Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:47
07.11.22
137

Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայում դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք քանիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց Է մնում բանակցությունների համար, բայց նաև քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ ներկայում մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ Կիևում կոդավորվել Է, այսինքն՝ օրենքի տեսք Է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որևԷ բանակցություն չշարունակվի»,-Պեսկովն ասել Է լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: