Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:54
07.11.22
131

ԱՄՆ-Ռուսաստան «գաղտնի շփումներ». Վաշինգտոնը կոչ է անում Կիևին բանակցել Մոսկվայի հետ

Ամերիկյան «Դը Վոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականը գրում է, որ Վաշինգտոնը կոչ է արել Կիևին Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնել: Ամերիկյան պարբերականին հայտնի է դարձել, որ ուկրաինական կողմի հետ այդ թեմայով խոսել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: 

Սակայն, ըստ պարբերականի, Վաշինգտոնը ոչ թե իրականում ցանկանում է, որ ռուս-ուկրաինական բանակցություններ տեղի ունենան, այլ այդպես ուզում է իր դաշնակիցների համար տպավորություն ստեղծել, թե արդեն 8 ամիս ձգվող պատերազմը հնարավոր է` շուտով ավարտվի: