու բիզնեսBackstreet Boys-ի մենակատարն արտասվել է համերգի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹBackstreet Boys խմբի մենակատար Նիք Քարթերը համերգի ժամանակ լիրիկական երգի կատարելիս չի կարողացել զսպել զգացմունքները և արտասվել է Ահարոնի՝ կրտսեր եղբոր մահվան պատճառով։ Համաշխարհային շրջագայության շրջանակներում Լոնդոնում ելույթից մի քանի ժամ առաջ խումբը հայտնել է, որ ողբերգական լուրի պատճառով չի չեղարկի համերգը, հաղորդում է Daily Mail պարբերականը: Քևին Ռիչարդսոնը կատարումը սկսելուց առաջ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին 29 տարի Backstreet Boys-ի կողքին լինելու համար. «Եղել են վերելքներ և վայրէջքներ։ Երեկ մենք կորցրինք մեր ընտանիքի անդամներից մեկին։ Նիկի կրտսեր եղբայրը՝ Ահարոնը, մահացել է երեկ ՝ 34 տարեկանում»։ Այս խոսքերից հետո Քարթերն արտասվել է:Ավելին16:0007.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-Ռուսաստան «գաղտնի շփումներ». Վաշինգտոնը կոչ է անում Կիևին բանակցել Մոսկվայի հետԱմերիկյան «Դը Վոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականը գրում է, որ Վաշինգտոնը կոչ է արել Կիևին Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնել: Ամերիկյան պարբերականին հայտնի է դարձել, որ ուկրաինական կողմի հետ այդ թեմայով խոսել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Սակայն, ըստ պարբերականի, Վաշինգտոնը ոչ թե իրականում ցանկանում է, որ ռուս-ուկրաինական բանակցություններ տեղի ունենան, այլ այդպես ուզում է իր դաշնակիցների համար տպավորություն ստեղծել, թե արդեն 8 ամիս ձգվող պատերազմը հնարավոր է` շուտով ավարտվի:Ավելին15:5407.11.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար. ՊեսկովՌուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայում դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք քանիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց Է մնում բանակցությունների համար, բայց նաեւ քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ ներկայում մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ Կիեւում կոդավորվել Է, այսինքն՝ օրենքի տեսք Է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որեւԷ բանակցություն չշարունակվի»,-Պեսկովն ասել Է լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4707.11.22 -
ԱշխարհTwitter-ը պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն ՄասքԱմերիկացի միլիարդատեր եւ ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը Twitter սոցիալական ցանցի սեփականատերն Է, հայտարարել Է, որ այն պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Twitter-ն անպայմանորեն պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում»,-հայտարարել Է Մասքը: Նա նշել Է, որ հենց դա Է Twitter-ի առաքելությունը: Հոկտեմբերի վերջին Մասքը վերջնականապես փակել Է Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: Նա խոստացել Է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ են քննադատել խիստ գրաքննության համար, եւ ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ առայժմ խորհուրդը չի աշխատի. չի ընդունի գլոբալ որոշումներ խմբագրական քաղաքականության եւ արգելափակված օգտահաշիվների վերականգնման վերաբերյալ: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4007.11.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Զինված ադրբեջանցիները Ջերմուկի մոտ են. Վայոց ձորի մարզպետն է տեսելԱվելին15:3007.11.22 -
ԵրևանԵրևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան ԱրսենյանըԵրևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Շնորհավորում եմ: Կարծում եմ, որ այն աշխատանքները, որն ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է ներկայացնենք, Ձեր փորձով հնարավորություն կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը:Ավելին15:2907.11.22