Լրահոս

2022-11-07
  • Img default alt hy
    Տնտեսական
    2022-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 155 հազար զբոսաշրջիկ
    Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Возможно, это изображение текст «Tourist Arrivals By Gender 2016 2017 Women Men 2018 2019 2020 2021 2022* 0% 10% 20% 30% 40% 50% 60% ArmENia The Hidden Track 70% 80% 90% 100% "(January to October)» Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ: Возможно, это изображение текст «Tourist Arrivals By Month Jan Feb 2018 113 217 Mar 89 2019 Apr 119 548 May 704 133 205 Jun 95837 2020 Jul 15962 142 370 117765 137 597 Aug 132331 106637 2021 177 456 146 783 23 345 Sep 58788 248 827 Oct 153 901 26088 2022 184 153 202 322 37 698 9433 161 095 288 260 41 881 72262 2908 221507 507 84197 64 101 191772 96938 105 05127 16471 116495 20 534 129 908 143 143168 188 1245 522 98 970 261 834 198 074 154 847 ArmENia The Hidden Track» 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%): Нет описания фото. Возможно, это изображение текст «Tourist Arrivals By Age 53% 51% 49% 49% 55% 51% 22% 23% 49% 64+ 23% 6% 9% 23% 36-63 7% 10% 25% 7% 11% 26-35 23% 2016 8% 11% 23% 18-25 2017 8% 8% 8% under 2018 9% 12% 2019 12% ArmENia The Hidden Track 2020 2021 2022* *January to October)» Возможно, это изображение карта и текст «Tourist Arrivals By Border AYRUM 2019 2022 January to October GOGAVAN BAVRA BAGRATASHEN GYUMRI ZVARTNOTS ArMENia The Hidden Track MEGHRI»
    23:00
    07.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ինչո՞ւ է բղավում Խաչատուր Սուքիասյանը
    Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Սիլ պլազայի» շենքի սեփականաշնորհման շուրջ սկանդալի մասին խոսելիս ինչ-որ պահի նյարդայնացել, բղավել է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը և վիրավորական արտահայտություններով՝ թիրախավորել «5-րդ ալիքի» լրագրողին: Սուքիասյանը լրագրողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, քանի որ «Հետք» պարբերականը հայտնել էր, որ Դատախազությունը պահանջում է սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից: Այդ շենքը, ըստ «Հետքի», սեփականաշնորհվել է ընդամենը 5 հազար 655 դոլարով:
    22:50
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Կենտրոնում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, վնասված ավտոմեքենաներ
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված վիճաբանություն է տեղի ունենում։ Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։ Ոստիկանները հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։ Բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։
    22:46
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել
    Ամերիկայի Ջորջիա նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել և ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով իշխանություններն ստիպված են եղել էվակուացնել գործարանն ու տարհանել հարակից տարածքի բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գլին շրջանի խորհուրդը: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն փրկարար ծառայությունները մտահոգված են քամու ուղղության հնարավոր փոփոխությամբ։ Կրակը մարելիս թեթև վիրավորում է ստացել հրշեջներից մեկը: Իշխանությունները հայտնել են, որ սպասում են տեղայնացված հրդեհի ինքն իրեն մարելուն:
    22:40
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի․ Վազգեն Մանուկյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
    Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումում սպասված բեկումը տեղի չունեցավ: Կողմերը խոսում էին Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին, սակայն հրապարակայնորեն ո՛չ այդ փաստաթղթի պատրաստման ժամկետները նշվեցին, ո՛չ էլ որոշակի դրա բովանդակությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ МК-ն զրուցել է Հայաստանի առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար (առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի հետ: «- Ելնելով որոշ հաղորդագրություններից՝ կարելի՞ է ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն բացառում, որ մինչև տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ի՞նչ եք կարծում, դա իրատեսակա՞ն է: - Ես կարծում եմ, որ այժմ հնարավոր չէ հրացանի փողի տակ որևէ համաձայնություն ստորագրել: Որովհետև պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել մեզ: Ես այդ հանդիպումից որևէ մեծ բան չէի սպասում, քանի որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի: Եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի: Նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ: Հասկանալի էր, որ Փաշինյանը խոսելու էր Ղարաբաղի մասին, չնայած նրան այդ հարցն այնքան էլ չի հետաքրքրում: Ալիևը հաստատ չի համաձայնի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի՝ թողնելով ապագային: Իսկ Ռուսաստանն էլ չի գնա նրան, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի բացառապես Ադրբեջանի բանաձևով: Հետևաբար հնարավոր չէր այդ հանդիպումից բեկում սպասել: - Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը: - Նրա ամբողջ քաղաքականությունը, առաջին իսկ օրվանից, ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Բայց նա չի կարող հենց այնպես հրաժարվել Ղարաբաղից: Մի քանի օր առաջ Ղարաբաղում հանրահավաք էր. 60-70 հազար մարդ պահանջում էր նրա անկախության պահպանումը: Այնտեղ մարդկանց նոր սերունդ է մեծացել, որը չի հիշում այն ժամանակները, երբ Ղարաբաղն անկախ չէր: Այնտեղ մի քանի անգամ ընտրություններ են եղել, արդեն նոր մարդիկ են աշխատում: Հանուն ինչի նրանք հանկարծ պետք է հրաժարվեն այդ ամենից և մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Դա հնարավոր չէ: - Պուտինը խոսեց 5 ադրբեջանական շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին: Ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, և Երևանը փաստորեն չի համաձայնել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել: - Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ղարաբաղն արդեն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում չէր: Ադրբեջանը պատերազմ սկսեց և պարտվեց: Այն ժամանակ ազատագրվեց ոչ միայն բուն Ղարաբաղը, այլ նաև նրան հարակից Ադրբեջանի 7 շրջան: Այնուհետև տասնյակ տարիներ բանակցություններ ընթացան: Դրանք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ես կարծում եմ, որ բանակցային այդ ձևաչափը պետք է պահպանել: Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երևանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ և հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի: - Այսինքն՝ հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն: - Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որևէ արդյունք չտվեցին: - Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք: - Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին և փակուղի մտան: – Ինչո՞ւ: - Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիևը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես կգցեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաև չի միջամտում: - Ի՞նչ է այդ «վաշինգտոնյան հռչակագիրը», որ հիշատակեց նախագահ Վլադիմիր Պուտինը: - Ինքս այդ փաստաթուղթը չեմ կարդացել, բայց հայտնի է հետևյալը: ԱՄՆ-ն կոչ է անում, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիր պատրաստվի, որում Արցախի մասին ոչինչ չի ասվում: Պարզապես նշվում է, որ պետք է հաղորդակցություններ բացվեն: Ռուսական տարբերակում, ըստ լուրերի, ասվում է, որ Ղարաբաղի հարցն այժմ չի քննարկվում և պահ է տրվում հաջորդ սերունդներին: Պահպանվում է գոյություն ունեցող դրությունը: Բայց պետք է կարգի բերել սահմանները, հաղորդակցություններ բացել: Ընդ որում, Ադրբեջանի և Նախիջևանի կապը նույնպես կիրականացվի միջանցքով, ճանապարհով, որը վերահսկում է ռուսական բանակը: Ես ինքս կողմնակից չեմ, որ բացվեն այդ հաղորդակցությունները: Այժմ շարունակ խոսում են Սյունիքի միջով հաղորդակցությունների մասին, բայց Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ է: Բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն: Սակայն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ ձեռնտու է, որովհետև դրա մեջ գոնե ղարաբաղյան հարցը չի լուծվում այնպես, ինչպես պատկերացնում է Ալիևը: Թեկուզ այն սկզբունքորեն այդ հարցի որևէ լուծում չի բովանդակում: Այդ տարբերակը մեզ համար ավելի ձեռնտու է, քան այն տարբերակները, որոնցում Արցախի հարցն առհասարակ չի հիշատակվում: - Այդ տարբերակը կարող են ստորագրել մոտ ժամանակնե՞րս: - Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Աշխարհի միլիոնավոր հայեր պայքարում են Արցախի ազատության համար: Հայաստանի ղեկավարը չի կարող դա հաշվի չառնել: Ադրբեջանը նույնպես չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ղարաբաղյան հարց կա, որը պետք է լուծել ապագայում: Այդ իսկ պատճառով նման խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չեմ տեսնում: Եվ չեմ բացառում, որ Ադրբեջանը նորից կփորձի ուժի միջոցով հասնել իր նպատակներին»։
    22:30
    07.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Ազիզի ինքնահրկիզումը ցնցել է Հայաստանը. տղամարդը պարզել է, որ ինքը մնացել է «տուգանքի մատերիալ»
    «Խելոք, համեստ տղա է»,- հարազատներն են այսպես բնութագրում կիրակի երեկոյան Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ինքնահրկիզված 47-ամյա Ազիզ Ուսյանին: «Հայլուրն» այսօր եղել է այն թաղամասում, որտեղ ապրում է տղամարդը: Ըստ պաշտոնական վարկածի՝ անձնական խնդիրների պատճառով է ինքնասպանության փորձ արել Ուսյանը: Հարազատները պնդում են՝ ծայրահեղ քայլի գնացել է, որովհետև պետությունը Ազիզի ձեռքից վերցրել է ընտանիքը կերակրելու միակ միջոցը՝ մեքենան:
    22:20
    07.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Անզեն աչքով երևացող թշնամի՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում, «հատուկենտ կրակոցներ»՝ Տավուշում
    Սոչիի պայմանավորվածությունները, հայ-ադրբեջանական սահմանին մոտ երկու շաբաթ մոնիթորինգ անող Եվրամիության առաքելությանն արհամարհում է Ադրբեջանը և գրեթե ամեն օր խախտում հրադադարի ռեժիմը: Վերջին անգամ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն է թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել մեր դիրքերը: Պուտինի խոսնակն է այսօր Երևանին ու Բաքվին կոչ արել զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախատման մասին տեղեկություններին: Ի դեպ, Գեղարքունիքի 11 բնակավայրերի սահմաններին մոնիթորինգ անող եվրոպացիներն արդեն արձանագրել են, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը:
    22:10
    07.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքուն «ապտակում է» Մոսկվային՝ Սոչիի հանդիպումից հետո. Ստեփանակերտի արձագանքը
    Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել են, որ Արցախից ռուս խաղաղապահներին Բաքուն կարող է ստիպել հեռանալ ավելի շուտ, քան դա նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ: Վերջին օրերին Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով ագրեսիվ հակաքարոզչություն է սկսել ռուս խաղաղապահների դեմ՝ նրանց մեղադրելով, թե թույլ են տվել, որ Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ զենք մատակարարավի:
    22:00
    07.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մեզ սպիտակ թղթի անվան տակ սև թուղթ են բերում». ընդդիմությունը «բաց է խոսում» քաղաքացիների հետ
    Նոյեմբերի 9-ին Երևանում մեծ քննարկում են անելու ընդդիմադիրները, քաղաքացիներին բացատրելու, թե ինչու պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիներին Արցախի դեօկուպացիա խոստացած ՔՊ-ական իշխանությունը, ըստ ընդդիմության, հիմա հակառակ ճանապարհով է փորձում գնալ ու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով՝ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին:
    21:50
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ղուզանյանի եղբայրը
    Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը: «Զգացողություններս անբացատրելի են: Անհամբեր սպասում էինք փոքրիկի ծնունդին: Պետք է ապրել ու նոր կյանք տալ: Հանուն իրեն փորձում եմ նորից ապրել, պայքարել»,- «Զինուժի» հետ զրույցում պատմում է Գեւորգի եւ նորածնի մայրիկը՝ Աստղիկ Ղուզանյանը: Գեւորգը սակրավոր էր: Հոկտեմբերի սկզբին Մեղրիից տեղափոխվել էր Ջրական, մի շարք մարտական գործողություններ իրականացնելուց հետ իր 17 զինակիցների հետ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Իշխանաձորում:
    21:40
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել
    Յոթ մարդ զոհվել, տասնմեկ մարդ տուժել է Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարների բախման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը: Գործակալությունը հաղորդել է, որ վթարը տեղի է ունեցել Տուտակի շրջկենտրոնում Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ: «Ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ բժիշկների, հրշեջների և ժանդարմների խմբեր։ Հրշեջները մեծ ջանքեր գործադրելուց հետո են կարողացել մարել բախման հետևանքով ավտոբուսի հրդեհը»,-ասվում է հայտարարության մեջ:
    21:30
    07.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանական թուղթ՝ հայկական առաջարկներով. հայ-ադրբեջանական բանակցություններ՝ Վաշինգտոնում
    Վաշինգտոնում այսօր սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Միրզոյան-Բայրամով բանակցություններին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել խաղաղության պայմանագիրը: Հայկական կողմը չի հերքել այս տեղեկությունը: Ամերիկյան հովանու ներքո այս հանդիպումը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին-Ալիև՝ Սոչիի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց: Ըստ վերլուծաբանների՝ սա վկայում է, որ Հայաստանի իշխանությունը ձախողված է համարում հայ-ադրբեջանական կարգավորման ռուսական միջնորդությունը և նոր թափ է հաղորդում արևմտյան պրոցեսին:
    21:20
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, խորհուրդներ և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդ համայնքի համայնքապետի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի համայնքապետարանի տեղակալին՝ իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թվականի օգոստոս ամսին «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց, որը դրսևորվել է 2022 թվականի օգոստոս ամսին աշխատակազմի քարտուղարի կողմից իր աշխատասենյակում մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում պահանջելով, որպես ավագանի թեկնածություն առաջադրել և դրանով ներկայացնել գործող համայնքի ղեկավարի թիմը: Ապա, 2022 թվականի օգոստոսի 22-ին Բերդ համայնքի համայնքապետարանի տեղակալի կողմից «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ծանուցում ուղարկելով՝ նշելով «ՀՀ աշխատանքային օրենսգքրի» 123-րդ հոդվածով նախատեսված կարգով «Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և նրա միջև կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը սույն թվականի սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդի համայնքապետարանի համայնքապետի տեղակալի և նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանցից երկուսը կալանավորվել են: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    21:10
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձածին բանակ են զորակոչել․ «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց ավելի քան 17 հայ ռազմագերու: Գաղտնիք չէ, որ թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մի քանի տասնյակ տղաներ հայտնվել են գերության մեջ: Հայաստանի գործող իշխանությունները որպես «պետական գաղտնիք» չեն ասում, թե ի վերջո քանի հայ ռազմագերի է այս պահին գտնվում Ադրբեջանում: Մի կողմից թշնամի պետության ղեկավարն է հայտարարում, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, մյուս կողմում էլ՝ Հայաստանի գործող իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը: Բայց գերիների թեման այլ նրբություններ էլ ունի։ Եթե առաջին փուլում բոլորս անհամբեր սպասում էինք գերիների վերադարձին, Ադրբեջանից վերադարձող գերիներին հերոսացնում էինք, բժշկական օգնություն ցուցաբերում, խնամում եւ փայփայում, ապա ինչ-որ պահից սկսեցին քննադատել, թե՝ ինչու են նրանք գերի հանձնվել։ Սկսեցին խոսել, որ գերիների մի մասը դավաճաններ են, միտումնավոր են հանձնվում եւ այլն։ Այս թեման հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց՝ հայտարարելով, որ դեռ պետք է պարզենք, թե ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Բայց վերադարձող գերիների հետ կապված այլ թեմա էլ կա՝ նրանցից ոմանց կրկին զինծառայության