Լրահոս
Շոու բիզնես
16:00
07.11.22
148

Backstreet Boys-ի մենակատարն արտասվել է համերգի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Backstreet Boys խմբի մենակատար Նիք Քարթերը համերգի ժամանակ լիրիկական երգի կատարելիս չի կարողացել զսպել զգացմունքները և արտասվել է Ահարոնի՝ կրտսեր եղբոր մահվան պատճառով։ Համաշխարհային շրջագայության շրջանակներում Լոնդոնում ելույթից մի քանի ժամ առաջ խումբը հայտնել է, որ ողբերգական լուրի պատճառով չի չեղարկի համերգը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Daily Mail պարբերականը:

Քևին Ռիչարդսոնը կատարումը սկսելուց առաջ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին 29 տարի Backstreet Boys-ի կողքին լինելու համար.

«Եղել են վերելքներ և վայրէջքներ։ Երեկ մենք կորցրինք մեր ընտանիքի անդամներից մեկին։ Նիկի կրտսեր եղբայրը՝ Ահարոնը, մահացել է երեկ ՝ 34 տարեկանում»։ Այս խոսքերից հետո Քարթերն արտասվել է: