Լրահոս
2022-11-08
-
ՔաղաքականՄեկը մյուսից վատ տարբերակներ ունենք. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է Բանակցային գործընթացի հիմքում Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակացույցն է: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սոչիի բանակցային գործընթացը Պրահայի գործընթացի շարունակությունն է, որ Պրահայում բանակցելիս հիմք էր ընդունվում ռուսական փաստաթուղթը: Առավել աբսուրդ հայտարարություն տրամաբանության տեսանկյունից դժվար էր պատկերացնել: Այս հայտարարությունն, ըստ իս, Հայաստանի ներքին լսարանի և Արևմուտքի համար էր: Հիմա Սոչիի հանդիպման շուրջ աշխարհաքաղաքական, իբրև թե, մանիպուլ յացիա կա. ներքին լսարանին ասվում է, որ Հայաստանը կողմ է ռուսական փաստաթղթին, բայց դրան դեմ է Ադրբեջանը, ու այդ փաստաթուղթն անցկացնելը Ռուսաստանի խնդիրն է: Դրանում կար հստակ ակնարկ առ այն, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, և Հայաստանը ստիպված է ընդունել խաղաղության փաստաթղթի արևմտյան՝ ակնթարթային մահվան տարբերակը, քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր տարբերակը հրամցնել Ադրբեջանին և Թուրքիային»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այստեղ մեկ այլ հարց կա: «Ո՞վ է մեղավոր, երբ մենք մեկը մյուսից վատ՝ ռուսաստանյան և վաշինգտոնյան տարբերակներն ունենք: Փաստաթղթի արևմտյան տարբերակը կատաստրոֆիկ է՝ Արցախի հարցն ընդհանրապես փակվում է: Մյուսը ՝շատ վատ ռուսական տարբերակն է, որով Արցախյան հարցն առկախվում է, և մենք Արցախը պահելու պարզապես տեսական շանսեր ենք ունենում: Ո՞վ է մեղավոր, որ մենք ստիպված ենք այս երկու տարբերակի միջև ընտրություն կատարել: Բանակցային գործընթացը հասցված է մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը ստիպված է ակնթարթային կամ կոմայի մեջ ընկնելու ձևով մահանալու տարբերակների միջև ընտրություն կատարել: Պարզ է, որ մեղավոր է այն իշխանությունը, որը երկիրը ոչ միայն հասցրել է պատերազմի, պարտվել այն, նաև պարտվել է իր իսկ հռչակած խաղաղության դարաշրջանի բանակցային գործընթացում: Մնացած ամեն ինչը զուտ մանիպուլ յացիաներ են»,-ընդգծեց Վ. Հակոբյանը: Շեշտեց՝ ավելի վաղ էր կանխատեսել, որ Սոչիում ոչինչ չի լինելու, և որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն շարժվել Պրահայում նշված ժամանակացույցով ու տրամաբանությամբ. «Պրահայի գործընթացը հստակ ժամանակացույց ուներ առ այն, թե ինչ պետք է լինի այդ հայտարարությունից հետո: Սոչիի գործընթացը Հայաստանի համար տապալված կարելի է համարել, որովհետև այնտեղ ընդունված հայտարարության մեջ հայաստանյան ոչ մի շահ չկար, բացի, իհարկե, այն թեթև ակնարկից, որ ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, լավ դերակատարում ունեն: Բացի Հայաստանի համար տապալված լինելուց, Սոչիի հանդիպումը արձանագրված բավականին լուրջ տապալում էր նաև ռուսաստանյան կողմի համար՝ որպես միջնորդ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, Ռուսաստանի խոսքն այլևս այդքան էլ վճռորոշ նշանակություն չունի կողմերի վրա, որքան նախկինում էր, օրինակ՝ 1-2 տարի առաջ: Եվ այս առումով զգալիորեն աճել են տարածաշրջանային մյուս խաղացողների, ինչպես նաև արտատարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունները»: Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորման, նոր խաղի կանոնների գծման գործընթացները Արևմուտք-Ռուսաստան առճակատման միջոցով են իրականացվում: «Դրանք մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների բաղկացուցիչ մաս են: Այսինքն, Հայաստան-Ադրբեջան գործընթացները, Արցախի շուրջ զարգացումները, ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ տեղի են ունենում ոչ թե համագործակցության, այլ սուր մրցակցության ֆորմատում:Համագործակցության օրինակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հատկապես Պրահայի գործընթացը, հայտարարությունը, իր վերջնաժամկետներով, կոնկրետ գործողությունների որոշակի ժամանակացույց էր ենթադրում: Ի վերջո, նույն Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելում փոխվարչապետների մասնակցությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով նիստ տեղի ունեցավ, որը նույնպես Պրահայի հայտարարությունից էր բխում»,ասաց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով նաև Վաշինգտոնում Բլինքենի միջնորդությամբ երեկ կայացած ԱԳ նախարարների հանդիպման մասին: «Բացի այդ, արդեն տեղեկատվական արտահոսք կա նաև Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, կողմերն արդեն պետք է ձեռքի տակ ստորագրելու ինչ-որ փաստաթուղթ ունենան: Ամեն դեպքում, Սոչիի գործընթացն արձանագրեց, որ կողմերն արդեն իսկ կողմնորոշվել են, թե որ փաստաթղթի շրջանակում պետք է գործեն: Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը ու նաև բաց ռեժիմով ամեն ինչ անում են հենց այդ փաստաթղթի շրջանակով: Սա բխում է Հայաստանի իշխանությունների որդեգրած մոտեցումներից, որոնց հիմքում այն թեզն է, թե «Արցախը բեռ է, որից ազատվելու դեպքում փաշինյանական խաղաղության դարաշրջանի մեկնարկը տալու շանս է առաջանում»: Ըստ այդ մոտեցման, «բեռից, խնդրից» ազատվելուց հետո թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով ամեն ինչ այլ տրամաբանությամբ է ընթանալու, այդ թվում՝ տարածաշրջանից ՌԴ-ի մեկուսացման եղանակով»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերոնշյալից բխող հնարավոր գործընթացներին, Արցախի բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած հանրահավաքին արդեն Հայաստանում՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքն Արցախի հանրության դիրքորոշումն էր՝ իր ճակատագրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական զարգացումների վերաբերյալ: Արցախի հանրությունը, հավաքական առումով, կոնսոլիդացվեց, որպեսզի ցույց տա, որ իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ են իրենց գոյաբանական խնդիրների հաշվին խաղաղության դարաշրջան կորզելուն ուղղված քաղաքականությանը: Իհարկե, այդ հանրահավաքը թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ կոչ էր Հայաստանին այնպես, ինչպես 1988-ին, երբ դիմեցին մայր Հայաստանին, որպեսզի իրենց տեր կանգնի: Հիմա էլ դիմեցին՝ կոչ անելով իրենց մենակ չթողնել, իրենց մատաղացու չսարքել: Կոչն ուղղված էր ոչ միայն իշխանությանը, այլև այն հանրությանը, որն ընդհանրապես որևէ հարցով չի ուզում զբաղվել, անտարբեր է ու զբաղված է զուտ ստամոքսը լցնելով»: Իսկ նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքը, Վիգեն Հակոբյանի խոսքով, համերաշխության հանրահավաք էր Արցախին: «Հայաստանի հանրությունը պետք է ցույց տար, որ Հայաստանում, բարեբախտաբար, ոչ բոլորն են համաձայն Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսի հետ, այդ «խաղաղության դարաշրջանի» հետ: Պետք էր նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ եթե անգամ Փաշինյանը ստորագրի և Արցախը հանձնի, դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում՝ նաև ՀՀ որոշ տարածքներ, դեռ չի նշանակում, որ ստորագրվելիք փաստաթուղթն ի կատար է ածվելու: Նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր իշխանափոխության արդյունքում Փաշինյանի ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթերը չեղարկվելու են, որովհետև Հայաստանում ոչ բոլորն են համաձայն վերոնշյալ կուրսի հետ, և ՀՀ հանրության մի զգալի հատված ձեռքերը չի լվանում: Ընդհանուր առմամբ, երկու հանրահավաքների իմաստը, մեծ հաշվով, նկարագրվածն էր. մեկը մյուսի օրգանական, քաղաքական, նաև աշխարհաքաղաքական շարունակությունն էր»:Ավելին14:3008.11.22 -
ՀասարակականՎաճառվում է տեխնիկական աղ՝ կերակրի աղի փոխարեն. քաղաքացին գնացել է «Հայլուրի» ահազանգի հետքերովՍննդում օգտագործվող իրանական տեխնիկական աղի մասին «Հայլուրի» ռեպորտաժից հետո մեր խմբագրություն է դիմել մի քաղաքացի, պատմել, որ գնացել է ահազանգի հետքերով: «Նշված աղի տեսակից, առանց բացառության, վաճառում են սննդի բոլոր խանութներում»,- գրել է քաղաքացին: Հիշեցնենք՝ Ավանի աղի կոմբինատի տնօրենն էր «Հայլուրին» պատմել, որ Իրանից ներմուծվող տեխնիկական աղը վաճառվում է կերակրի աղի անվան տակ: Նյութերը, որոնք պարունակում է տեխնիկական աղը, թունավոր են:Ավելին14:3008.11.22 -
Հասարակական«Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբՆոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։ Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին14:2508.11.22 -
ԻրավականՈսկետափի 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ոսկետափ բնակավայրի՝ 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 30-ամյա տղամարդու՝ «աջ ստորին վերջույթի հրազենային կոտորակային վիրավորում» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։25-ին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքը ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի իքնությունը, ով հանդիսանում է նույն բնակավայրի՝ 37-ամյա բնակիչ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 37-ամյա տղամարդուն, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:2208.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱֆղանստանում իրադրության վատթարացումը կազդի տարածաշրջանի վրա. ԱՊՀ-ի ՀԱԿԱֆղանստանում իրադրության վատթարացումը մեծացնում Է իրավիճակի ապակայունացման վտանգը Կենտրոնական Ասիայում, մեծ Է անկայունությունը ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի երկրներ արտահանելու հավանականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտարարել Է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Եվգենի Սիսոեւը: Նոյեմբերի 8-ին Տաշքենդում բացվել Է Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակահաբեկչական կառույցի (ՇՀԿ-ի ՏՀԱԿ) «Ժամանակակից անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ» ութերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: «Վատթարացող սոցիալ-տնտեսական իրադրությունը, որը հաստում Է աֆղանցիների զանգվածային արտահոսն արտասահման, ուժեղացող Էթնիկ եւ դավանական հակասությունները, աճող անդրսահմանային հանցավորությունը եւ թմրամաքսանենգությունը «…» բազմակի մեծացնում են իրադրության ապակայունացման վտանգը Կենտրոնասիական տարածաշրջանում»,-ասել Է Սիսոեւը՝ հանդես գալով խորհրդաժողովում: ՀԱԿ-ի ղեկավարը, վկայակոչելով հեղինակավոր փորձագիտական գնահատականները, նշել Է, որ թալիբների («Թալիբան շարժում») կառավարության՝ երկիրն արդյունավետ կառավարելու անկարողության դեպքում Աֆղանստանի զգալի մասը կընդգրկվի մարտական գործողությունների մեջ եւ կհայտնվի տեղի ջիհադիստական ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո: «Այդ կապակցությամբ մեծ Է նաեւ անկայունությունը Համագործակցության ու ՇՀԿ-ի տարածք արտահանելու հավանականությունը»,-հավելել Է Սիսոեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին14:1508.11.22 -
ԱշխարհԱհաբեկչություն է կանխվել Խերսոնում. ձերբակալվել է 9 դիվերսանտՌուսաստանի Դաշնային ծառայությունը Խերսոնի մարզում 9 դիվերսանտ է ձերբակալել, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տեղի ռազմաքաղաքական վարչակազմի դեմ: Ձերբակալվածներից առգրավվել է ավելի քան հինգ կիլոգրամ պլաստիդ, էլեկտրական պայթուցիչներ, ակտուատորներ, երեք նռնակ, հրետանային զենք և զինամթերք: Անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են նաև ականապատ մեքենա, որը կասկածյալները ծրագրել էին պայթեցնել։Ավելին14:0708.11.22 -
Արտաքին քաղաքականությունՀյուսիսային Կորեան Ռուսաստան զենք առաքելու ամերիկյան պնդումներն անվանում է «ստորություն»Փհենյանը հերքել է Վաշինգտոնի պնդումները, թե հրետանային արկեր և զինամթերք է առաքում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Հյուսիսային Կորեան ստորություն է անվանել Միացյալ Նահանգների պնդումները: Փհենյանը հայտարարել է, որ փորձարկում է իր հրթիռներն ու հրետանին, որպեսզի կարողանա «անխնա» հարվածներ հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առանցքային թիրախներին, եթե ցանկանա:Ավելին14:0008.11.22 -
Կրթություն և գիտությունԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:Ավելին13:5208.11.22 -
Շոու բիզնեսՔիմ Քարդաշյանը, Շերը, Իրինա Շեյքն ու մյուս աստղերը՝ CFDA Fashion Awards 2022-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԵրեկ Նյու Յորքում կայացել է CFDA Fashion Awards 2022 միջոցառումը, որի շրջանակում Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը մրցանակներ է հանձնել երիտասարդ տաղանդներին և ոլորտի առաջատար դեմքերին: Ինչպես գրում է Daily Mail-ը, արարողությանժամանակ պարգևատրվել են երգիչ Լենի Կրավիցը, ինչպես նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Վերջինս ճանաչվել է հատուկ Amazon Fashion Innovation Award-ի հաղթող՝ Skims ներքնազգեստի ապրանքանիշի համար: Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, որոնք ֆոտոշարքով ներկայացված են ստորև. Քիմ Քարդաշյան Nude: As for glam, the SKIMS founder sported a nude lip and drew attention to her eyes with a touch of black eyelinerНет описания. Քլոյե և Քիմ Քարդաշյաններ Wow! Joining her was sister Khloe, 38, who looked ravishing in a skintight high-neck gold LaQuan Smith gown gown with a cut out across her midsectionLaughing it up: The sisters laughed it up together while posing in front of the shutterbugsExtra height: The Good American founder added extra height to her look with a pair of strappy black heelsSmokin'! The mom-of-two wore smoky eye makeup for the event, rocking a cat eye with a touch of nude lipstickA good time: The sisters appeared to have a grand time at the eventDramatic effect: Khloe's gown featured a long gold trainWinner: Skims will be the recipient of the first-ever Innovation Award presented by Amazon Fashion at the eventSister fun: The dynamic pair took plenty of photos togetherTrim: The star was pictured leaving her hotel earlier as she made her way to the eventStrutting their stuff: The sisters confidently strutted their way out of the hotel in their stylish ensemblesCurves! Khloe, who recently admitted to wanting a breast augmentation to be like her sisters, showed off her ample cleavage from the side Քայլի և Քրիս Ջեներներ Dynamic duo: The mother and daughter duo stunned in their respective black gownsLip kit mogul: Kylie kept her glam simple, wearing lipgloss on her famous pout as well as a touch of highlighterSparkling: The youngest Kardashian accessorized with silver and green clip-on earrings and a sizable silver ring with a blue stoneSophisticated: Kris looked sensational in a long-sleeve black gown with a black leather glove, which she paired with a black clutch that featured gold eyes Քենդալ Ջեներ Ethereal: Kendall, 27, looked ethereal in a plunging white sequin gownFresh look: As for glam, the Vogue cover girl opted for a light bronze eyeshadow and a touch of blush Ջիջի Հադիդ Standing out: Runway star Gigi Hadid, 27, stood out from the crown in a unique ensemble, featuring a cropped white long-sleeve shirt and plaid red and blue vestUnique gal: The model wore a quirky pair of pants that matched her vest, along with pointed toe black boots and socks Իրինա Շեյք Keeping warm: At one point Irina decided to cover up with a black blazer Բրեդլի Կուպեր, Լենի Կրավից Her beau: Irina's beau Bradley Cooper, 47, was also in attendance and looked fashionable in a black suit and blue shirt as he posed with rocker Lenny KravitzRocker: Kravitz, 58, channeled a rock star in a black blazer with a black feather shawl, and black leather pants with platform bootsԱվելին13:4508.11.22 -
ՀասարակականՍեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերում զոհված Վազգեն Զարգարյանը Կարբի գյուղից էր․ «News.am»Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Զարգարյանը։ 19-ամյա Վազգենն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Սովորել էր Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարանում։ Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը։ Սկզբում ծառայել էր Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։ «Վազգենի դիրքից մեկ հոգի է ողջ մնացել ու պատմել է, որ Վազգենը որովայնի շրջանում վիրավորում է ստացել։ Բայց չի թողել ընկերոջն իրեն տանել, ընկերոջն ասել է՝ դու գնա, ես կմնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։ Հարազատների հետ Վազգենը վերջին անգամ կապվել էր սեպտեմբերի 12-ի գիշերը։ Վազգենը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։ Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 7-ին, Կարբիում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14–ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ processed-de0b6c7c-349f-44fe-bfb5-3ec598a674b2_9wK3ffr0.jpeg (65 KB)Ավելին13:3708.11.22 -
Շոու բիզնեսՆյու Ջերսիում կայացել է Սիրուշոյի համերգը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԿայացել է երգչուհի Սիրուշոյի համերգը Նյու Ջերսիում, որտեղ նաև ներկա է եղել Անդրեն և իր սիրելին: Երգչուհին ներկայացրել է ետնաբեմի աշխատանքները, փորձերը նաև իր բեմական հագուստը: Լուսանկարներին և հոլովակներին կից երգչուհին գրել է. «Մեծ և հայկական համերգ Նյու Ջերսիում: Շնորհակալ եմ մեծ սիրո համար»: Անդրեն նաև լուսանկար է հրապարակել Սիրուշոյի և Անի Օհանյանի հետ՝ կից գրելով. «Մենք ու մունք»:Ավելին13:3608.11.22 -
Արտաքին քաղաքականությունՍալիվանը հաստատում է՝ ԱՄՆ-Ռուսաստան «շփումներ կան»«Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են՝ չնայած ուկրաինական հակամարտությանը»: Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է «Դը Վոլ սթրիթ ջորնալի» տեղեկությունը, թե ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի շփումներ կան: Սալիվանը շեշտել է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունեն։Ավելին13:3008.11.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 8-ին -ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուր փողոցի ջրամատակարարումը, -ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աէրացիա թաղամասի և Շիրակի 40-96 տների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:2208.11.22 -
ԱշխարհՄոսկվայում մայրը 1 տարեկան երեխային ցած է նետել 11-րդ հարկիցՄոսկվայի Սումսկոյե անցուղում գտնվող բազմահարկ շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է մեկ տարեկան երեխա, քրեական գործ է հարուցվել, հայտնել են մայրաքաղաքի դատախազությունից: Նախնական տվյալներով՝ 26-ամյա մայրը 11-րդ հարկի պատուհանից ցած է նետել փոքրիկ դստերը։ Միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել բնակարանի խոհանոցում, հավելել են վերահսկիչ գերատեսչությունում։ Աղջկան ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են, նաև հիվանդանոց են տեղափոխել նրա մորը։ Դատախազությունը ստուգումներ է սկսել տեղի ունեցածի փաստով, լուծվում է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը։Ավելին13:1508.11.22 -
ՔաղաքականԼուրջ դժվարություններ են ունեցել. ստիպված ներգրավել են ԱԳՆ-ն․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվեց Համաշխարհային հայկական գագաթաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքի մեր հայրենակիցները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այն կազմակերպելու հետ կապված լուրջ խնդիրներ են եղել։ Գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներն ի սկզբանե դրված են եղել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի վրա, բայց նա ամբողջովին տապալել է գործընթացը, քանի որ չի կարողացել Սփյուռքում համապատասխան մակարդակի հանդիպումներ կազմակերպել և գագաթաժողովին հայկական լոբբիստական շրջանակների մասնակցությունը լիարժեք ապահովել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սինանյանը չի կարողացել կոնտակտի դուրս գալ ոչ միայն Եվրոպայի հայաշատ համայնքների ազդեցիկ ներկայացուցիչների հետ, այլև անգամ իր «հարազատ» ԱՄՆ-ում չի կարողացել հայկական հայտնի կառույցների և ազդեցիկ հայերի հետ համագործակցել. նրանք ուղղակի մերժել են Սինանյանին։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, որտեղ ամենամեծ հայկական Սփյուռքն է, ընդհանրապես ոչ մի հանդիպում չի կարողացել անցկացնել։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ հայաստանյան իշխանությունների հրավերը կոշտ ձևով մերժել են ավանդական կուսակցությունները, որոնք, ինչպես հայտնի է, մշտապես ներկա են եղել համահայկական բոլոր նախագծերի իրականացմանը։ Մեր տեղեկություններով, իշխանությունները ստիպված ակտիվորեն ներգրավել են ԱԳՆ-ն, որպեսզի դեսպանատների միջոցով կարողանան ինչ-որ արդյունք ստանալ»:Ավելին13:0708.11.22 -
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ երկրների զինված ուժերի ԳՇ պետերի տեսակոնֆերանս կլինիՀինգշաբթի ՀԱՊԿ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբների ղեկավարները տեսակոնֆերանս կանցկացնեն ու կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Տեղեկությունը հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը:Ավելին13:0008.11.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք Է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել Է Մակրոնը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում Է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին: Այդ պահը, կարծում Է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել Է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:5408.11.22 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել էՆոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4708.11.22 -
ՔաղաքականՈր պաշտոնյաները չեկան բյուջեի քննարկումներին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել: Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում: Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, եւ մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար: Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարեւոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը: Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը»:Ավելին12:4008.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 «Խիզախ քայլեր»՝ Վաշինգտոնում. Բլինքենն ամփոփում է Միրզոյան-Բայրամով հանդիպումըԱվելին12:3008.11.22