Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:30
08.11.22
145

Սալիվանը հաստատում է՝ ԱՄՆ-Ռուսաստան «շփումներ կան»

«Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են՝ չնայած ուկրաինական հակամարտությանը»: Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է «Դը Վոլ սթրիթ ջորնալի»  տեղեկությունը, թե ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի շփումներ կան: 

Սալիվանը շեշտել է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունեն։