Լրահոս

2022-11-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրետանավոր հրամանատարը. Արման Հավտոյան
    ՀՀ ՊՆ-ն «Զինուժ մեդիա» հաղորդման շրջանակներում անդրադարձել է հրամանատար Արման Հավտոյանի անցած զինվորական ուղուն: 44-օրյա պատերազմում ու զինվորական գործողություններում աչքի ընկած սպան դեռ մանկուց է երազել նմանվել Արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես Մոնթե Մելքոնյանին: Մանրամասները՝ «Հրետանավոր հրամանատարի» մասին պատմող տեսանյութում.
    12:29
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ նոյեմբերի 7-ից 8-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման` 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խարդախության, ապօրինի ծառահատման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, խուլիգանության, ապացույցներ ոչնչացնելու, ինքնասպանության հասցնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ֆիզիկական ներգործության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 2, վրաերթի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:22
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բուհական ուղղությունների ցանկը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով. 1) նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն, 2) նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն, 2 3) նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ, 4) ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն, 5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստի[1]տուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն, 6) բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն, 7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը»,- նշված է որոշման տեքստում:
    12:15
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:07
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել: Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն: Արդյունքում մի քանի դատավորներ ներքին կարգով իրավիճակը հարթել են, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական ոլորտը քննող եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանդիպումը անցել է հանդարտ մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումներից նեղսրտած են մնացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները: Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների հետ հանդիպմանը Անդրեասյանը դրական գնահատական է տվել քրեական պալատի գործունեությանը միգուցե այն պատճառով, որ արդարացնում են քաղաքական իշխանության հույսերը, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների հետ հանդիպմանը ԲԴԽ նորանշանակ նախագահը «հաթաթա» է տվել եւ ակնարկել՝ կոռուպցիոն դրսեւորումներ կան, որոնցով պետք է զբաղվել»:
    12:00
    08.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.11.22
    11:56
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են և շուտով կդառնան վթարային. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։ Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն շարունակում է մնալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռին։ ԱԳՆ նախկին շենքն ավելի քան 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով 2012 թվականին գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր այն վատ վիճակում է եւ շուտով վթարային կդառնա։ Երեւանի սրտում գտնվող շենքն անգործության է մատնված, թեեւ արգենտինահայ գործարարը ժամանակին մեր կառավարությանը խոսք էր տվել այդտեղ 5-աստղանի հյուրանոց կառուցել։ Մեր կառավարությունն էլ, ի դեմս պետգույքի կառավարման վարչության այն ժամանակվա ղեկավար Արման Սահակյանի, շատ ուրախացած, որ շենքը շուկայականից մոտ երեք անգամ թանկ է վաճառվում, հաճույքով հավատացել էր Էռնեկյանի «մորս արեւին» ու առանց որեւէ պայման դնելու, առանց իրացման վերջնաժամկետ նշելու 14 հազար քմ տարածքով անշարժ գույքը տվել էր Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը։ Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ մամուլում։ Բայց կառավարությունը թքած ունեցավ հանրության կարծիքի վրա եւ իր արածն արեց։ Միակ պահանջը, որ դրվել էր, շենքի պահպանությունն էր, այն էլ՝ միայն արտաքին տեսքի, իսկ փոփոխության դեպքում՝ համաձայնեցումը մշակույթի նախարարության հետ, քանի որ ԱԳՆ նախկին շենքը պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան: 1 տարի անց Էռնեկյանը նոր խոստում տվեց՝ ոչ թե 5-աստղանի հյուրանոց, այլ Հանրապետության հրապարակի այդ շենքում թանգարան է կառուցելու։ Նորից ոչինչ չարվեց։ Հեղափոխությունից հետո էլ՝ արդեն 2018 թվականին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան հայտարարեց, որ ԱԳՆ նախկին շենքում «Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն» ուզում է նոր բիզնես կենտրոն կառուցել։ Սա արգենտինահայ հեքիաթասացի արդեն երրորդ խոստումն էր։ «Նախագիծը թույլ կտա ավելացնել Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալները»,- ասել էր դեսպանը։ Բայց 4 տարում կրկին որեւէ շարժ չեղավ։ Շենք ներս չեն թողնում, վթարային է դարձել այն, թե ոչ, արդյոք իրականացվե՞լ են պահպանության ծախսերը, տաքացվո՞ւմ է շենքը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, այժմ շենքը չշահագործվելու հետեւանքով փլուզման վտանգի առաջ է։ Քաղաքապետարանում չգիտեն, թե կա՞ արդյոք նախագիծ՝ շենքի վերակառուցման հետ կապված, այնտեղից մեզ ուղարկում են պետգույքի կառավարման կոմիտե՝ որպես տվյալները հավաքագրող մարմին, իսկ կոմիտեից ասում են, որ, իրենց տեղեկություններով, որեւէ նախագիծ՝ ԱԳՆ նախկին շենքի հետ կապված, ներկայացված չէ։ Չնայած Էռնեկյանի բիզնեսներին մոտ կանգնած աղբյուրները հավատացնում են, որ մեկ տարի առաջ նախագիծ է ներկայացվել քաղաքապետարանին, սակայն այն քնեցվել է։ Ինչո՞ւ Էռնեկյանը չի կատարել խոստումները, ԱԳՆ շենքն ինչո՞ւ չի շահագործվում։ «Բիզնես է: Մի օր մի լավ բան կանի»,- ասում է արգենտինահայ գործարարի «Զվարթնոց» օդանավակայանում երկար տարիներ աշխատած հասարակության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը։ Այնպես չէ, որ գործարարը փող չունի, բիզնեսի գործերը վատ են, ու դա է պատճառը, որ չի կատարում Հայաստանի Հանրապետությանը տված խոստումը։ Դանդաղ մահվան է դատապարտված նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Արհմիությունների նախկին շենքը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի նախկին պետ Միքայել Փիլիփոսյանը երկար պայքարեց, բայց չկարողացավ պահել իր շենքը։ Այն 2004-2005 թվականներից մաս-մաս օտարվել է, իսկ վերջնական գնորդը մոսկվաբնակ գործարար, «Հայյաթ» հյուրանոցի սեփականատեր Մուրադ Սարգսյանն էր։ 2008-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան տեղափոխվեց «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենք, որը եւս հանգուցյալ Մուրադ Սարգսյանն էր գնել։ Արհմիության շենքը, այսպես ասած, փոխանակեցին «Էրեբունի» հյուրանոցի տարածքի հետ։ «Արհմիությունները ձեռք բերեցին Մուրադից շենքը, նորոգեցին ու նստեցին այնտեղ։ Հիմա էլ այնտեղ են։ Կիսատ-պռատ բաներ էին մնացել, Մուրադի մահից հետո նրա եղբայրը՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, այդ գործարքն ավարտեց։ Մամուլում կարդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն է վաճառել եւ այլն։ Իրականում նա ոչ մի կապ չունի էդ շենքի վաճառքի հետ, բացարձակ հերյուրանք է։ Դա Մուրադ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է»,- ասում է Մուրադ Սարգսյանի հին ընկերներից մեկը, ով մոտ է նրանց ընտանիքին։ ՀԱՄԽ-ի շենքը ներկայում մեջ-մեջ է արված մի քանի տնտեսվարողների միջեւ՝ Z group, Senior, Converse Bank։ Բայց ամբողջությամբ անգործության է մատնված։ Այնտեղ աշխատում էր հոլստեյն, որը նախկինում հանդիպումների վայր էր։ Բայց հիմա ամբողջ շենքը դատարկ է, ո՛չ հանդիպումների վայրն է աշխատում, ո՛չ հոլստեյնը կա, ո՛չ էլ՝ «Senior» հյուրանոցը։ 2016 թվականից շենքը դատարկ է»:
    11:52
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի աշխարհի 2023 թվականի առաջնության մրցանակային ֆոնդը ռեկորդային է
    Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: «Աշխարհի 2023 թվականի առաջնությունը կլինի լավագույնների մեկը պատմության մեջ, քանի որ առաջնության մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային: Արդեն եղել եմ Տաշքենդում: Նրանք կարող են լավ օրինակ ծառայել աշխարհի մի շարք երկրների համար»,-ասել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը: Բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կայացել էր Երևանում:
    11:45
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական նշանակումներ են եղել
    Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 2023 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: 2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: Իսկ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ. Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս հանդիսանում է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատու։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին, ինչպես նաև հայտ կներկայացվի Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:
    11:37
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ էր Փաշինյանը շտապել ՔՊ-ականների հետ հանդիպման․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սեւ ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ` հենց ՔՊ-ի գլխին: «Իրավունքի» տեղեկություններով` հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ: Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, եւ ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»:
    11:30
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և առաջ ընթանալով, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/08/1226068/
    11:27
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։ Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունը վաղուց փոխված կլիներ։ Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ Աղետը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարավորություն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիվ միջնորդության պարագայում, դեռևս «նախաուկրաինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթե՝ անհնար։ 2018-2020 ընթացքում թույլ են տրվել բոլոր սարսափելի սխալները, բանակցությունները մտցվել են փակուղի, սխալներ, որոնց հետևանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել և նույնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թույլ են տրվել աններելի պրովոկացիաներ՝ սկսած հայտնի ձևակերպումներից մինչև Տավուշյան դեպքերի պետական ֆետիշացում։ Բոլոր կորուստների, ողբերգությունների, պետության փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռքով պատերազմ բերեցինք։ Նախորդ բոլոր իշխանությունները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Եվ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցվում էին։ Նոյեմբերի 9-ը, կոպիտ ասած, նոյեմբերի 8-ի տրամաբանական ավարտն էր, իսկ սեպտեմբերի 27-ը ամենևին նախորդ 26 տարվա տրամաբանությունը չէր։ Սա մի պատերազմ էր, որը չպետք է լիներ։ Զարմանալիորեն, դրանից հետո իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Դրա շնորհիվ էլ պատերազմ ու աղետ բերած իշխանությունը ցինիկաբար մեղադրում է այլոց՝ ռազմատենչության ու պատերազմ ցանկանալու մեջ, և անգամ կարողանում է ժողովրդի մի մասին համոզել։ Դրա համար էլ հարթակների ձևակերպումները և կարգախոսները չընկալվեցին հասարակության մեծ մասի և արտաքին աշխարհի կողմից։ Եթե առաջիկայում ձևավորվի նոր պրոցես, կայանան նոր ընդդիմադիր ձևաչափեր, ապա առաջին հիմնական վերանայումներից մեկը պետք է լինի հենց դա։ Սա առաջին կարևոր քայլն է՝ նոր իրականությունը ճիշտ ընկալելու և պատերազմից հետո պետության առողջ ու ռացիոնալ տեսլական ձևավորելու համար»։
    11:25
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բուլղարա-թուրքական սահմանին հրաձգության ժամանակ սահմանապահ է զոհվել
    Անցած գիշեր բուլղարա-թուրքական սահմանին գնդակոծվել Է սահմանապահ ոստիկանության համատեղ կարգախումը երկրի հարավ - արեւելյան մասում, զոհվել Է ոստիկան: Ինչպես նոյեմբերի 8-ին հայտնում Է ներքին գործերի նախարարությունը, պատահարի վայր են ուղարկվել լրացուցիչ սահմանապահ կարգախմբեր, սակայն կրակողին հայտնաբերել չի հաջողվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջադեպի մասին ծանցուցվել են Թուրքիայի սահմանապահ իշխանությունները, որոնք նույնպես իրենց կարգախմբերն են ուղարկել հրաձգության շրջան: Ենթադրվում Է, որ հարձակում կատարողը գտնվում Է Թուրքիայի տարածքում: Հետաքննությունը շարունակվում Է, այլ մանրամասնություններ չեն հայնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:22
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գազով աշխատող քանի՞ մեքենա կա Հայաստանում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտային միջոցներում նախկինում տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը բավականին սուր ընթացք ստացավ և համապատասխան լիցենզավորված կազմակերպություններում հատկապես մայիսից սկսվեց հսկայական հերթերի կուտակումը: Արդեն հուլիսին այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ հերթը հասնում էր մինչև... տարեվերջ: Ի վերջո, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցները օգոստոսի 1-ից գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը: Սակայն այս ամբողջ ընթացքում որևէ գազալցակայանում ո՛չ վկայագրման, ո՛չ հերթագրման փաստաթուղթ չեն պահանջում: Որքան էլ ստուգումն ու վկայագրումը անվտանգության տեսանկյունից կարևոր է, պարտաճանաչ վարորդների շրջանում առաջ է գալիս անարդարության և «անիմաստ ծախս» անելու զգացողություն: «Փաստը» դիմել է ՏԿԵՆ՝ ճշտելու, թե ներկա դրությամբ քանի տրանսպորտային միջոց է վկայագրվել: Նախարարությունից հարցմանն ի պատասպան տեղեկացրել են, որ, ըստ գազաբալոնների պարբերական վկայագրման շտեմարանի տվյալների, 2022 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ վկայագրվել է 130783 տրանսպորտային միջոց։ Մեզ հետաքրքրում էր, թե ընդհանուր առմամբ գազով աշխատող քանի տրանսպորտային միջոց կա Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե վերոնշյալ թիվը ընդհանուրի որ մասն է կազմում: ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ ստույգ տվյալների չեն տիրապետում: «Մինչև գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում ներառելը Հայաստանի Հանրապետությունում գազաբալոնները տեղադրվել են առանց հաշվառման, ուստի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների ստույգ տվյալների չի տիրապետում»,-նշված է նախարարության պատասխանում»:
    11:15
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոտ մեկ ամիս կլինի՝ խմելու ջուրը չկա, կա՛մ մերոնք են փակել, կա՛մ ադրբեջանցիները․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էլեկտրականությունն արդեն վերականգնվել է՝ մեզ հետ զրույցում ասաց Կութի բնակիչ Ատոմ Ղարիբյանը։ Կրակոցներ այսօր կամ երեկ եղել են, թե ոչ, նա չկարողացավ ասել, քանի որ ուժեղ քամու պարագայում կրակոցների ձայնը պարզապես չի լսվում: Մեր զրուցակիցը պատմեց, որ հատկապես սեպտեմբերյան պատերազմից հետո գյուղացիների մի շրջանակ սկսել է մտածել գյուղից վերջնական հեռանալու մասին, քանի որ մինչ վերջին պատերազմական գործողությունները մարդիկ վտանգի սրության աստիճանն այնքան էլ չէին գիտակցում, իսկ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ իրենց մաշկի վրա զգացին պատերազմի բոլոր սարսափները։ Հիշեցնենք, որ Եվրամիությունից 40 դիտորդ է ժամանել հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո շփման գոտու վերածված բնակավայրերում մշտադիտարկում իրականացնելու համար, որպեսզի նախ պարզեն, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը եւ աջակցեն սահմանազատման աշխատանքների նախապատրաստմանը։ Կութ գյուղի բնակչից հետաքրքրվեցինք, թե արդյոք դիտորդներ այցելե՞լ են իրենց գյուղ։ «Մեր գյուղ էլ էին եկել, համայնքի ղեկավարի հետ, մարզպետի հետ եկան, այցելեցին, թե քանի հոգով էին՝ չեմ կարող ասել, շատ էին։ 3-4 մեքենա էին եկել, չեմ կարող ասել՝ որքանն էին դիտորդ։ Եկան, նայեցին դիրքերը, հեռավորությունը չափեցին՝ ադրբեջանցիների դիրքերից մինչեւ մեր գյուղի տարածք, մարդկանցից դիրքեր, սահմանից մինչեւ մեզ մոտ, չափեցին ու գնացին»,- ասաց Ատոմ Ղարիբյանը։ Նա հավելեց՝ գյուղի բնակիչները հույս ունեն, որ Եվրամիության դիտորդների առաքելությունը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող ագրեսիվ ռազմական գործողությունների վրա։ «Հույսը վերջինն է մեռնում»,- եզրափակեց Կութի բնակիչը։ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ տեղեկացրեց, որ երեկ իրենց կողմերում հանդարտ է եղել՝ կրակոցներ չեն հնչել։ Ինչ վերաբերում է Եվրամիության դիտորդների այցելությանը, Երանոսյանն ասաց․ «Ես չեմ տեսել»։ 44-օրյա պատերազմից հետո շփման գոտում հայտնված նույն մարզի Սոթք վարչական շրջանում եւս համեմատաբար հանգիստ է եղել՝ մեզ տեղեկացրեց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Անդրադառնալով Եվրամիության դիտորդների այցելությանը՝ Խաչատրյանն ասաց, որ զբաղված է եղել գյուղի համար կենսական հարցերով եւ անմիջականորեն ներկա չի եղել դիտորդների կողմից տարվող աշխատանքներին․ «Իրենց ուղեկցել է համայնքի ղեկավարը, իրենց աշխատանքն արել են՝ գնացել են»։ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ գյուղ դիտորդներ չեն այցելել։ Հիշեցնենք, որ Խոզնավար վարչական շրջանի բնակելի տներից ադրբեջանական դիրքերն ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա են։ Ինչ վերաբերում է Կապան համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանին, ապա բնակավայրի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ինքն անմիջական ներկա չի եղել, սակայն տեղյակ է, որ Եվրամիության դիտորդները գյուղի հարակից բարձունքներից դիտարկել են ադրբեջանցիների դիրքերը։ «Երեկ լսել եմ, որ Ծավ գյուղ են գնացել՝ այլ բան չգիտեմ, բայց գյուղ չեն մտել»,- տեղեկացրեց Բաղդասարյանը։ Ներքին Հանդի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ երեկ թշնամու զինվորականները երեք անգամ կարճ կրակահերթ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 44-օրյա եւ սեպտեմբերի եռօրյա պատերազմներից հետո Ներքին Հանդը չորս կողմից հայտնվել է շրջափակման մեջ, իսկ արդեն մեկ ամիս է, ինչ համայնքը չունի խմելու ջուր։ «Ոռոգման ջուր ունենք, բայց ծրագիր են մշակել, որ ընդհանուր ցանցով խմելու ջուր բերեն։ Խմելու ջուրը մնալու է ադրբեջանցիների հայեցողության տակ, երեւի նրանք անջատել են վերեւից ջուրը, մեր ժողովուրդն էլ վախենում էր, որ թշնամին կարող է թունավորել ջուրը, մոտ մեկ ամիս կլինի՝ խմելու ջուրը չկա։ Կա՛մ մերոնք են փակել, կա՛մ էլ հենց ադրբեջանցիները։ Վարչապետի տեղակալը երբ այցելեց մեր գյուղ՝ մեր քաղաքապետի հետ, ասացին, որ ծրագիրը կա, մշակելու են, որ մեզ խմելու ջուր հասցնեն»,- տեղեկացրեց Ներքին Հանդի բնակիչը»։
    11:07
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորի նկատմամբ
    Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազույությունը: Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել: Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում: Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:00
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրակոց՝ Արարատի մարզում․ 32-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել
    Երեկ՝ նոյեմբերի 7-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում, կոտորակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/08/1226072/
    10:53
    08.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ինքն ա մինչև վերջ անգրագետ». Գառնիկ Ավագյանից հաղորդում ենք վարչապետ Փաշինյանին
    Կառավարության ձախողումների համար Հայաստանի քաղաքացիներին մեղադրելու մեծ փորձով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ֆունկցիոնալ անգրագետ է: Աննա Հովհաննիսյանի ռեպորտաժում քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին, որը վերջին շրջանում նոր մտասևեռում ունի. պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանում ուսուցիչը պետք է 800 հազարից մինչև մեկ միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ ստանա: Ե՞րբ, Հայաստանի վարչապետը չի ասել:
    10:52
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում
    Ս․թ․ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում, այս մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը: Նշվում է, որ այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է նաև, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BjKUlaGmE2g
    10:45
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններով, այդ հարցը ոչ այնքան միանշանակ է ընդունվել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Նրանք Կլաարին փոխանցել են թեմայի շատ զգայուն լինելը, ակնարկել, որ առկա է հանրային կոշտ արձագանք, և թեմայի հետ կապված քննարկումները կարող են բարդություններ առաջացնել: Եվրոպացի դիվանագետը, սակայն, նշել է, որ գիտակցում է խնդրի խոցելիությունը, բայց ժողովրդավարության տեսանկյունից կարևոր գործընթաց է, ուստի պետք է պատրաստ լինել նաև նման հնարավոր քննարկումների»:
    10:37
    08.11.22
    Ավելին