Լրահոս

2022-11-07
  • Img default alt hy
    Միջազգային
    Թաիլանդում ԱԽՏՀ-ի համաժողովը կպահպանեն շուրջ 25 հազար ոստիկաններ
    Շուրջ 25 հազար ոստիկաններ կապահովեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը, որի ղեկավարների հանդիպումը պլանավորված Է նոյեմբերի 18 – 19-ը Թաիլանդի մայրաքաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bangkok Post թերթին հայտնել Է ոստիկանության պետի տեղակալ Չինափաթ Սարասինը: Նրա խոսքով՝ իրավապահների մի մասը կհերթապահի համաժողովի մասնակիցների ավտոմեքենաների ընթացքի երթուղիներում, մյուսն՝ իրադրության հսկման համար: Բացի դրանից, ոստիկանները կհերթապահեն հյուրանոցներում, որտեղ կիջեւանեն պատգամավորները: «Ոստիկանությունը հետեւում Է բոլոր քաղաքական եւ ապստամբական խմբերին»,- նոյեմբերի 7-ին մեջբերում Է անում հրատարակությունը Սարասինի խոսքից: Նա նաեւ հասարակայնությանը հորդորել Է ուշադրություն դարձնել ցանկացած կասկածելի գործությունների եւ դրանց մասին նախազգուշացնել իրավապահ մարմիններին: Մոտ օրերս մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն՝ հյուրանոցներից մինչեւ Սիրիքիթ թագուհու կոնֆերենց-կենտրոն ավտոշարասյուների երթեւեկության փորձերի անցկացման համար, որտեղ տեղի կունենա համաժողովը: Համաժողովի անցկացման շրջանում փողոցների լրիվ փակումը կգործի նոյեմբերի 16-ից մինչեւ 21-ը: Մինչդեռ իշխանությունները նոյեմբերի 16 – 18-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարել Բանգկոկում եւ հարեւան նահանգներում: ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ եւ երկու տարածքներ: Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Նաեւ մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը եւ Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել Է Նոր Զելանդիայից եւ այն կհանձնի ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:22
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած
    Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի «Ազատ Արցախ» հուշահամալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեկնած տեղամասային տեսուչ Ա.Արզումանյանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին, նշված հուշահամալիրի մոտակայքում, Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Ա.Նիկոյանը, վարելով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Դադամյանի վարած «Մերսեդես-Բենց Actros 25.41» բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի ուղևորուհի՝ Ի. Նիկոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ։ ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, հատկապես մառախլապատ ու անձրևային եղանակներին՝ բարձրացնել զգոնությունը. խնայեք Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը:
    15:20
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սառցե բեկորն ընկել է բրազիլացի զբոսաշրջիկի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բրազիլացի զբոսաշրջիկը սեփական հետաքրքրասիրության զոհ է դարձել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին ձյունածածկ Կուևա դե Ջիմբո քարանձավում, որի դիմաց սառույցի անկման սպառնալիքի պատճառով անցումն արգելող նշան է տեղադրվել։ Դենիս Կոսմո Մարինն անտեսել է զգուշացումը և ընկերների աչքի առաջ մտել զարմանալի բնական «կառույց», բայց հեռու չի գնացել՝ կոտրված սառցե բեկորն ընկել է նրա գլխին։ Ականատեսները դեպքի վայր են կանչել փրկարարներին, սակայն մինչ նրանք հասել են, զբոսաշրջիկը մահացել է։
    15:15
    07.11.22
    Ավելին
  • Սպորտ
    Պատմական հաղթանակ՝ հայկական սպորտում. մարմնամարզության աշխարհի առաջին չեմպիոնը՝ Հայաստանից
    Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել: Հենացատկ վարժության եզրափակչում Արթուր Դավթյանն է կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Լիվերպուլում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել Հարություն Մերդինյանը։
    15:07
    07.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    «Հրթիռակոծել Իրանը». Ուկրաինայի կոչը՝ աշխարհին
    Ուկրաինան կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել Իրանին: Այս հայտարարությունն արել է Զելենսկիի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան Իրանի արտգործնախարարի այն պնդման, որ Թեհրանը փոքր քանակի անօդաչուներ է մատակարարել ռուսական կողմին և այն էլ՝ պատերազմից մի քանի ամիս առաջ: Միխայիլ Պոդոլյակն ասել է, թե Իրանը չի կարող Ռուսաստանին հարվածային անօդաչուներ մատակարարել ու անպատիժ մնալ։
    15:00
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընտանեկան բռնության՝ 8, գողության 20 դեպք է բացահայտվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության, հրազենի, դրա հիմնական, բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի, ապրանքների շրջանառության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 5 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:52
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի տեղն ու դերը. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ադրանիկ Թևանայնը գրում է. Հայաստանն ու Արցախը դեռևս գոյություն ունեն, քանզի այդ հարցում խիստ շահագրգռվածություն ունեն Ռուսաստանն ու Իրանը։ Ելնելով այս հանգամանքից՝ Հայաստանը պետք է ունենա այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն, որ ներդաշնակեցնի իր շահերը ռուսական ու իրանական շահերի հետ՝ պահպանելով սուվերեն ու անվտանգային կարմիր գծերը (Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է, ՀՀ անկախության հռչակագիրն անսակարկելի է, ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է)։ Ռուսաստանն Արցախում և Հայաստանում ունի ռազմաբազաներ ու չի պատրաստվում դրանք հանել։ Ռուսաստանը Արևմուտքի հետ հակադրության ու մեր տարածաշրջանային իրողություններով պայմանավորված հիմա աննախադեպ սերտացել է Թուրքիայի հետ, բայց ռազմավարական առումով այդ երկրները միևնույն է հակառակորդներ են։ 44–օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան մտավ մեր տարածաշրջան ու ՌԴ–ն ստիպված է հաշվի նստել այդ հանգամանքի հետ, բայց մյուս կողմից նույն Ռուսաստանի շահերից չի բխում տարածաշրջանում իր դերի թուլացումը։ Իրանի համար կենսական խնդիր է իր երկրի հյուսիսային սահմանին պանթուրքիզմի ծավալապաշտական ընդլայնում թույլ չտալը։ Իրանական ռազմավարության մեջ Սյունիքը պետք է մնա հայկական, այլ ոչ թե դառնա թուրքական աշխարհի ոտնաշոր։ Եվ այսպես, ՌԴ–ն ու Իրանը, սեփական շահերից ելնելով, կռիվ են տալիս Երևանի ու Ստեփանակերտի համար, շատ հաճախ՝ Երևանի ու Ստեփանակերտի փոխարեն։ Դա է պատճառը, որ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների քայլերի՝ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ չեն հարձակվում մեր երկրի վրա, Արցախը դեռ մնացել է հայկական, Երևանում դեռ բայրաքթարներ չեն հայտնվում։ Այլապես ի՞նչը կամ ո՞վ էր մեր թշնամիներին խանգարելու նման բան անել։ Արևմո՞ւտքը։ Չկա՛ նման բան։ Արևմուտքի թիրախը նույն Ռուսաստանն ու Իրանն են։ Եթե նրանց թուլացնելու կամ վերացնելու արանքում Հայաստանը ոչնչանա, ապա Արևմուտքը սրտի կսկիծով դա կընդունի, բայց և դրական կգնահատի թուրքական գործոնի շնորհիվ ռուսական և իրանական գործոնների թուլացումը կամ վերացումը։ Արևմուտքը 1915–ին էլ, 1920–ին էլ սրտի կսկիծով է ընդունել Հայոց ցեղասպանությունը և պետականության կորուստը։ Եվ ի՞նչ։ Հիմա էլ քննադատում են Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Քննադատում են ու հետները գազային պայմանագիր կնքում, քննադատում են ու ոչ մի պատժամիջոց չեն կիրառում։ Արևմուտքից պետք չէ անիրատեսական սպասումներ ունենալ ու նաև նեղանալ այն բանի համար, որ իրենց ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում կապված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ամեն մեկն իր շահն ունի ու պարտավոր չէ քո շահը գերադասել իր շահերից։ Մի խոսքով, քաղաքականությունը պետք է ընկալել ոչ թե ականջներով, այլ մարմնի մեկ այլ կարևոր մասով։ Զգացմունքային ու վիրտուալ դաշտից պետք է տեղափոխվել իրական դաշտ՝ ռացիոնալ աշխատանքի բանաձևեր գտնելով մեր դաշնակիցների ու բարեկամների հետ, ինչպես նաև արմատապես փոխելով երկրի ներսում վարվող քաղաքականությունը, բնականաբար՝ նոր ֆիգուրներով ու Հայաստանի նոր դեմքով։
    14:46
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 15,9 մլն դոլար
    Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար: ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 մլն դոլար, եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն դոլար։ Մյուս երկրների պարագայում պատկերն այսպիսին է. ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար, Իսրայել՝ 31,5 մլն դոլար, Բելառուս՝ 21,7 մլն դոլար, Հայաստան՝ 15,9 մլն դոլար, Իրան՝ 15,2 մլն դոլար, Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար, Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար:
    14:45
    07.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Կիևը կարող է զրկվել ջրից, ջեռուցումից, էլեկտրաէներգիայից
    Ռուս-ուկրաինական պատերազմի 257-րդ օրը Կիևի իշխանությունը հայտնել է, որ մայրաքաղաքը կարող է զրկվել էլեկտրաէներգիայից, ջրից ու ջեռուցումից, քանի որ ռուսական զինուժը շարունակում է թիրախային հարվածներով ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքները: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի այս նախազգուշացումը մեջբերելով՝ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե Կիևում 3 միլիոն մարդու տարհանման պլան է կազմվում:
    14:45
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԴԱՀԿ-ն՝ 10 հազար դրամի պատճառով ինքնահրկիզվելու դեպքի մասին
    Հարկադիր կատարումն ապահովող ծառայություննը պարզաբանում է տարածել, որում նշվում է. Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք: Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։ Կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։ Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին։
    14:38
    07.11.22
    Ավելին
  • Արցախ
    «Հարված՝ ռուս խաղաղապահ առաքելությանը». Ստեփանակերտի արձագանքը՝ Բաքվի նոր մեղադրանքին
    Ահաբեկչություն, աշխարհաքաղաքական և տեղեկատվական շանտաժ է անվանել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող տեղեկությունը, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ։ Այս լուրերը ոչ պաշտոնական խողովակներով Բաքուն սկսեց տարածել, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Արցախ 12 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել:
    14:37
    07.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը հեռախոսով տեղեկացրել է Ղարիբաշվիլիին Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքների մասին
    Հենց այս ամիս Թբիլիսում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին մամուլի հրապարակումների ֆոնին՝ կիրակի Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանի վարչապետը վրացի պաշտոնակցին տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
    14:30
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի․ Պեսկով
    Ռուսաստանը նախկինի պես կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ զերծ մնալ շփման գծում լարվածության սրման հանգեցնող քայլերից։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով սահմանին գիշերային կրակոցների մասին հարցին, փոխանցում է ТАСС-ը ։ «Մենք կոչ ենք անում երկու երկրներին՝ զերծ մնալ որեւէ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-նշել է Պեսկովը:
    14:27
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կոտայքի մարզում հոկտեմբերին ծնվել է 177 երեխա
    Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 177 երեխա ծնունդ՝ 83 տղա և 94 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` ✔ Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔ Նաիրիի ծննդատուն՝ 10 երեխա ✔ Աբովյանի ծննդատուն՝ 69 երեխա ✔ Հրազդանի ծննդատուն՝ 72 երեխա:
    14:22
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել է դպրոցներում ուսումնական խմբակների գործունեության կարգը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ուսումնական խմբակների ձևավորումը Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում ունեցող մասնագետը: Խմբակը ստեղծվում է սովորողների՝ արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման համար, նախասիրությունների, հետաքրքրության տարբեր ոլորտների (գիտություն, արվեստ, զբոսաշրջություն, հայրենագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ և այլն) վերաբերյալ ուսումնական ծրագրերի իրականացման համար, սոցիալականացման և ինքնուրույն կենսագործունեության համար, մասնագիտական կողմնորոշման համար: Հաստատությունում խմբակները ձևավորվում են՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ՝ տնօրենի հրամանով՝ պահպանելով կարգով սահմանված պահանջները: Լիազորված մարմնի որոշմամբ սահմանվում են առողջ ապրելակերպի խմբակն ու մասնագիտական կողմնորոշման ակումբը։ Խմբակի ծրագիրն անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը ներկայացնել ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ նոր ուսումնական տարում գործածելու նպատակով: Վերջինս փորձագիտական դրական եզրակացության դեպքում խմբակի ծրագիրը ներկայացվում է ԿԳՄՍ նախարարություն՝ սահմանված կարգով գործածության երաշխավորելու համար: Նախարարության կողմից հաստատված ծրագրերը հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են օգտագործել՝ առանց լրացուցիչ հաստատման: Կրթական որևէ աստիճանում խմբակի իրականացման համար հատկացվող ժամաքանակը չի կարող գերազանցել շաբաթական 2 ժամը։ Կրթական տարբեր աստիճաններում միաժամանակ կարող է իրականացվել նույն խմբակը։ Յուրաքանչյուր կրթական աստիճանում գործող ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։ Ծրագրի անվանումը չի կարող կրկնել ուսումնական պլանով նախատեսված որևէ ուսումնական առարկայի անվանումը և ծրագրի բովանդակությունը: Ուսումնական խմբակների գործունեությունը Խմբակը տարիֆիկացվում է, եթե դրա ծրագիրը հաստատել է հաստատության տնօրենը, և առնվազն 8 սովորող խմբակում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Սովորողները կարող են մասնակցել խմբակի աշխատանքներին՝ իրենց ցանկությամբ և հրաժարվել դրան մասնակցելուց՝ առանց հիմնավորման: Բացառություն կարող են կազմել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանված խմբակները։ Հաստատության ընտրությամբ խմբակում ընդգրկված սովորողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ձևավորող գնահատման մեթոդներով: Դպրոցներում ուսումնական նախագծերի իրականացումը Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաններում: Նախագիծն առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որևէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որևէ օբյեկտի կամ երևույթի վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանք է՝ նվիրված օրինաչափությունների, առանձնահատկությունների հետազոտմանը, արդյունքների ստացման և եզրակացությունների արձանագրմանը: Սովորողի կողմից նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ ուսումնական առարկայի շրջանակում, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից՝ հետազոտության մեթոդների համադրմամբ միևնույն օբյեկտի և երևույթի, օրինաչափությունների կամ առանձնահատկությունների վերաբերյալ տվյալների հավաքման, համադրման, վերլուծության շրջանակում: Նախագծի թեման կարող է լինել առարկայի(ների) շրջանակում հետազոտություն, մշակութային, ազգագրական միջոցառում, համայնքի խնդիրներին նվիրված աշխատանք։ Հաստատությունն ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է համապատասխան ժամաքանակ, որը տարիֆիկացվում է: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են մասնակցող բոլոր առարկաների ուսուցիչներին տրվող ժամաքանակները՝ մասնակցության տևողությանը համապատասխան։ Սովորողներն իրենք են ընտրում այն նախագիծը, որին ցանկանում են մասնակցել: Նրանք կարող են չմասնակցել դրա աշխատանքներին՝ առանց պատճառ ներկայացնելու։ Նախագիծն ավարտելուց հետո սովորողն այն պաշտպանում է նախագծի ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչների հանձնաժողովի մոտ: Սովորողների կողմից իրականացված ավարտուն նախագծերը գնահատվում են և հրապարակվում դպրոցի կայքում:
    14:15
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 թիվ 181 դպրոց, Անդրանիկի փ. 82, 86 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․ 17, 18, 19 շենքերի բնակիչ-բաժանորդներ և թիվ 61 մանկապարտեզ, 11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 20, Փափազյան փ. 21, 21/1, 21/2, 21/5, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պող. 19, 19/8, 21 շենքեր և 17/5-19/6 առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Պռոշյան փ. 4-42 առանձնատներ, Իսրայելյան փ. 43 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Կ․ Մրկտչյան», «Դ․ Սարգսյան», «Բ․Կարնազյան», «Ա․Զարգարյան», «Ա․Սահակյան», «Ջրային կառույցներ» ՓԲԸ, «Աբսեո-Արտ» ՍՊԸ, «ԳոռՆան» ՍՊԸ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ, «Երքաղլույս» ՓԲԸ, Արտաշիսյան փ․ 37, 39 շենքեր, Արտաշիսյան փողոցի առանձնատներ, Չեխովի նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 17-24 փողոցներ մասնակի, Նորք՝ Արմենակյան փ. 1-67 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 301-305 առանձնատներ, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Արտաշար գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Տափերական գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փ. 47 ա, 47բ, 47Վ և Արարատյան փ. 3, 3ա, 3բ, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ «Արփա-Սևան» թունելախորշի բանավանը, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-14։00 Աբովյան քաղաք՝ թիվ 6, 7, 8 միկրոշրջաններ, Գազի գրասենյակ, Քաղաքապետարանի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորաղբյուր գյուղ մասնակի, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15։00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճարյան, Բաղրամյան, Վ․Մամիկոնյան, Շահումյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «ԱԿԲԱ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, «Իրինա-Ինեսա» գազալցակայան և «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Ղազանչի գյուղի պոմպակայան, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Գուսանագյուղ գյուղի «Եկեղեցու» թաղամաս, 11:00-17:00 Անիի տարածաշրջան` Մարալիկ քաղաք մասնակի, Ձիթհանքով, Լանջիկ, Քարաբերդ և Ձորակապ գյուղեր, Սյունիքի մարզի՝ 10:00-12:00 Գորիս քաղաք՝ Գրիգոր Տաթևացի, Կոմիտասի, Վարդան Մամիկոնյան փողոցներ, 12:30-15:00 Գորիս քաղաք՝ Կապանի խճուղի, Այգեստան թաղամաս, Արևշատ 1, 2 ,3 փողոցներ, Վարդան Մամիկոնյան և Քրիստափորի փողոցներ, 15:00 17:00 Գորիս քաղաք՝ Սյունիքի փողոց և Վանքի տափ թաղամաս: 10:30 16:30 Հարթաշեն գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    14:07
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը հասել Է ռեկորդային ցուցանիշների
    Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հասել Է 153,93 մլրդ դոլարի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 33 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել Է չինական Գլխավոր մաքսային վարչությունը, Ռուսաստանից Չինաստան ներմուծումն ավելացել Է 49,9 տոկոսով՝ մինչեւ 94,34 մլրդ դոլար, արտահանումը կազմել Է 59,59 մլրդ դոլար, ինչը 12,8 տոկոսով գերազանցել Է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Հոկտեմբերին առեւտուրը կազմել Է 17,63 մլրդ դոլար, չինական ներմուծումը՝ 10,23 մլրդ դոլար, արտահանումը՝ 7,4 մլրդ դոլար: 2021 թվականի արդյունքներով՝ ռուս-չինական առեւտուրն աճել Է 35,8 տոկոսով՝ հասնելով 146,8 մլրդ դոլար ռեկորդային տարեկան ցուցանիշների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:00
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Meta Platforms-ը պլանավորում Է կրճատել հազարավոր աշխատակիցների. WSJ
    Meta Platforms ընկերությունն այս շաբաթ պլանավորում Է հայտարարել իր աշխատակիցների մասշտաբային կրճատումների մասին, հաղորդել Է The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ հեռացումները կվերաբերեն հազարավոր աշխատակիցների, իսկ համապատասխան հայտարարությունը կարվի արդեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին: Սեպտեմբերի վերջի դրությամբ Meta-ում, ընկերության տվյալներով, հաշվում Էր 87 հազար աշխատակից: Ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, պլանավորվող հեռացումներն ընկերության ողջ 18-ամյա պատմության ընթացքում կդառնան անձնակազմի թվաքանակի առաջին ընդգրկուն կրճատումները: Ճիշտ Է, տոկոսային հարաբերությամբ, ազատված աշխատակիցների բաժինն ավելի պակաս կլինի, քան Twitter-ում, որտեղ հաստիքակազմը Իլոն Մասքի կողմից սոցցանցը գնելուց հետո կարող Է կրճատվել կրկնակի, բայց բացարձակ ցուցանիշներով կրճատումները ռեկորդային կդառնան ինդուստրիայի համար: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Meta-ն, ինչպես նաեւ մյուս տեխնոլոգիական հսկաները, սկսել Էր ակտիվորեն աշխատակիցների վարձել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. 2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել Է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ եւս 15 հազարով: Դրա հետ մեկտեղ 2022 թվականին Meta-ի բաժնետոմսերի արժեքն ընկել Է ավելի քան 70 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:52
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր ժողովուրդը պիտի զորացնի երկիր հայրենին և կերտի լուսավոր գալիքը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 5-ին այցելել է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը: Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեցլ է Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորել են քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք է գործել տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվել է Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք է բարձրացվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ներկա ժողովրդին: «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–ասել է Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունն է բերել մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին: «Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը: Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշել է Հայոց Հայրապետը: Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծել է․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցել է Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար: Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունն է բերեցլՎայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Վերջում Նորին Սրբությունն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում է ունեցել Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացել է երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորել է, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը: Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացել է առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք է հայտնել վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ է կատարվել տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին:
    13:50
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում ահաբեկչությունը համակարգողը Ադրբեջանի քաղաքացի էր
    Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարություն է արել Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ MEHR գործակալության փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնել է, որ Իրանում ահաբեկչական գործողություններն ուղղորդող և համակարգող հիմնական օղակը Ադրբեջանի քաղաքացի է, ով երկիր է մտել օդային ճանապարհով՝ Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան ժամանած ինքնաթիռով։ Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացնող բոլոր գործակալները նույնականացվել և ձերբակալվել են։ Նախարարությունը հաղորդում է, որ ձերբակալվել են նաև մի շարք այլ գործակալներ, որոնք Իրան էին մտել նման գործողություններ իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 26 ահաբեկիչ։ Ձերբակալվածները Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։ Ինչ վերաբերում է Իրանում ահաբեկչական գործողությունները համակարգող Ադրբեջանի քաղաքացուն, ըստ նախարարության, Թեհրան ժամանելուն պես Աֆղանստանում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման օպերատիվ շտաբի միջոցով նա անմիջապես կապվել է խմբավորման օտարերկրացիների ցանցի հետ և նրանց հայտնել իր՝ Թեհրանում գտնվելու մասին։ Իրանի հետախուզության նախարարությունը նշում է նաև, որ Շիրազում տեղի ունեցած ահաբեչությանն աջակցող օղակը աֆղանցի էր, իսկ սրբավայրում հրաձիգը Տաջիկստանի քաղաքացի էր։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում ահաբեկիչը կրակ էր բացել ուխտավորների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 15 մարդ էր սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։
    13:45
    07.11.22
    Ավելին