Լրահոս
17:07
07.11.22
120

Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են Ադրբեջանի ագրեսիան ու ՀՀ օկուպացված տարածքները. Գեղարքունիքի մարզպետ

 

Գեղարքունիքում տեղակայված Եվրամիության 8 դիտորդները մարզի 11 բնակավայրերի սահմանով իրականացնում են իրենց առաքելությունը և արդեն արձանագրել են, որ Ադրբեջանն ագրեսիա է արել Հայաստանի սահմանների վրա ու օկուպացրել տարածքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գեղարքունիքի մարզպետը խորհրդարանում: