Լրահոս
Աշխարհ
16:15
07.11.22
111

Հնդկաստանի վարչապետը կներկայացնի G20-ում երկրի նախագահության թեման

Img default alt hy

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նոյեմբերի 8-ին հատուկ տեսակոնֆերանսում կներկայացնի G20-ում Հնդկաստանի առաջիկա նախագահության կայքը, լոգոտիպը և թեման: Այդ մասին հաղորդել Է երկրի ԱԳՆ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարչապետը նոյեմբերի 8-ին G20-ում կներկայացնի Հնդկաստանի նախագահության լոգոտիպը, թեման և վեբ-կայքը… «Քսանյակի խմբում» նախագահությունը Հնդկաստանին բացառիկ հնարավորություն Է առաջադրում՝ իր ավանդը ներդնելու միջազգային նշանակության կենսականորեն կարևոր հարցերի գլոբալ օրակարգում: G20-ում մեր նախագահության լոգոտիպը, թեման և վեբ-կայքը արտացոլելու Է Հնդկաստանի ուղերձն ու ընդհանուր առաջնահերթություններն ամբողջ աշխարհի համար»,-հաղորդել են գերատեսչությունում:

G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր համաժողովն Է, որին բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը, համաշխարհային առևտրի ավելի քան 75 տոկոսը և աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդը: G20-ում իր նախագահության ընթացքում Հնդկաստանը շուրջ 200 հանդիպում կանցկացնի Հնդկաստանի տարբեր վայրերի 32 տարբեր հատվածներում: G20-ի գագաթնաժողովը, որը կայանալու Է հաջորդ տարի, կդառնա ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը, որը կազմակերպվելու Է Հնդկաստանի կողմից: Հնդկաստանը G20-ի խմբում նախագահությունը կընդունի 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: