Լրահոս

2022-11-07
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մարդկանց տեղափոխող վերելակն ընկել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Վերելակով ուղևորությունը Իրկուտսկից ամուսնական զույգի համար վերածվել է տհաճ արկածի. վերելակի խցիկն ընկել է չորրորդ հարկի բարձրությունից, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի առավոտյան Վերխնայա Նաբերեժնայա փողոցում։ Երբ ծնողները և փոքրիկ երեխան վերելակ են նստել: Չորրորդ հարկից խցիկը ընկել է։ Ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ երեխան լրջորեն չեն տուժել: Հարուցվել է քրեական գործ ՝ անվտանգության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ։
    13:37
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն ամպուտացրել են
    Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է ինքը՝ Պեգովը։ «Այո, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում, այնուհետև. իհարկե բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է»,- գրել է Պեգովը։ Հիշեցնենք՝ Սեմյոն Պեգովը վիրավորվել էր Դոնեցկի մերձակայքում։ Նրան հոսպիտալացրել էին ոտքի վնասվածքներով։
    13:26
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 364 դեպք, որից 133-ը՝ արտակարգ
    Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 364 դեպք, որից 133-ը արտակարգ, այդ թվում՝ 66 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 93 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
    13:22
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կեղծ հղում է տարածվում. Armenian PDPA-ն զգուշացնում է
    Նման կեղծ հղում է տարածվում, որտեղ պահանջում են լրացնել բանկային ու անձնական տվյալներ․ պետք չէ փոխանցել ոչ մեկը, ոչ մյուսը, սա խաբեություն է՝ գումար ու տվյալներ կորզելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ Возможно, это изображение текст Возможно, это изображение текст Возможно, это изображение карта и текст
    13:15
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ
    Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
    13:10
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հողի վերին շերտի ապօրինի տեղափոխում՝ քաղաքացիների կողմից
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։ Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։ Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ 160.000 ՀՀ դրամ։ Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։
    13:07
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 125, 127-149 շենքերի, անհատական տների 76-223 սեկտորների, Նաիրի տնակային ավանի, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցների, Ամիրյան 1-29 անհատական տների, 30-56 զույգ անհատական տների, 5, 7, 9 շենքերի, Աբեղյան 1-84 անհատական տների, Չուխաջյան թաղ. 1, 3, 5, 7, 9, 11, 28, 29, 30 շենքերի և անհատական տների, Չուխաջյան փող. 2-44, 46-66 շենքերի, Ներսիսյան փող. 2-14 շենքերի, անհատական տների, նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 12, 14, 16, 18 շենքերի և անհատական տների, փակուղու 3, 5, 7 շենքերի, Հակոբյան փող. 2-88 զույգ անհատական տների, Կնունյանց 46-58 զույգ, 63-71 կենտ շենքերի, անհատական տների, Աճառյան փողոցի և նրբանցքի, Չապաևի 12-24 զույգ, 9-23 կենտ անհատական տների, Իսակովի 29, 31, 32, 34 անհատական տների, Ծատուրյան 20-59 անհատական տների, Ն.Ստեփանյան 2-10, 18-46 զույգ անհատական տների, փակուղու, նրբանցքի, Մաշտոցի 2, 3 նրբանցքների, 35-75 կենտ, 60-104 զույգ անհատական տների, Սունդուկյան 17-79 կենտ, 16-84 զույգ անհատական տների, նրբանցքի, փակուղու, Աղյուսագործների 33-59 կենտ, 30-50 զույգ անհատական տների, Րաֆֆու 1-33 անհատական տների, Աղայան 59/1, 59/2, 59/3, 59/4, 59ա, 61, 63, 65, 67, 71, 74/1, 74/2, 74/3, 76, 76/1, 76/2, 78, 78/1, 78/2, 80, 80/1, 80/2, 84, 86, 86/1, 94, 94/5, 96 շենքերի, 59-93 կենտ, 76-82 զույգ անհատական տների, Գուգարքի 1, 2, 3, 14 շենքերի, 3-րդ, 8-րդ փողոցների, Գուգարքի քոթեջների 4, 5, 6 փողոցների, Էներգետիկների 4-րդ հարթակի, թիվ 15 դպրոցի, Խնձորուտ թաղ. 1, 2, 4, 5 փողոցների, Բարեկամության, Գայի, Խուդյակով փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 268 693 է
    Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ նոյեմբերիի 6-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 268 693 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 152 875, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 028 500: Խթանիչ պատվաստումների թիվը 81498 է:
    12:54
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 7-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.79 դրամ է, վաճառքը՝ 404.62 դրամ: Եվրոյի առքը միջինը 386.35 դրամ է, վաճառքը՝ 403.74 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6 դրամ է, վաճառքը՝ 6.64 դրամ:
    12:47
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:40
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայ-թուրքական սահմանին ական է պայթել
    Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հ․Ա․-ի վիճակը ծանր է։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
    12:29
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Շրի Լանկայի կալանավորների վերականգնողական կենտրոնից շուրջ 100 մարդ Է փախուստի դիմել
    Նոյեմբերի լույս 7-ի գիշերը 70-ից մինչեւ 100 մարդ Է փախուստի դիմել Փոլոնարուվա քաղաքի (Շրի Լանկայի Հյուսիս – կենտրոնական նահանգ) կալանավորների վերականգնողական կենտրոնից: Ինչպես հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փախուստին նախորդել Է կենցաղային հողի վրա վեճը բանտարկյալների կենտրոնում գտնվող երկու խմբերի միջեւ, որը վերաճել Է խռովության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա մասնակիցները փորձել են հարձակում գործել բանակային զինանոցի եւ պարենի պահեստի վրա, որոնք գտնվում են կենտրոնի տարածքում, բայց նրանց գրոհը հետ Է մղել պահպանության ծառայությունը: Տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել են մեկ զինծառայող եւ մեկ բանտարյալ: Ոստիկանության տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, բուժա-վերականգնողական կենտրոնից փախուստի Է դիմել 100-ից մինչեւ 500 բանտարկյալ: Նրանց մի մասին հաջողվել Է բռնել, մնացածների որոնումը շարունակվում Է: Փոլոնարուվա են ուղարկվել բանակի եւ ոստիկանության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:22
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշի անկլավները կհանձնվե՞ն Ադրբեջանին․ մարզպետը չի բացառում
    Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չի պատասխանում հարցերին՝ մարզից գյուղեր կհանձնե՞ն Ադրբեջանին։
    12:16
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԿԺԴՀ-ի արձակումների պատճառով անհրաժեշտ են համաշխարհային հանրակցության գործողությունները. Պետդեպ
    ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նոյեմբերի 6-ին ճապոնացի եւ հարավկորեացի պաշտոնակիցների հետ կայացած հեռախոսազրույցում նշել Է համաշխահային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը վերջերս ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռային արձակումների պատճառով: Այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հետեւում Է փաստաթղթից, կոնսուլտացիաներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Տակեո Մորին եւ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չո Հյոն Դոնը: Նրանք եւ Շերմանը, Փրայսի խոսքով, քննարկել են «ԿԺԴՀ-ի վերջերս ձեռնարկած վտանգավոր գործողությունները, որոնք նպատակաուղղված են Էսկալացիայի»: Երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները «դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների, ներառալ միջմայրցամաքային հրթիռի բազմաթիվ արձակումները, ինչպես նաեւ այն հրթիռի խելացնոր արձակումը, որն ընկել Է Կորեայի Հանրապետության ափի մերձակայքում»: Շերմանը «հավաստել Է Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի պաշտպանության՝ ԱՄՆ-ի անհողդողդ հանձնառությունը եւ ընդգծել համաշխարհային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, որպեսզի ԿԺԴՀ-ն պատասխանատվության ենթարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձեւերի մշտական աղաղակող խախտումների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:07
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկ անունով ներկայացած ամերիկացի դերասանուհուն արգելափակել են Twitter-ում
    Ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի Twitter-ի էջի աշխատանքը կասեցվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկ։ «Twitter-ն արգելափակում է հաշիվները Twitter-ի կանոնները խախտելու համար»,- արգելափակված էջում հայտնել է երկու միլիոն հետևորդ ունեցող դերասանուհին։ Միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հոկտեմբերին գնեց Twitter-ը, մի շարք գրառումներում ասել է, որ սոցցանցը կդադարի զգուշացնել ստուգված օգտատերերին, ովքեր փոխում են իրենց անունները ուրիշների անուններով՝ չնշելով նման փոփոխությունների «ծաղրական» բնույթը։ Ինչպես պարզաբանել է Մասկը, այժմ Twitter-ի նման օգտատերերը «կարգելափակվեն ընդմիշտ։
    12:00
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դուբայի կենտրոնում երկնաքեր է այրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արաբական աշխարհում խոշորագույն Emaar-ի 35-հարկանի բարձրահարկ շենքը բռնկվել է Դուբայի կենտրոնական մասում՝ Downtown շրջանում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները` հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի գիշերը: Պատճառները պարզվում են։ Հայտնի է նաև, որ շենքում չի գործել հրդեհային ազդանշանը։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մեկուսացնել: Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում: Բազմահարկ շենքը գտնվում է հայտնի Բուրջ Խալիֆայի երկնաքերից ոչ հեռու։
    11:52
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ մասնագետները նոր գիտելիքներ են փոխանցել ԱԻՆ հետախույզ կինոլոգիական ջոկատին
    Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։ ԱԻՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։ Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։
    11:45
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում շչակներ են փորձարկվելու
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում շչակներ են փորձարկվելու: Խնդրում են չանհանգստանալ։
    11:37
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր
    Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 30-ամյա քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:
    11:30
    07.11.22
    Ավելին