Լրահոս

2022-11-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Նոր Գեղիում. այրվող տանը քաղաքացիներ են եղել
    Նոյեմբերի 8-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացիներ կան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչները դուրս են բերվել տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տունը՝ մասամբ (մոտ 60 քմ):
    10:30
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախում պետք է արմատական փոփոխությունների գնալ․ ժամանակը շատ քիչ է․ Աբրահամյան
    Արցախը ներքին վերադասավորումների և փոփոխությունների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետնախարարի՝ լիազորությունների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Արդյո՞ք պետնախարարի նշանակմամբ փաստացի նաև ամբողջական իշխանափոխություն է աստիճանաբար արվում, դեռ վաղ է խոսել, սակայն, այն, որ Արցախում ամենավերևից քաղաքական, կադրային, մտածողության, մշակույթի, գաղափարական փոփոխության անհրաժեշտություն կա՝ ակնհայտ է։ Դեռ պարզ չէ, թե որոնք կդառնան կառավարության նոր առաջնահերթությունները, ինչքանով դրանք կյանքի կկոչվեն կամ Արցախում որակյալ փոփոխությունների կհանգեցնեն, բայց պետք է արձանագրել, որ Արցախի ճակատագիրն ի թիվս մեծ թվով այլ գործոնների, շատ բանով կախված է Արցախում եղած պոտենցյալի լիարժեք իրացումից և արդյունավետ կառավարման համակարգից։ Արցախում պետք է արմատական փոփոխությունների գնալ՝ դրանք մի կողմից պետք է սահուն լինեն, մյուս կողմից՝ շատ արագ՝ ժամանակը շատ քիչ է։ Արցախում առկա այս իրավիճակն ու Հայաստանում հանձնողների՝ իշխանության ղեկին լինելը, շարունակ նվազեցնում են Հայաստանի ու Արցախի դիմադրության ու պայքարի պոտենցյալը։ Չնայած ստեղծված բարդ իրադրությանը, շարունակում եմ պնդել՝ բեկում մտցնելու հնարավորություն դեռ ունենք», - գրել է նա։
    10:23
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանը կպատժվի՞․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է հետամուտ լինի եւ պատժի ընտրակեղծարարներին, ովքեր խաղացել են կուսակցության հեղինակության հետ։ Ոմանք վստահ են, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու․ առաջին պատժվողը Տրդատ Սարգսյանն էր, ում կիրակի օրն ազատեցին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բայց նաեւ կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը։ Իսկ եթե նա չպատժվի, Արփի Դավոյանն ու մյուսներն էլ կպլստան։ Սակայն չպատժելը մի բան կնշանակի, որ Փաշինյանը կորցրել է լծակները եւ թիմում այլեւս «ավտարիտետ» չէ՝ ինչ-որ անձինք թռնում են նրա գլխից»:
    10:22
    08.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Երջանկության փաթիլներ՝ Հնդկաստանում. ճերմակ հրաշք
    Հնդկաստանում եղանակային անոմալիա է: Արևաշատ այդ երկրում անսպասելի ձյուն է եկել՝ հիացնելով տեղացիներին, զվարճացնելով զբոսաշրջիկներին: Ռեպորտաժ այն մասին, թե ինչքան քիչ բան է պետք մարդկանց երջանիկ լինելու համար:
    10:15
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը սերտ կապերի մեջ է քրեական ենթամաշակույթ հարողների հետ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ»-ը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։ Մեզ հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաեւ Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաեւ պատգամավորի հետ կապ հաստատեցինք։ Նա, ըստ երեւույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաեւ քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե հարցեր փորձում լուծել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»։ Իհարկե, վերջինս ոչ թե «կրիմինալի» դեմն առավ, այլ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանի խոսքերը, փաստորեն, հատվածական են գործում, ու իշխանություններն այս հարցում եւս իրենց սրտի քրեական հեղինակություններն ունեն. մեկի նկատմամբ իրավական գործընթաց են սկսում, մյուսի հետ՝ գուցե նույն սեղանի շուրջը նստում»:
    10:07
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի կառավարությունն այս տարի հրաժարվել է բնակիչների համար գազը սուբսիդավորելուց. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ: Երեկ Արցախի ԱԺ եւ կառավարության համատեղ լսումներ են հրավիրել այդ թեմայով, կառավարության ներկայացուցչին՝ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հնարավոր չի եղել համոզել։ «Կառավարությունը պատճառաբանում է՝ իբր գումար չկա, բյուջեն խնդիրներ ունի, մինչդեռ մենք հիմնավորում ենք, որ կա՝ բյուջեի 0.5 տոկոսն էլ չի կազմում։ Առանձին սուբսիդավորումներ մենք տեսնում ենք, բայց ընդհանուր բնակչության համար հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ եթե սուբսիդավորեն, ապա չգազիֆիկացված համայնքները տարիներով կմնան, չեն կարող գազիֆիկացնել, իսկ մյուս կողմից չեն կարող թողնել էլեկտրաէներգիայի հույսին, որը վերանորոգման կարիք ունի»,- երեկ ասաց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Բնակիչների համար այս «աչքալուսանք»-որոշումը համընկավ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնամուտով։ Ինքը՝ նորանշանակ պետնախարար Վարդանյանը, երեկ ներկա չի եղել լսումներին»:
    10:00
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին. կկայանա նոր հանդիպում
    Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
    09:55
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Փաստ» Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսել յան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն: «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանը «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել: «Ժողովուրդ» 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում: «Հրապարակ» Փաշինյանը թիմում այլեւս «ավտարիտետ» չէ: «Իրավունք» Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող ՔՊ  խմբակցության անդամների հետ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քախտեղնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
    09:45
    08.11.22
    Ավելին
2022-11-07
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3090 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3090 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 85-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    23:59
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք` Երևանում․ Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է դի
    Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/07/1226060/
    23:53
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կողային ցավ վազելիս. խնդրի առաջացման պատճառները
    Յուրաքանչյուր վազորդ կյանքում գոնե մեկ անգամ վազելիս զգացել է ցավ կողային հատվածում: Վերջինս հաճախ ստիպում է մարզիկներին կանգ առնել այն պահին, երբ նրանք դեռևս լի են էներգիայով: Ցավի պատճառ կարող են լինել՝ վազքից առաջ ընդունած չափազանց ծանր կերակուրը, ոչ պատշաճ շնչառությունը՝ հաճախակի կամ մակերեսային ռիթմով, վազքի համար նախատեսված երկար հեռավորությունը, քրոնիկ հիվանդություններ, որոնք կապված են ստամոքս-աղիքային տրակտի, լեղապարկի, լյարդի գործունեության հետ: Աջ կողմի ցավը ազդանշան է այն մասին, որ լյարդը լցված է արյունով, և դրա պատճառով լյարդի պարկուճը ձգվում է: Իսկ ձախ կողմում առկա ցավը հուշում է փայծաղի հետ կապված խնդրի մասին։ Կողային ցավերը կանխելու համար անհրաժեշտ է անընդհատ վերահսկել շնչառությունը, որը արյան մեջ թթվածնի պակասի պատճառով ցավի հիմնական պատճառն է հանդիսանում: Օպտիմալ ռիթմը վազելիս, համարվում է 3-4 հաշվարկը, որի ընթացքում պետք է՝ հետևել մարմնի դիրքին. այն միշտ պետք է լինի ուղիղ՝ ապահովելու պատշաճ շնչառությունը, հնարավորինս քիչ ջուր խմել. աղիքները չպետք է լցվեն հեղուկով, մկանների թեթև տաքացում կատարել. դա մարմինը կպատրաստի վազքի ողջ ընթացքին։ Խորհուրդ է տրվում չուտել վազքից առաջ. սահմանափակել սննդի քանակը մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Եթե կանխարգելման միջոցները չե գործում, կարող եք դադարեցնել վազելը և մատներով դիպչել ցավող հատվածին։ Երեք մատով սեղմեք կամ մերսեք ցավի։ Որովայնի մկանների սեղմումը և միաժամանակյա խորը շունչը արտաշնչումներով, ևս կտա դրանկան արդյունք։ Պետք է հիշել, որ կարճատև մարզումներով վազորդների կողային ցավն ինքնըստինքյան կարող է անցնել 10-15 րոպեների ընթացքում, բայց ցանկալի է շարժման ընթացքում երկար կանգ չառնել, այլ շարունակել քայլել, խորը շնչել, որը կնպաստի կողային ցավի առավել արագ վերացմանը։
    23:50
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կոպիտ խախտումները
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորում, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումներ, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքեր, ինչպես նաև Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը: ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թեմատիկ նիստերի շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, վերջինիս մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավման կարևորությանը նոր՝ 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում, տեղական ընտրությունների խնդիրներին, խոսքի ազատության ու հավաքների ազատության ապահովման հիմնական մարտահրավերներին, վերջինիս ընթացքում ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտին, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի խնդիրներին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքրի կիրառմանն առնչվող հիմնահարցերին: Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով: Իր խոսքում Պաշտպանը խոսել է նաև Պաշտպանին կից Կանանց իրավունքների պաշտպանության և Երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների ստեղծման ու հիմնական նպատակների մասին
    23:47
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիայում փողոցում օգտագործված հագուստի տարայից իրեր վերցնելիս կինը մահացել է
    Գերմանիայի բնակչուհին մահացել է փողոցում օգտագործված հագուստի համար նախատեսված տարայից իրեր հանելու փորձի ժամանակ։ Նոյեմբերի 5-ին նրա մարմինը հայտնաբերել է մի տղամարդ, որը որոշել է հանձնել զգեստապահարանի ավելորդ իրերը, փոխանցում է Spiegel-ը։ Տխուր դեպքը տեղի է ունեցել Շտուտգարտի մերձակայքում գտնվող Վայնշտադտի կայանատեղիում։ Ըստ նախնական վարկածի՝ 26-ամյա մի կին փորձել է ինչ-որ իրեր վերցնել, սակայն ներս բարձրանալով՝ մնացել է «բեռնաթափման» խցիկում։ Նա չի կարողացել դուրս գալ այնտեղից: Ոստիկանությունը մահացածի ինքնության մասին տեղեկություն չի տվել։
    23:40
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիահույս եմ, որ Խաչատուր Սուքիասյանը ներողություն կխնդրի 5-րդ ալիքից. Գեղամ Նազարյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես լիահույս եմ, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված նույն Խաչատուր Սուքիասյանը և Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներողություն են խնդրելու 5-րդ ալիքի խորհրդարանական թղթակցից և հենց 5-րդ ալիքից։ Վստահ եմ, քանի որ համոզված եմ, որ Խաչատուր Սուքիասյանը և ՔՊ խմբակցության անդամները փողոցային խուժաններ չեն»։
    23:32
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարը կմասնակցի ԱՊՀ ոլորտային երկու միջոցառումների
    ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանը Ղրղզստանում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-10-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:
    23:30
    07.11.22
    Ավելին
  • Սպորտ
    Աներևակայելի հաղթանակ՝ հայկական սպորտում. Երևանում սպասում են մարմնամարզության աշխարհի չեմպիոնին
    Այս գիշեր Երևան կժամանի նորանկախ Հայաստանի մարմնամարզության աշխարհի առաջին չեմպիոնը: Հայկական սպորտի պատմական հաղթանակի հեղինակ Արթուր Դավթյանը հենացատկ վարժության եզրափակչում կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին: Մարմնամարզության մեր հավաքականը ոսկուց բացի նվաճել է նաև բրոնզե մեդալ: Նժույգ թափեր վարժությունում երրորդ տեղն է զբաղեցրել Հարություն Մերդինյանը։
    23:26
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանուհին ուղեղի վնասման պատճառով վերադարձել է անցյալ
    Անգլիական Ուիլմսլոու քաղաքի բնակչուհին կորցրել է հիշողությունը ուղեղի բորբոքման պատճառով և վերադարձել է անցյալ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։ 61-ամյա Ալիսոն Ուինթերբերնն անսպասելիորեն հիվանդացել է 2012 թվականին։ Կնոջ ընտանիքը նկատել է, որ նա զրույցի ընթացքում չի կարողանում տեսողական կոնտակտ պահպանել և սկսել է բառերն արտասանել սխալ հերթականությամբ։ Ամուսինը նրան տարել է հիվանդանոց։ Հետազոտությունից հետո բժիշկները Ուինթերբերնի մոտ ախտորոշել են վիրուսային էնցեֆալիտ: Կնոջը հակավիրուսային դեղամիջոցներ են նշանակել ուղեղի այտուցը նվազեցնելու համար։ Չնայած ժամանակին բուժմանը՝ Ուինթերբերնի ուղեղը լուրջ վնասվել է։ Դա առաջացրել է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հիշողության կորուստ: Կինը մոռացել է, որ աշխատել է որպես հոգեբանության ուսուցիչ, որ ունի ամուսին և երկու երեխա։ Նա վստահ էր, որ դեռահաս տարիքում է։ Ուինթերբերնը նայել է հայելու մեջ և չի հասկացել, թե ինչու է արտացոլման մեջ տեսնում մեծահասակ կնոջ, այլ ոչ թե երիտասարդ աղջիկ: «Ես գաղափար չունեի, թե որտեղ եմ գտնվում, նույնիսկ իմ սեփական տանը։ Երկար ժամանակ ես ինձ ընդհանրապես չէի ճանաչում»,- պատմում է կինը։ Բրիտանուհին երկար ժամանակ թույլ չէր տալիս ամուսնուն թերթեր գնել՝ զարմանալով ուռճացված գներից։ Հիշողության կորստի պատճառով Ուինթերբերնը նույնպես անընդհատ մոլորված ու վախեցած էր։ Փորձելով հաղթահարել առողջական խնդիրները՝ կինը որոշել է նորից սկսել դասավանդել։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ նա մի քանի տարի աշխատել է դպրոցում, նրա համար դժվար էր տարածքում կողմնորոշվելը, և նույնիսկ ստիպված էր հարցնել, թե ինչպես հասնել զուգարան: Բրիտանուհին ստիպված է եղել թոշակի անցնել և հաշտվել ուսուցչական կարիերայի ավարտի հետ: «Կամաց-կամաց իմ կարճաժամկետ հիշողությունը բարելավվեց, և ընտանիքիս շարունակական աջակցությամբ ես համակերպվեցի, որ ամուսնացած եմ և երեխաներ ունեմ: Ես իրականում ստիպված էի վերագտնել, թե ով եմ ես»,- ասում է նա:
    23:20
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ է Նիկոլ Անհողն «ատամ ցույց տալիս» Խաչատուր Սուքիասյանին. Գագիկ Համբարյան
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ ԶԼՄ-ների կիզակետում այսօր հայտնի քայիլստ երեսփոխան Խաչատուր Սուքիասյանն է՝ նույն ինքը Գռզոն, ով լրագրողներին հարցազրույց տալուց աչքի ընկավ հիստերիկ պահվածքով և անհոդաբաշխ մեկնաբանություններով... Ուղղակի զարմանալի էր, որ պարոն Սուքիասյանը հարձակվեց և գոռգռաց «5-րդ ալիք»-ի լրագրողի վրա, ով ընդամենը պարզաբանում խնդրեց ավելի վաղ բազմաթիվ ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկության մասին, թե «Դատախազությունը պահանջում է «Սիլ Պլազայի» սեփականության իրավունքից զրկել Սուքիասյանին»... Խաչատուր Սուքիասյանը հարցին ոչ միայն չպատասխանեց, այլև մեղադրքներ ուղղեց լրագրողին ու Հայաստանի երկրորդ նախագահին, այն դեպքում, երբ այդ նույն հարցը իրեն կարող էին տալ յուրաքանչյուր ԶԼՄ-ի լրագրող, քանի որ լրագրողի հարցի հիմքում պաշտոնական հաղորդագրություն է, այլ ոչ թե ինչ-որ ասեկոսե... Հետաքրքիր է, իսկ Գռզոն չգիտի, թե ո՞վ է այս ամենի կազմակերպիչը և ինչու՞ է այս ամենը տեղի ունենում իր հետ... Կարծում եմ, որ Խաչատուր Սուքիասյանին այս պահին «սթափեցնելու» և կարգի հրավիրելու օպերացիայի հեղինակը հենց Նիկոլ Անհողն է, ով նախապատրաստվում է հաջորդ տարի սպասվող Երևանի ավագանու ընտրություններին և որտեղ Նիկոլը՝ որպես Երևանի քաղաքապետ է տեսնում Տիգրան Ավինյանին, ում Խաչատուր Սուքիասյանն իր ասելով չի ճանաչում... Հիշեցնեմ, որ 2021 թ-ի ամռանը տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, ըստ ԶԼՄ-ների, Տիգրան Ավինյանը կտրականապես դեմ է եղել խոշոր օլիգարխների ՔՊ ցուցակում ներգրավելուն, որոնց շարքերում է եղել նաև Խաչատուր Սուքիայսանը, որի պատճառով Սուքիասյանի և Ավինյանի միջև եղել են հակասություններ... Անդրադառնալով այս թեմային Սուքիասյանն ասել էր. «Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, ես չգիտեմ, թե ինչ հակասության մասն է, ես ընդհանրապես չգիտեմ, թե ինքն ով է, իր հետ չեմ շփվե»... Հիշեցնեմ նաև, որ ԱԺ ընտրությունների ՔՊ ցուցակում Նիկոլի մտերիմ «չրերի» Տիգրանը բացակայում էր, որը շատերի կողմից մեկնաբանվեց որպես Գռզոյի հաղթանակ... Ավելին, սույն թվականի ապրիլի 9-ին անդրադառնալով Երևանի 2023 թ-ի ավագանու ընտրություններին ՔՊ-ի կողմից Ավինյանի թեկնածության առաջադրմանը «Հրապարակ»-ում՝ «ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը. Խաչատուր Սուրքասյանը վիրավորված է» հոդված լույս տեսավ... Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրություններն, այնքան ՔՊ-ում էլ ավելի են նյարդայնանում ներքին՝ «գռզոյական» ընդդիմությունից... Իմ կարծիքով Սուքիասյանին «խաղաղ» մեթոդներով Ավինյանին աջակցելու քայլիստների բոլոր փորձերն ավարտվել են անարդյունք, և Նիկոլ Անհողը որոշել է «ատամ ցույց» տալ Խաչատուր Սուքիասյանին դատախազության ձեռամբ. սպառնում են Գռզոյից խլել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ Պլազա»-ի շենքը... Սա դեռ սկիզբն է... Եթե Սուքիասյանը չսթափվի, ապա Նիկոլը նորանոր «պատժամիջոցներ» կկիրառի վերջինիս դեմ... Անհրաժեշտության դեպքում Սուքիասյանը կհռչակվի «նախկինների» շարքին... Խաչատուր Սուքիասյանը կա՛մ իր ռեսուրսներով ձայն կբերի իր համար անծանոթ «չրերի Տիկոին», կա՛մ.......
    23:11
    07.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոնգրեսում հաղթանակի դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը
    ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նոյեմբերի 7-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին: «Ես աջակցում եմ Ուկրաինային, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, կարծում եմ՝ հաշվետվություն է հարկավոր: Չլրացված չեկ տալու փոխարեն մենք պետք է ռեսուրսներն ուղղենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև ապահովենք Ներկայացուցիչների պալատում և Կոնգրեսում հարցը քննարկելու հնարավորությունը»,-նշել է նա: Մաքքարթին հավելել է՝ ընտրվելու դեպքում իրենք կկենտրոնանան երկրի ներքին խնդիրների՝ մասնավորապես անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա: Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի անդամների մեկ երրորդը։ Հանրապետականներն ակնկալում են մեծամասնություն ստանալ երկու պալատներում:
    23:10
    07.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինական պատերազմ. ամերիկյան «հաշտարար» խաղեր և երրորդ համաշխարհայինի սպառնալիք
    Իրանի դեմ է դուրս եկել նաև Ուկրաինան: Այդ երկրի պաշտոնյանները կոչ են անում հրթիռային հարվածներ հասցնել ԱԹՍ-ներ արտադրող իրանական գործարաններին, որ Թեհրանը դադարի անօդաչուների մատակարարումը Ռուսաստան:
    23:08
    07.11.22
    Ավելին