Լրահոս
Աշխարհ
14:07
08.11.22
133

Ահաբեկչություն է կանխվել Խերսոնում. ձերբակալվել է 9 դիվերսանտ

Ռուսաստանի Դաշնային ծառայությունը Խերսոնի մարզում 9 դիվերսանտ է ձերբակալել, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տեղի ռազմաքաղաքական վարչակազմի դեմ: Ձերբակալվածներից առգրավվել է ավելի քան հինգ կիլոգրամ պլաստիդ, էլեկտրական պայթուցիչներ, ակտուատորներ, երեք նռնակ, հրետանային զենք և զինամթերք: 

Անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են նաև ականապատ մեքենա, որը կասկածյալները ծրագրել էին պայթեցնել։