Լրահոս
2022-11-07
-
Ղազարավանում և Փարպիում շչակներ են փորձարկվելուՆոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Փարպի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին20:0007.11.22 -
ԻրավականԿարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքովՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, 73-ամյա կնոջ և որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 73-ամյա կնոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:5007.11.22 -
ՀասարակականՏեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել գազաբալոնային սարքավորումների տեղադրման նկատմամբՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանում գործող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանի նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում 𝟐𝟎𝟐𝟐 թ․ փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին՝ շարունակաբար հետևողական է լինելու, որպեսզի վկայագրման գործընթացն իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ թույլ չտալով առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։Ավելին19:4007.11.22 -
ՔաղաքականԳոնե դուք թալանից մի խոսեք․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Ասում են՝ «Սիլ պլազա»-ն կարող է առնեն Գռզոյի ձեռքից (չեմ հավատում, շոու է)։ Օլիգարխը նյարդայնացել է, միկրոֆոն տեսնելիս զգացմունքները չի կարողանում զսպել։ Ուշագրավը, սակայն, որն է։ Երևանի ամենակենտրոնում գտնվող թանկ ու սիրուն շենքերից մեկը 1994 թվականին ընդամենը 5655 դոլարով սեփականաշնորհվում է Խաչատուր Սուքիասյանենց կողմից։ Դա լինում է Վահագն Խաչատուրյանի որոշմամբ։ Վահագն Խաչատուրյանը հետո դառնում է Խաչատուր Սուքիասյանի աշխատողը, հետո դառնում է ՀՀ նախագահ։ Հիմա էդ շենքը ուզում են վերցնել իր ձեռքից։ Կվերցնե՞ն, վստահ եմ՝ այո, բայց այլ իշխանության օրոք, հաստատ՝ ոչ այս։ Մեկ այլ շենք էլ կա՝ «Ռոսիա» կինոթատրոնը՝ Երևանի մեկ այլ հրաշալի շենքերից մեկը, որը հերիք չի սեփականաշնորհումից հետո այդպես էլ չի աշխատել իր նշանակությամբ՝ որպես կինոթատրոն, դեռ մի բան էլ ստացել է այսօրվա անճոռնի տեսքը և որի ամեն անկյուն, գումարած հարակից այգու տարածքը, որի վրա այլ տոնավաճառներ են սարքվել, Սուքիասյանին ապահովում է ստաբիլ եկամուտ՝ ամենից վատ իմաստով տոնավաճառի տրամաբանության մեջ։ Լավ էլի, գոնե դուք թալանից մի խոսեք, իսկ լրագրողների մոտ ձեզ զսպեք, առնվազն տարիքը դա է պահանջում»։Ավելին19:3007.11.22 -
ԱրցախՀայտնաբերվել է 16016 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը2022 հոկտեմբերի 31-ից նայեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1053 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի՝ միաժամանակ պատահարների թիվը: Շաբաթվա ընթացքում արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում: Ականի պայթյունի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի: Դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։ Նա Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ 32-ամյա Ս. Ազարյանն է, ով աշխատում էր Կարմիր գյուղում։ Հրդեհի վերաբերյալ գրանցված 13 կանչերից 3-ը բռնկվել են բնակելի շինությունում, որից 2-ը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: Մյուս 10 դեպքերը գրանցվել են բաց տարածքներում, այգիներում և բնակելի տների ենթատարածքներում: Հրշեջ փրկարարներն արձագանքել և կատարել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները շաբաթվա բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի 25 ահազանգերին օպերատիվ արձագանք են տվել: Փրկարարները կատարել են փակված 6 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու բուժհաստատության տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ ստացվել է 2 կանչ: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել պատահարներից տուժած 2 քաղաքացու և տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: 911 ահազանգման կենտրոնում 7 օրվա ընթացքում ստացվել է նաև կենցաղային 25 և սոցիալական բնույթի 27 կանչ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները հոգեբանական աջակցություն են ցուցաբերել 6 քաղաքացու: Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ մեկտեղ, անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է 16016 միավոր ռազմամթերք, այդ թվում՝ 1 հակատանկային, 61 ականանետի և 28 միավոր հակահետևակային ական, 49 միավոր հրթիռ, 3-ական միավոր հրթիռակասետային և գնդիկաբեկորային ավիառումբ, 984 արկ, 14686 միավոր փոքր տրամաչափի զինամթերք, 30 հատ ձեռքի և «ՊԳ-7» տեսակի 28 նռնականետի նռնակ: ՆԳ նախարարությունը և ենթակա բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն մատուցել հանրապետության ողջ տարածքում:Ավելին19:2007.11.22 -
Արտաքին քաղաքականությունԸնթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումըՎաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։Ավելին19:1007.11.22 -
Քաղաքական«Спокойно, Маша, я Дубровский»․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի արձագանքը՝ Խաչատուր ՍուքիասյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Խաչատուր Սուքիասյանին: Ծանոթացա հերթական բարբաջանքին։ 1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։ Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։ Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։ Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։ Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյան 07.11.2022թ.Ավելին19:0407.11.22 -
Աշխարհ«Գների պայթյունը կանգնեցրե՛ք». բազմահազարանոց ցույցեր են ԳերմանիայումԷներգետիկ ճգնաժամի մեջ հայտնված Գերմանիայում բազմահազարանոց ցույցեր են: «Կանգնեցրե՛ք գների պայթյունը», «Դադարեցրե՛ք սխալ էներգետիկ քաղաքականությունը». քաղաքացիները կոչ են արել իշխանություններին ձմռան շեմին կարգավորել իրավիճակը: Գերմանիան Եվրամիության մյուս երկրների հետ պայքարում է էներգակիրների գների աճի դեմ՝ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և ռուսական վառելիքի ներմուծման արգելքի քաղաքականության ֆոնին:Ավելին19:0007.11.22 -
ՄիջազգայինԵՄ-ն արդեն ավելի քան 22 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային. ԲորելՈւկրաինային արդեն ավելի քան 22 մլրդ եվրո Է հատկացվել ԵՄ-ի գծով. Եվրամիությունը կշարունակի Կիեւին աջակցություն ցուցաբերել բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել Է G7-ի պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներին նվիրված ամփոփագրի իր բլոգում, որն անցած շաբաթ տեղի Է ունեցել գերմանական Մյունսթերում: «Մեր անդամ պետությունների հետ միասին ԵՄ-ն ավելի քան 19 մլրդ եվրո Է մոբիլիզացրել Ուկրաինայի տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական կայունության համար եւ 3,1 մլրդ եվրո՝ որպես ռազմական աջակցություն: Մեր օգնությունը նաեւ ներառում Է տեխնիկական աջակցություն Էներգետիկական ենթակառուցվածքի վերանորոգման եւ ԷլեկտրաԷներգիայի լրացուցիչ մշակման ապահովման համար: Մենք նաեւ կմեծացնենք մեր հումանիտար օգնությունը, որն Էլ ավելի հրատապ Է դարձել վերահաս ձմռան կապակցությամբ»,-Բորելը հաղորդել Է երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում: Նրա խոսքով՝ «Ուկրաինայի տնտեսությունը գործուն վիճակում պահելը մնում Է հանգուցային խնդիր»: Նա հիշեցրել Է Եվրահանձնաժողովի՝ ավելի վաղ հնչեցրած խոստումը՝ մինչեւ18 մլրդ եվրո ընդհանուր գումարի ամսական մինչեւ 1,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթի հատկացումը, «որպեսզի զգալիորեն ծածկի 2023 թվականի ֆինանսավորման Ուկրաինայի կարիքները»: «Մենք նաեւ քննարկել ենք աշխարհում Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ապահովելու կարեւորությունը եւ լիովին աջակցել սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերը: Չափազանց կարեւոր Է, որպեսզի համաձայնագիրը երկարացվի նոյեմբերի 19-ից հետո»,-ընդգծել Է արտաքին գործերի գծով ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:5007.11.22 -
Շիրակի մարզում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա։ Լույս աշխարհ է եկել 29 տղա, 32 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։Ավելին18:4007.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 «Շանտաժ և տեռոր». ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանն աննախադեպ արշավ է սկսելԱվելին18:3007.11.22 -
ՀասարակականՋերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆոյեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-12-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին18:3007.11.22 -
ԻրավականԿաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնյան կալանավորվել էՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: «Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս.-ի հետ: Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ.-ի և Գ. Ե.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք: Արդյունքում Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով: 03.11.2022թ.-ին Ա. Ս.-ն, Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 04.11.2022թ.-ին Ա. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:2007.11.22 -
ՀասարակականՀԺՄ-ն՝ Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ պահվածքի վերաբերյալՆոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է խոսել լրագրողի ներկայացրած հեռուստաընկերության սեփականատիրոջ, նրա եկամուտների, այլ՝ հարցի հետ որևէ կապ չունեցող երևույթների մասին։ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ Խ․ Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնություն պարունակող հայտարարություններին իրավական ընթացք է տրվելու։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ նման բռի վերաբերմունքը և պահանջում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ղեկավարությունից՝ ի դեմս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ԱԺ ղեկավարության, կարգի հրավիրել պատգամավորին։ Ազգային ժողովի ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից։ Վերջինիս ներկայացրած հեռուստաընկերության և պատգամավորի հարաբերությունները կարող են պարզվել դատական կարգով։ Այդ իրավական ընթացքը, սակայն, կապ չունի պատգամավորի հակաէթիկական վարքագծի հետ, որը պետք է քննվի և համարժեք գնահատականի արժանանա միանգամայն այլ տիրույթում՝ կանխելով ապագայում Ազգային ժողովի պատգամավորների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նման սանձարձակ պահվածքի կրկնությունը։ Ազգային ժողովի որևէ պատգամավոր, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարող է ունենալ իր կարծիքը, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության կամ խմբավորման վերաբերյալ, կարող է տարված լինել իրական կամ երևակայական դատողություններով։ Բայց դա նրան, ինչպես և որևէ այլ շարքային պատգամավորի, իրավունք չի տալիս լրագրողների հետ հարցուպատասխանը վերածել փողոցային լեզվակռվի։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ անթույլատրելի համարելով պատգամավորի նման վարքագիծը, միևնույն ժամանակ կոչ է անում հատկապես խորհրդարանում աշխատող բոլոր լրագրողներին՝ անկախ իրենց ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական նախընտրություններից, տարաձայնություններից կամ հակասություններից, լինել միասնական և ցուցաբերել գործընկերային համերաշխություն՝ թույլ չտալով որևէ պատգամավորի, կրկին անկախ քաղաքական պատկանելությունից, լրագրողների հետ հարաբերություններում անցնել բարեվարքության սահմանները։Ավելին18:1207.11.22 -
ԻրավականԵրևանի, Շիրակի և Լոռու պարեկները մեկ շաբաթում 49 անձի բերման են ենթարկելՀոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1777 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 22-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, 4-ը՝ փոխարինված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ 340 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 659-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 45 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1089 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 115 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։ 9 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 137-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 648-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 14 անձի։Ավելին18:1007.11.22 -
ԱշխարհԳուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք», եւ կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի դառնալ: Այս կարծիքը նա հայտնել Է՝ նոյեմբերի 7-ին Շարմ Էշ Շեյխում հանդես գալով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում Է ,- ասել Է Գուտերիշը:- Մեր մոլորակն արագորեն մոտենում Է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում ոտքներս պահում ենք գազի ոտնակին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունը համարել Է կանխորոշիչ խնդիր եւ ամբողջ դարի գլխավոր մարտահրավերը: «Անհանդուրժելի, աղաղակող եւ ինքնակործանարար Է դա մղել երկրորդ պլան: Իրոք, այսօրվա շատ հակամարտություններ կապված են աճող կլիմայական քաոսի հետ»,- նշել Է նա: «Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացողության արդարացում ծառայել»,- ասել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:0007.11.22 -
ՍպորտՖանտաստիկ դիմակայություններ՝ Չեմպիոնների լիգայում. կայացել է 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունըՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղերի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Լայպցիգ»-«Մանչեսթեր Սիթի» «Բրյուգե»-«Բենֆիկա» «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» «Միլան»-«Տոտենհեմ» «Այնտրախտ»-«Նապոլի» «Բորուսիա Դորտմունդ»-«Չելսի» «Ինտեր-«Պորտու» ՊՍԺ-«Բավարիա»:Ավելին17:5007.11.22 -
ՔաղաքականՄիջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարը գործուղվել է ՂրղզստանՀայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանը նոյեմբերի 7-10-ը գործուղվել է Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)։ Մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը։ Այդ մասին որոշումը ՀՀ վարչապետն է ստորագրել։Ավելին17:4007.11.22 -
ՔաղաքականՊարոն Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողները. Ագնեսա ԽամոյանԱգնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նանեի նման հոգեպես անհավասարակշիռ ու տարրական էթիկայի կանոնների չտիրապետող «լրագրող» պահող մարդը պարզապես բարոյական իրավունք չունի լրագրողներից բողոքելու ու նրանց վրա հարձակվելու։ Պարոն Խաչատուր Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողներն ու «ժողովուրդն ասում է, որ… » նախադասությամբ սկսվող ու բարոյականության հետ հատման կետ չունեցող տարատեսակ հարցադրումներով ձեզ դիմեն։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞։ Հ.Գ. Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ամբողջական իշխանության հասնելու հավակնություններ ունեցող երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է մի լավ պատժել՝ այս ու այնտեղ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար… Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագանք է տալիս հզոր, Եւ քո խոսքը հեռու տանում…Ավելին17:3007.11.22 -
ԻրավականԽարդախությամբ տիրացել էր ՌԴ քաղաքացու 660 000 դրամինՆոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:Ավելին17:2207.11.22