են տանում։ Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից ազատված Սասուն Կարապետյանը գերեվարվել էր այս սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։ Նրա ազգականներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ առաջ գերությունից վերադարձած տղան կրկին մեկնել է զինվորական ծառայության: Մեր զրուցակցի պնդմամբ՝ Ադրբեջանում գերությունից վերադարձած տղան մեզ մոտ չի ստացել ո՛չ կլինիկական, և ոչ էլ հոգեբանական աջակցություն։ Փոխարենը ստացել է բանակ մեկնելու ծանուցում, համաձայն որի՝ պետք է ավարտին հասցնի զինվորական ծառայությունը: «Տղայի ծնողները չեն ցանկանում այս մասին խոսել, քանի որ Սասունն ինքը ծառայությունն ավարտին հասցնելու պատրաստակամության մասին հայտնել է»,- ասաց մեր զրուցակիցը: Բանն այն է, որ նա 2 տարվա ծառայությունից ութ ամիսը չի ծառայել եւ պետք է լրացնի։ Այսինքն, ենթադրվում է, որ գերությունը սանատորիա գնալուն համարժեք մի բան է եղել՝ զինծառայողը գնացել է, հանգստացել, հիմա վերադարձել է ու պետք է շարունակի իր ծառայությունը հայրենիքին։ Ռազմական փորձագետներից մեկը մեզ մի ուշագրավ դիտարկում էլ փոխանցեց՝ գերության մեջ գտնվող զինծառայողին ոչ միայն բուժում, հոգեբանական ռեաբիլիտացիա է պետք, այլ նրան նաեւ պետք է ստուգել՝ արդյո՞ք նրա հետ թշնամու անվտանգության մարմինները, հետախուզությունը աշխատանքներ չեն կատարել։ Պարզ ասած՝ պետք է ստուգվի՝ նրան վերբովկա արել են, թե՞ ոչ։ Այսինքն, այս պահին՝ առանց համապատասխան ստուգումների, նրան բանակ ուղարկելը հղի է տարբեր վտանգներով։
    21:00
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխող խմբակցության հետ
    Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ից, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
    20:50
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար
    Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կանխատեսումներն ի սկզբանե ավելի վատ էին, բայց գարնանային տեղումները դրական ազդեցին Սևանի վրա: «Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված կարգով 170 միլիոն խորանարդ մետրը չենք գերազանցել: Հուսանք, բնությունը բարեհաճ կգտնվի: Մենք փորձում ենք լուծումներ գտնել՝ Սևանի բնակավայրերի շուրջ կեղտաջրերի մաքրման կայաններ հիմնելու ուղղությամբ, որովհետև հենց այդ ջրերն են այդ թվում Սևանի ծաղկման պատճառ հանդիսանում»,-ասաց Սիմիդյանը: Նա նշեց, որ այս տարի Սևանում սիգի քանակը ավելացել է, և այդ իսկ պատճառով երկրորդ քվոտան է տրամադրվել օրինական որսի համար: «Սա մի գործընթաց է, որ դեռևս բացեր ունենալու է, բայց մենք հասնելու ենք նրան, որ Սևանից ապօրինի որսը բացառվի»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ 2022-ի համեմատ նախարարության բյուջեն 20.2 տոկոսով ավելացել է: Անդրադառնալով այն հարցին, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում է աշխատակիցներին ազատման դիմումներ գրել, նախարարն ասաց, որ մի աշխատակցուհի նամակ է հղել իրեն, որ ոչ օրինական ճանապարհով աշխատանքից մարդիկ են հեռացվում: «Ես այդ նամակն ուղղեցի անտառային կոմիտեի ղեկավարին: Նամակը հասցեագրվել է գլխավոր դատախազին և նրանք իրավական գնահատական կտան»,-ասաց նախարարը: Ամուլսարի 2023 թվականին շահագործման հնարավորության մասին հարցին ի պատասխան, Սիմիդյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տեղեկատվություն չունի :
    20:40
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլից 11 ամսում 45035 փախստական է բռնի կերպով արտաքսվել
    Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ երկրների։ Բացի դրանից՝ Ստամբուլում իրականացված աշխատանքի վայրերի ցուցանակների ստուգումներից հետո 7962 ցուցանակ բերվել է գործող օրենքին համապատասխան տեսքի։
    20:30
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023 թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
    20:20
    07.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Կոստրոմայում այրված գիշերային ակումբի տերն ադրբեջանցի է
    Կոստրոմայում 15 մարդու կյանք խլած սրճարանի պայթյունի գործով մի երիտասարդ է ձերբակալվել: Ենթադրաբար հենց նա է պայթեցրել սրճարանը, որի սեփականատերը ազգությամբ ադրբեջանցի է:
    20:10
    07.11.22
    Ավելին