Լրահոս
2022-11-08
-
ԻրավականՍպանության մեղադրանքով հետախուզվում էր Ֆրանսիայի Ինտերպոլի կողմիցՆոյեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Հ.-ն, որը 2011 թ. մայիսի 9-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:2008.11.22 -
ՏնտեսականՍփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Վահան ՔերոբյանԵրևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։ Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար: Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։ «Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար», - նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։ «Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը», - եզրափակեց Քերոբյանը։Ավելին19:1008.11.22 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները: Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները՝ ըստ ցուցաբերած արդյունքների՝ 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով, 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով: Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները: Սահմանվել է, որ դրույքաչափի փոփոխությունը և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվում են՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից: Կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը: 2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝ 30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը), 40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը), 50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը): Ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը: 2023 թվականից սկսած՝ ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։Ավելին19:0008.11.22 -
ԻրավականԵրևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամաբ, քարերով հարվածել են մի քանի երիտասարդների և հնչեցրել հայհոյանքներ: Նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին՝ երիտասարդները նստել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում ավտոմեքենան վարել են ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել, սակայն ավտոմեքենան հարվածել է մայթեզրին առկա քարին և կանգնել: Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ 33-ամյա տղամարդը և ուղևորներից մեկը՝ 21-ամյա երիտասարդը, անմիջապես ձերբակալվել են և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ մյուսները դիմել են փախուստի: Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը փորձել է դիմել փախուստի և ավտոմեքենայի մեջ կծել է ոստիկանների ձեռքերը՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի մասնակիցները ծեծի են ենթարկել 4 երիտասարդի, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկին, իսկ մեկ այլ մասնակից իր մոտ եղած ատրճանակից կրակել է քննությամբ չպարզված ուղղությամբ, ապա քարերով վնասել երիտասարդներից մեկին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան: 33-ամյա տղամարդը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հանդիպել են դեպքի վայրին հարակից թաղամասի 60-ամյա բնակչին և ուսումնասիրել նրա բջջային հեռախոսում առկա տեսագրությունները, սակայն այդ ընթացքում վերջինս մոտեցել է նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ 50-ամյա տղամարդու, ով հայհոյանքներ է հնչեցրել տեսագրությունները ոստիկաններին տալու կապակցությամբ, որից հետո 60-ամյա տղամարդը բջջային հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, որպեսզի ոստիկանները հնարավորություն չունենան ուսումնասիրել դրանում առկա տեսագրությունները: Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին՝ նախաքննությունը նույն վարույթում շարունակելու նպատակով: Հիշյալ երկու տղամարդիկ նույնպես ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:5008.11.22 -
ՏնտեսականՇրի Լանկան կարող Է 2023 թվականին թեյի արտադրությունն ավելացնել մինչև 300 միլիոն կիլոգրամՇրի Լանկայում թեյի արտադրությունը, ինչպես սպասվում Է, 2023 թվականին կաճի մինչեւ 300 միլիոն կիլոգրամ՝ պարարատանյութերի եւ ագրոքիմիկատների օգտագործման հաշվին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով Ցեյլոնի պլանտատորների ասոցիացիան (ՑՊԱ): «Շրի Լանկայում թեյի արտադրության ընդհանուր ծավալը 2023 թվականին կարող Է հասնել 300 միլին կիլոգրամի կառավարության կողմից պարարտանյութերի եւ ագրոքիմիկատների օգտագործման արգելքի վերացումից հետո: Պարարտանյութերի եւ մի շարք այլ գործոնների հետ կապված խնդիրները հանգեցրել են 2022 թվականին բերքի մի մասի կորստի, բերք, որն, ըստ գնահատումների, կհասնի 260 միլիոն կիլոգրամ ռեկորդային ցածր մակարդակի»,- մեջբերում Է հրատարակությունը ՑԱՊ-ի նախագահի խսքը: Ըստ երկրի թեյի ինդուստրիայի ազգային կարգավորող մարմինի՝ Sri Lanka Tea Board (SLTB) վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Շրի Լանկայում թեյի միագումար արատադրությունը նվազել Է մինչեւ 192,37 միլիոն կիլոգրամ 26-ամյա նվազագույնը, ինչը նշանակում Է 42,35 միլիոն կիլոգրամով զգալի նազում 2021 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Շրի Լանկան թեյի արտադությամբ աշխարհում զբաղեցնում Է երրորդ տեղը Չինաստանից եւ Հնդկաստանից հետո եւ թեյի խոշորագույն արտահանողներից մեկն Է՝ համաշխարհային արտահանության 23 տոկոս բաժնով: Երկրի թեյի արդյունաբերության բնագավառում զբաղված են 135 հազար բանվոր, շուրջ 20 պլանտացիոն ընկերություն, 590 թեյի ֆաբրիկա, ինչպես նաեւ թեյի 280 արտահանող ընկերություն: Ընթացիկ տարում թեյի արտահանումից հասույթը, փորձագետների գնահատումներով՝ կարող Է կազմել 1,4 միլիարդ դոլար՝ 2021 թվականի 1,3 միլիարդ դոլարի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:4008.11.22 -
ՄիջազգայինՏոկաևը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերինՂազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը չի մասնակցելու Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին, նրան կփոխարինի հանրային շտաբի ղեկավար, հանրապետության խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) նախագահ Եռլան Կոշանովը, հետեւում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի հեռարձակումից, որն անցկացվել Է նոյեմբերի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել Է, որ նոյեմբերի 11-ը հանրապետության նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի անցկացման օրն Է: Նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի անդամները վավերացրել են մի որոշում, որի համաձայն, նախընտրական հեռուստատեսային բանավեճերի մասնակիցների ցուցակում Տոկաեւի փոխարեն նշված Է լինելու Կոշանովը: Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Նախագահի թեկնածուներ են գրանցվել վեց հոգի, այդ թվում՝ պետության գործող ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին18:2908.11.22 -
ՍպորտԱռաջիկա ընկերական խաղերի համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներՆոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այս հանդիպումների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Հենրի Ավագյան - ԲԿՄԱ Արման Ներսեսյան - ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Հրայր Մկոյան - «Արարատ» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Արման Ղազարյան - «Ուրարտու» Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան) Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան) Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Սերոբ Գալստյան - «Արարատ» Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց հետևյալը. «Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: Ընկերական հանդիպումների ժամանակացույցը՝ Կոսովո – Հայաստան – 16.11.2022, 21:00 Ալբանիա – Հայաստան – 19.11.2022, 20:30 Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով:Ավելին18:2008.11.22 -
ԻրավականՀամագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել էՆոյեմբերի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել ոսկետափցի 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրազենով մարմնական վնասվածք էր պատճառել 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման աշխատակիցն է: Պարզվել է նաև, որ դեպքից հետո ոսկետափցի 16-ամյա պատանին հրազենը թաքցրել էր կիսակառույց շինությունում: Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա երիտասարդը գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հայտնաբերվել է նաև 16-ամյա պատանին: Նրանք ներկայացվել են Վեդու քննչական բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակի փողոցի կիսակառույց շինությունում հայտնաբերվել է մեկփողանի ողորկափող հրացանը՝ 16 մմ տրամաչափի 7 դատարկ և 11 լիցքավորված փամփուշտներով: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդու քննչական բաժին:Ավելին18:1008.11.22 -
ԻրավականԵրիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվելՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 7-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բաժին են տարել 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք, 15 սմ շեղբի երկարության դանակ և «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով: 33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0008.11.22 -
ՔաղաքականԵթե Նիկոլը հստակ չի նշվում՝ որպես ազգի թշնամի, ապա ցանկացած բանավեճում նրա խոսույթն է հաղթելու. Կարեն ՎրթանեսյանԱզգային ուժերի ցանկացած խոսույթ պիտի սկսվի հստակ արձանագրմամբ, որ Նիկոլն ազգակործան պատուհաս™ է, որ Նիկոլը նպատակաուղղված ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Եթե խոսում ես պետականությանը, ազգին ուղղված սպառնալիքներից, բայց հստակ չես մատնանշում այդ սպառնալիքի աղբյուրը՝ Նիկոլին, ապա պարտվելու ես նիկոլականի կամ թեկուզ, իբր, չեզոք «կառուցողականի» հետ ցանկացած բանավեճում։ Որովհետև նրանք հավասարության նշան են դնում Նիկոլի և պետության միջև և ասում. «Համախմբվենք պետության շուրջ, օգնենք պետությանը»։ Ազգային ուժերի ցանկացած խոսույթ պիտի սկսվի հստակ արձանագրմամբ, որ Նիկոլն ազգակործան պատուհաս™ է, որ Նիկոլը նպատակաուղղված ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Միայն դրանից հետո կարելի է խոսել մնացածից։ Եթե Նիկոլը հստակ չի նշվում՝ որպես ազգի թշնամի, ապա ցանկացած բանավեճում նրա խոսույթն է հաղթելու, կապ չունի, թե դու ինչքան լավ բանավիճող ես և ինչքանով լավ ես տիրապետում թեմային։ Ինչքան էլ իրավացիորեն քննադատես, բայց չասես, որ ի դեմս նիկոլականների մենք ունենք օկուպացիոն վարչակարգ, ամեն ինչ բերելու են կամ «ուզում են լավ անել, բայց չի ստացվում» թեզի (օրինակ՝ «նա անկարող է, պետք է օգնել», «փորձում է մի բան անել, բայց նախկինները խանգարում են», «ռուսները խեղճի կոկորդից բռնել են», «իրավիճակն օբյեկտիվորեն այնպիսին է, որ անհնարին է որևէ բան անել» ևն, ևն), կամ էլ. «դուք պառակտում եք ազգը, չեք թողնում միավորվել Նիկոլի ու պետության շուրջ» թեզի, այսինքն վերջում դեռ մի բան էլ ձեզ են ազգի թշնամի հռչակելու»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։Ավելին18:0008.11.22 -
ՄիջազգայինԲայդենի հանրապետական «գլխացավը». ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ ենԱյսօր Միացյալ Նահագներում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են լինելու: Ընտրելու են Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը՝ 435 անդամի ու Սենատի մեկ երրորդը։ Ըստ կանխատեսումների և հարցումների՝ հավանական է, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դառնան հանրապետականները, ինչպես նաև Սենատը վերահսկողության տակ վերցնելու հնարավորություն ստանան:Ավելին17:5708.11.22 -
ԻրավականՈստիկանները գիշերային ծառայության ընթացքում հրազեն են հայտնաբերելԱշտարակի ոստիկանները նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Բյուրական համայնքի կենտրոնական փողոցում, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Ոսկեվազցի 34-ամյա վարորդը, ոստիկանների պահանջով, ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՄՌ-27 ԵՄ» մոդելի որսորդական հրազեն և 2 փամփշտակալ՝ լիցքավորված 38 փամփուշտով, իսկ համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացրել է որսորդական ողորկափող հրազեն՝ քանդված վիճակում, և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Նախաձեռնվել է վարչական վարույթ:Ավելին17:5008.11.22 -
ՔաղաքականՎաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. ԿլաարԵրեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- գրել է Կլաարը։Ավելին17:4108.11.22 -
ՏարածաշրջանԹուրքիան սկսել է մասնակիորեն ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմացԹուրքիան մասնակիորեն անցել Է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը: Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են: Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու Է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի Էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել Է տարանցումը «Հյուսիսային հոսքերից» վերաուղղորդել Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հաբ՝ Եվրոպա մատակարարումների համար: Էրդողանն իր կողմից հայտարարել Է, որ հանձնարարել Է արագորեն սկսել աշխատանքն այդ գաղափարի ուղղությամբ: Հոկտեմբերին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Անկարան խնդրում Է «Գազպրոմ»-ին՝ մատակարարումների զեղչեր անել, ինչպես նաեւ ձգտում Է հասնել ուշացումներով վճարումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:4008.11.22 -
ՀասարակականԶ. Նախշքարյան. «Դատավորները ստանում են սոցապահովագրություն, ինչի գումարը թույլ է տալիս Ծաղկաձորում 3 օր հանգստանալ` միայն նախաճաշով»․ «Hetq.am»«Հարգելի քաղաքացիներ, եթե մենք պատասխանում ենք ձեր մեկ զանգին, դրանից երեք քաղաքացի, որոնցից մեկը դուք եք, ավելի ուշ է ստանում դատական ակտերը: Մեր օգնականները և գործավարները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում»,- Ազգային ժողովում հրավիրված դատարանների գերծանրաբեռնվածության և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը: Դատավորի խոսքով, եթե դատավորի աշխատակազմը չի պատասխանում հեռախոսազանգերին, դա բխում է քաղաքացիների շահերից: Նա նշեց, որ պետությունն ահռելի միջոցներ է ներդրել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման ուղղությամբ: Ըստ Զարուհի Նախշքարյանի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն առաջիկա մեկ տարվա ընթացքում բողոք չի ունենա, բայց այնտեղ աշխատում են դատավորներ, ովքեր ստանում են աշխատավարձ, ինչն իր աշխատավարձից 3 անգամ ավելին է: Այդ դատավորները մեկ տարի ստանալու են այդ աշխատավարձը` չքննելով առնվազն մեկ վճռաբեկ բողոք: Պատճառն այն է, որ հակակոռուպցիոն դատարանները նոր են ստեղծվել, և ժամանակ է անհրաժեշտ այդ դատական ակտերը բողոքարկելու համար: Նախշքարյանը նշեց, որ այդ գումարներով մեկ տարի առաջ կարելի էր ներդնել էլեկտրոնային արդարադատության ինստիտուտը և զգալիորեն թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունը: Դատավորի խոսքերով` արդեն 5 տարի բարձրաձայնում է համակարգում առկա խնդիրների մասին: Փոխարենը դրանից հետո պատկան մարմինները լուծումներ են առաջարկում, որն ավելի է վատթարացնում դատավորների վիճակը: Զարուհի Նախշքարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ դատավորի նվազագույն ամսական աշխատավարձը 440 հազար դրամ է: Իսկ դատավորի աշխատակազմից` գործավարը և քարտուղարը ստանում են 90-100 հզր դրամ, դրանից մի փոքր ավելին` դատավորի օգնականը: Դատավորը նշեց, որ այդ աշխատավարձը հրապուրիչ չէ, երբ բանկերում ցրիչները ստանում են, օրինակ, 150.000 դրամ աշխատավարձ: Ըստ Զ. Նախշքարյանի` դատավորները ստանում են սոցապահովագրություն, ինչի գումարը թույլ է տալիս Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում 3 օր հանգստանալ` միայն նախաճաշով: «Ես ուզում եմ պատկերացնեք, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում: Ես պրիմիտիվացնում եմ, որ ճիշտ ընկալեք իրավիճակը»,- ասում է Զարուհի Նախշքարյանը: Դատավորը նշեց, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը հնարավոր է թոթափել ոչ թե դատավորների թվի ավելացումով, այլ` էլեկտրոնային համակարգերի ներդրումով: Նշեց, որ դեռ աշխատում են թղթային տարբերակներով, կնիք են դնում վճիռների վրա, այն դեպքում, երբ վաղուց գոյություն ունեն էլեկտրոնային տարբերակներ: Նախշքարյանը վստահ է, որ եթե Երևան քաղաքում գործող 30 դատավորի թիվը դարձնեն 60, 1-2 տարի հետո գերծանրաբեռնվածությունից դժգոհելու է արդեն 60 դատավոր: Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթներին, Նախշքարյանն ասաց, որ դրանցով այլևս հնարավոր չէ զարմացնել դատավորներին: Նրա դիտարկմամբ` պետությունը, ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության, պետք է առաջնահերթ լուծի բարձրացված խնդիրները նոր միայն վարույթներ հարուցի դատավորների նկատմամբ: «Կարգապահական վարույթը, որքան էլ հասարակ ընթացակարգ է, կոնկրետ ինձ համար, բայց ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին: Ավելորդ լարվածություն է ստեղծում, և բոլոր այդ ծանրաբեռնվածության խնդիրները կրկնապատկվում և եռապատկվում են»,- ավելացրեց է Զ. Նախշքարյանը:Ավելին17:3508.11.22 -
ԱշխարհՍահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ և դեմենցիաՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդել է Շալվա Խաչապուրիձեն: «Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, եւ դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,-ասել Է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան Էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին: Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել Էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ Է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել Է հացադուլը: Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում Է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում Է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում Է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:3008.11.22 -
Իրավական«Սուր նամակով» Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացու գործով դատական նիստին դատախազը չի ներկայացելՎարչապետ Փաշինյանին հրաժարական տալու պահանջով՝ սուր քննադատող նամակ ուղարկած տղամարդու գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրական կողմը չի ներկայացել դատարան: Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը մեղադրվում է «Կառավարության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու» համար: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ իր վստահորդը «քաղաքական հետապնդման է ենթարկվում»:Ավելին17:2208.11.22 -
Վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին. Խնապատի բնակիչ168.am-ը գրում է. Նոյեմբերի 5-ին Ադրբեջանը կրակ էր արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի՝ դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հղում կատարելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբին, որը տեղում արձանագրել է ադրբեջանական կողմից իրականացրած սադրանքը։ «Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի վրա»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով գյուղատնտեսական տեխնիկան վնասվել է։ Համաձայն հաղորդագրության՝ դեպքի առնչությամբ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն ադրբեջանական կողմի հետ քննություն է տանում։ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Խնապատ գյուղի բնակիչ, տրակտորիստ Կարեն Մելքումյանը, ում տրակտորին փետրվարին թշնամին կրկին կրակել ու վնասել էր, ասաց, որ այս անգամ ինքը չի եղել գյուղատնտեսական աշխատանքներ կատարողը, եղել է այլ բնակիչ։ «Այս անգամ ես չեմ եղել, կողքի գյուղից է եղել տրակտորիստը։ Տրակտորն է վնասվել, հայելին ու մի քանի հատվածներ կոտրվել են, բայց փառք Աստծո, տրակտորիստին վնաս չի եղել։ Առաջին կրակոցին վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին ու վնասել այն, այս պահին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,- պատմեց Խնապատի բնակիչը։ Ըստ նրա, այս պահին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ռուս խաղաղապահները բանակցում են, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դաշտ մտնել, սպասում են արդյունքներին, թե ինչ կասեն ռուս խաղաղապահները։ «Դաշտերը թշնամու դիրքերին շատ մոտ են, մենք սպասում ենք, որ այս բանակցություններից հետո կկարողանանք աշխատանքներ անել։ Խնապատում մենք էլ շատ մոտիկ չենք գնում թշնամու դիրքերին, այդ դիրքերին մոտ գտնվող դաշտերում չենք կարողանում աշխատել, իսկ այն հատվածներում, որոնք դիրքերից հեռու են՝ աշխատում ենք»,- շեշտեց Կարեն Մելքումյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Կարեն Մելքումյանը աշխատանքներ էր կատարել Խրամորթի դաշտերում, այդ ժամանակ թշնամին կրակել էր նրա ուղղությամբ՝ ամբողջությամբ վնասելով տրակտորը:Ավելին17:1908.11.22 -
ՀասարակականԴիլիջանի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 14:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի փողոցի և 1-ին նրբանցքի, Իվանովի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:1508.11.22