Լրահոս
Աշխարհ
13:15
08.11.22
533

Մոսկվայում մայրը 1 տարեկան երեխային ցած է նետել 11-րդ հարկից

Img default alt hy

Մոսկվայի Սումսկոյե անցուղում գտնվող բազմահարկ շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է մեկ տարեկան երեխա, քրեական գործ է հարուցվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի դատախազությունից:

Նախնական տվյալներով՝ 26-ամյա մայրը 11-րդ հարկի պատուհանից ցած է նետել փոքրիկ դստերը։ Միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել բնակարանի խոհանոցում, հավելել են վերահսկիչ գերատեսչությունում։

Աղջկան ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են, նաև հիվանդանոց են տեղափոխել նրա մորը։

Դատախազությունը ստուգումներ է սկսել տեղի ունեցածի փաստով, լուծվում է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը։