Լրահոս
Հասարակական
14:25
08.11.22
211

«Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ

Img default alt hy

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։