Լրահոս
Երևան
15:29
07.11.22
163

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Շնորհավորում եմ: Կարծում եմ, որ  այն աշխատանքները, որն ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է ներկայացնենք, Ձեր փորձով հնարավորություն կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը: