Լրահոս

2022-11-08
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը փնտրում է Նախիջևանն Իրանին միացնող «սադրիչների»
    Բաքուն փնտրում է «սադրիչների»: Ադրբեջանի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե Նախիջևանում որոնում են Իրանին միանալու կոչեր հնչեցրած քաղաքացիներին: «Նախիջևանը Ադրբեջանի անքակտելի մասն է, և մենք թույլ չենք տա, որ սադրիչ տեղեկություններ տարածվեն մամուլում»,- գրված է այդ երկրի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության տեքստում:
    17:07
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Տավուշի Սևքար գյուղում
    Նոյեմբերի 8-ին, ժամը 15:27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է երկհարկանի առանձնատան հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 60 քմ) և գույքը։
    17:00
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժովը նոյեմբերի 9-ին կներկայացնի Ուկրաինային 18 մլրդ եվրոյի վարկային օգնության պլանը
    Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 9-ին կներկայացնի 2023 թվականի համար Ուկրաինային 18 միլիարդ եվրո ծավալով արտոնյալ վարկերի տեսքով մակրոֆինանսական օգնության պլանը: Նոյեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ժամանելով Էկոնոմիկայի եւ ֆինասների նախարարների մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք կքննարկենք հաջորդ տարվա համար Ուկրաինային ֆինանսական օգնություն ցույց տալու հարցը: Վաղը Եվրահանձնաժողովը կհայտնի հաջորդ տարի Ուկրաինային 18 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման առաջարկությունը, օգնություն, որը բաղկացած Է արտոնյալ վարկերից՝ շատ շահավետ պայմաններով: Մենք ակնկալում ենք նախարարների դրական արձագանքն այս առաջարկությանը»,- հայտարարել Է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջին անգամ Ուկաինային 18 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մտադրության մասին հայտնել Է հոկտեմբերի 25-ին Բեռլինում Ուկրաինայի համար դոնորական խորհրդաժողովում: Նա նշել Է, որ այդ միջոցները կուղղորդվեն 2023 թվականին Ուկրաինայի բյուջետային կարիքների վճարմանը: Ըստ որում, ֆոն դեր Լյայենի խոսքով, Կիեւին բյուջետային կայունության պահպանման համար կպահանջի ամսական 3 – 5 միլիարդ եվրո, այսինքն՝ տարեկան 36-ից մինչեւ 60 միլիարդ եվրո: Պակասող միջոցների համալրման համար ֆոն դեր Լյայենն արեւմտյան երկրներին եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներին կոչ Է արել «շռայլ օգնություն ցույց տալու Ուկրաինային» եւ հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ Է «դառնալու Կիեւին միջազգային օգնության բաշխման քարտուղարություն»: Նա նաեւ ընդգծել Է, որ Կիեւը կկարողանա օգնությունն ստանալ սոսկ «ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ բարենորոգումների անցկացման պայմաններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:52
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: «․․․Մենք առանց որեւէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը եւ, հետեւաբար, նաեւ մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձեւերի եւ այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ: Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով: Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին»,- ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչեւ մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»։
    16:45
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու դեպք
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ: Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ` «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան էին առաքվել արտերկրից։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    16:37
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել
    «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Sony Music Italy-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:
    16:30
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 8-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.26 դրամ է, վաճառքը՝ 403.97 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.62 դրամ է, վաճառքը՝ 405.26 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.06 դրամ է, վաճառքը՝ 6.65 դրամ:
    16:22
    08.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Եթե դուրսն ա մեր թշնամին, ինչի՞ց պետք ա էդքան վախենաս». Արզաքանցյանը մտել է Փաշինյանի սենյակ ու չի հասկացել
    «Առաջընթաց կա» բանակցային գործընթացում, այսօր հայտարարել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում: Նա շոկային բացահայտումներ է արել Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներից: Թեև, ըստ Արզաքանցյանի, ներքին պայմանավորվածություն կա, որ խոսակցությունը Փաշինյանի սենյակում կմնա, Արզաքանցյանը վարչապետի թույլտվությունն է ստացել իր հարցերի պատասխանները բարձրաձայնելու համար:
    16:15
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում, որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը
    Zham.am-ը գրում է. Խաչատուր Սուքիասյանի երեկվա «վրդովմունքը» 5-րդ ալիքի լրագրողի հարցի շուրջ ավելի շատ շոու էր հիշեցնում, քան անկեղծ պոռթկում: Այն, որ այսօր նա նյարդայնացած է դատախազության որոշման վերաբերյալ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն դատախազության որոշման ենթատեքստում երևում է նաև թիրախավորումը ներկայիս ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող Վահագն Խաչատուրյանի անձի մասով: Բանն այն է, որ հենց նրա որոշմամբ է Երևանի կենտրոնում գտնվող այդ շինությունը հանձնվել Սուքիայանին պատկանող ընկերությանը: Թե ինչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև կարելի է տարբեր ենթադրություններ անել: Ամենահավանականն այն է, որ գալիք դժվար որոշումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձելու է խաղացնել «թալանի» խաղաթուղթը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հերթական «թալանչիիի» կամ հայտնի ռեզոնանսային գործն է սկսվում քննվել կամ դատախազության, կամ էլ դատարանների կողմից: Օրինակ այս օրերին կրկին «հիշելը» հայտնի պապլավոկի դեպքի վերաբերյալ, հենց այդ շարքից է: Բայց միայն նախկինների գործի քննումը հանրության մոտ հարցեր է առաջացնում, իսկ ինչու՞ ոչ մի գործ չի քննվում, որոնք կատարվել էին մինչ 1998 թվականը: Միթե՞ մինջև 1998-ը երկիրը կառավում եին բացառապես «սրբերը», իսկ 1998-ից հետո «թալանչիները»: Այն, որ այդ բաժանումը կրում է խիստ արհեստական բնույթ հասկանում են բոլորը: Դեռ ավելին, հենց 90-ականներին դրվեց «թալանի» ողջ գործընթացը և նախկիններին մեղադրում էին ժամանակին, որ նրանք 1998-ի իշխանափոխությունից հետո այդ գործերը չբացահայտեցին, որի պատճառով էլ կորցրին իրենց հանրային լեգիտիմությունը: Խաչատուր Սուքիասյանը 90-ականների ժամանակների ամենահայտնի օլիգարխներից էր, որը տեսանելի էր բոլորի համար: Այն ժամանակ նրան մեղադրում էին ոչ միայն ընդդիմության և հանրության մեծ մասը, այլև նույնիսկ իշխանության, այսպես կոչված, հակասիրադեղյանական թևը: Այն, որ այն ժամանակ նա իշխանության սրտի գլխավոր օլիգարխներից էր, գիտեին բոլորը: Սակայն 1998-ից հետո նա ոչ միայն չկուլակաթափվեց, այլև զարգացման նոր շունչ ստացավ: Հենց դրա համար էլ նախկին իշխանությանը հանրության մեծ մասը մեղադրում էր և հենց դրա համար նրանք նաև կորցրեցին իրենց վարկանիշը հանրության մեծ մասի մոտ: Սակայն Սուքիասյանի պատկերացումներում ինքը, բնականաբար, «թալանչի չէ», այլ «օրինական մեծահարուստ է»: Ավելին, նա սկսած 1998-ից չի օգտվել վարչական ռեսուրսներից: Իհարկե, դա չի խանգարել, որ օրինակ 1998-ից հետո եղել են տարիներ, որ երկրի պետական գլխավոր ինստիտուտների հաշիվները պահվում էին հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի աշխատավարձի քարտը պատկանում էր հենց նույն Սուքիասյանին պատկանող բանկին: Կարելի էր արդյո՞ք պատկերացնել, որ օրինակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին որևէ պետական մարմին «գործ» ունենար ընդդիմության հետ կապ ունեցող գործարարի հետ, իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին մոտ կանգնած գրեթե բոլոր գործարաներին այն ժամանակվա իշխանությունը կամ կուլակաթափեց, կամ էլ նրանք հեռացվեցին երկրից: Իհարկե, Սուքիասյանը չուներ այն արտոնությունները, որն ունեին նախկին իշխանության մոտ կանգնած օլիգարխները, սակայն միայն վերը թվարկածը հերիք է հասկանալու համար, որ 1998-ից հետո էլ Սուքիասյանը մնաց մեծահարուստ և չհեռացավ երկրից: Չհիշեցնենք, թե ինչ կատարվեց ՀՀՇ-ի ժամանակների այն մեծահարուստների հետ, որոնք «լեզու չգտան» այն ժամանակվա իշխանության հետ: Կարելի է այդ մասին մեծ հատորներով գործեր ներկայացնել: Սակայն ի ուրախություն Սուքիասյանի, 1998-ից հետո, իշխանությունը չգնաց կուլակաթափման ճանապարհով, դրանով իսկ զրկվելով հանրային լեգիտիմությունից: Իսկ այսօր Սուքիասյանը չի ուզում իրեն տեսնել հայելիում, բայց խրոխտ ձևով հայտարարում է, որ ինքը նախկինների «միլիառդները» չունի: Ավելին, փորձելով հաճոյանալ Փաշինյանին, լրագրողներին պատվիրում է անձնական բնույթի հարձակումներ իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների վրա: Սուքիասյանը չի հասկանում, հավանաբար, քաղաքական պատկերացում չունենալու պատճառով, որ իր նման պահվածքը, մեղմ ասած, ոչ միայն հարգի չէ, այլև չի փրկելու իրեն նույնիսկ փաշինյանական իշխանության մասնակի գիլյոտինից: Պատճառն էլ է հասկանալի: Փաշինյանի այսօրվա վարկանիշը խիստ տարբերվում է 2018-ի իր վարկանիշից: Եթե այն ժամանակ նրա ցանկացած քայլ ողջունվում էր անվերապահ հանրության կողմից, ապա այսօր, ճիշտ հակառակը, նրա ցանկացած քայլ բացասական է ընկալվում: Այդ իսկ պատճառով, նա չի կարողանում կրկին լեգիտիմացվել հանրության մոտ միայն նախկինների վրա գործեր բացելով: Նրան արդեն հարցնում են, իսկ ինչու՞ քո յուրայինների վրա գործեր չես բացում: Ավելին, Փաշինյանը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, ապա նախկինների գործերի հանդեպ հանրության վերաբերմունքը կարող է փոխվել: Ահա թե ինչու է իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ, որ նմանատիպ գործեր բացվեն նաև իր թիմակիցների նկատմամբ: Այդ շարքում ամենա տեսանելի դեմքը հենց Սուքիասյանն է, որ մինչ 1998-ի շրջանը իշխանության սրտի ամենախոշոր օլիգարխներից էր: Հենց նա էլ պիտի, ըստ Փաշինյանի, դառնա այդ շարքի սակրալ զոհը: Սուքիասյանը դեռ գոհ պետք է լինի, որ նրա հանդեպ այդ չափ մեղմ է վերաբերմունքը: ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների փուլն արդեն ավարտվել է, երբ Սուքիասյանը կարող էր միաժամանակ և զոհի կարգավիճակով հանդես գալ, ստանալով «խելոք մեծահարուստի» իմիջը և միաժամանակ օգտվել բազմաթիվ հնարավորություններից, պահպանել իր նախկինում ձեռք բերված հարստությունը: Հետագայում նա այլևս այդպիսի հանդարտ կյանք չի ունենալու մի շարք պատճառներով: Նախ Փաշինյանը բացել է «ապորինի հարստացման» գործընթացի պանդորայի արկղը, որը բումերանգի օրենքի համաձայն, անխուսափելիորեն վերադառնալու է նաև Սուքիասյանին և բացի այդ, թե փաշինյանական, և թե հետփաշինյանական իշխանությանը շահավետ չի լինելու Սուքիասյանի կողմից սկզբնական կապիտալի կուտակման ժամանակները ծածկադմփոց անել, քանի որ դրանից այդ իշխանությունը միայն վարկանիշ է կորցնելու: Սուքիասյանն այս ամենը, իհարկե, չի հասկանում, քանի որ Հայաստանում ոչ մի մեծահարուստ չի համարում, որ իր սկզբնական կապիտալը անօրինական է ձեռք բերվել, մինչդեռ մյուս մեծահարուստներին համարում է թալանչիներ: Այս դեպքում էր Սուքիասյանը մյուս բոլոր մեծահարուստներին, հատկապես ղարաբաղյան ծագում ունեցողներին, համարում է «թալանչիներ», իսկ իրեն իհարկե ոչ: Մինչդեռ իրականում ղարաբաղցիներին հենց նրա համար սկսեցին չսիրել, որ նրանք 1998-ից հետո ոչ միայն չկուլակաթափեցին Սուքիասյանին և նրա տիպի մյուս գործարարներին, այլև իրենց ինտեգրեցին հանրության մեջ, փաստացի լեգիտիմացնելով իրենց հանրության աչքերում: Եվ ահա ներկայիս Սուքիասյանն իրեն չպատժողներին անվանում է «թալանչիներ», ժպիտ առաջացնելով հանրության մոտ և բացահայտելով այն իրականությունը, որ 1998-ից հետո իրական արդարություն չհաստատելը հենց բերեց մեզ այս իրավիճակին: Իհարկե, խոսքը այն մասին չէր, որ բոլորին պետք էր կուլակաթափել, իհարկե՝ ոչ: Պարզապես բոլորն էլ գիտեին թե ինչ այլանդակություններ էր կատարվել 90-ականներին, և եթե գոնե հայտնի և տեսանելի գործերը բացահայտվեին այն ժամանակ, ապա հանրության մոտ կառաջանար արդարության զգացմունք և իշխանությունը չէր կորցնի իր հանրային լեգիտիմությունը, երբ նույնիսկ այն ժամանակվա տնտեսական աճն իրական բնույթ էր կրում, տատանվելով երկնիշ թվերի մեջ: Հենց այդ անարդարության զգացումը սկզբում բերեց 2008-ի Մարտի 1-ի դեպքերին, իսկ հետո եղավ 2018-ը: Ճակատագրի հեգնանքով այն հանրային պահանջը, որ պիտի կատարվեր 1998-ին, այլասեռված ձևով փորձ է կատարվում այսօր իրականացնել: Բայց քչերն են հավատում, որ դա չի լինելու իմիտացիա, մանավանդ որ ընդամենը մի շենքի սեփականաշնորհման գործընթացը ապօրինի ճանաչելը դա կաթիլ է ծովում, այն էլ կարող է օգուտ լինել Սուքիասյանի համար, քանի որ ինչպես իրենք են սիրում օգտագործել հայտնի բանաձևը՝ «պիտի զոհաբերես փոքր մասը, որպեսզի փրկես մեծ մասը»: Այնպես, որ Սուքիասյանը դեռ օգուտով կարող է դուրս գալ այս գործընթացից, բայց դա կունենա ժամանակավոր բնույթ: Քանզի Ղարաբաղի կորուստն ու 4000-ից ավել զոհերը հանրության մոտ առաջացրել են բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում նաև սկզբնական կապիտալի կուտակման հարցում և հատկապես այն շրջանակների հանդեպ, ովքեր այս կամ այն չափով կապված են այսօրվա իշխանության հետ և անուղղակի կրում են վերը նշված բոլոր կորուստների համար պատասխանատվությունը: Սա է իրականությունը:
    16:07
    08.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Շատ բառեր, զրո երաշխիք». Արևմուտքը «չի ապահովում» Հայաստանի անվտանգությունը
    Շատ բառեր և զրո երաշխիք: Վաշինգտոնյան հանդիպումից այդպիսի տպավորություն է ստացել Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Նա վստահ է, որ Հարավային Կովկասում խաղաղություն քարոզող Եվրոպան և Միացյալ Նահանգները չեն կարողանալու ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: Արցախը կորցնելու ենք, իսկ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունից ամեն վայրկյան կարող ենք զրկվել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պրովոկացիաների արդյունքում:
    16:00
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դեմոկրատները կարող են ընտրությունների արդյունքներով պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ. Բայդեն
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում Է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել: Միացյալ Նահանգների ղեկավարն այս կարծիքը հայտնել Է նոյեմբերի 7-ին՝ Մերիլենդի նահանգում կայացած հանրահավաքից վերադառնալուց հետո: «Ես լավատեսորեն եմ տրամադրված: Բայց ես միշտ եմ լավատեսորեն տրամադրված»,- պատասխանել Է նա լրագրողի այն հարցին, թե քվեարկության ինչ արդյունքներ Է սպասում: Բայդենի խոսքը մեջբերել Է Սպիտակ տան մամուլի միությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միացյալ Նահանգների ղեկավարին հարցրել են, թե նա հավատում Է արդյոք, որ դեմոկրատներին կհաջողվի պահպանել մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: «Ես կարծում եմ, որ դա դժվար կլինի, բայց գտնում եմ, որ մենք կարող ենք: Ես գտնում եմ, որ մենք կհաղթենք Սենատում: Կարծում եմ, Ներկայացուցիչների պալատում ավելի դժվար կլինի»,- ասել Է նախագահը: Այն հարցին, թե ինչպես կփոխվի երկրում իրադրությունը հանրապետականների կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում վերահսկողության հաստատման դեպքում, Բայդենը պատասխանել Է, որ ավելի դժվար կլինի: Երկրում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Այնտեղ կընտրվեն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երորդը: Որոշ կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները կարող են ավելացնել ներկայացուցչությունն օրենսդիր մարմնի երկու պալատնեում, ինչը նրանց հնարավորություն կընձեռի խոչընդոտելու դեմոտկրատ նախագահի առաջարկությունների իրականացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:54
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բրազիլիայում տարածվում է կորոնավիրուսի «ցերբեր» նոր տարատեսակը. G1 պորտալ
    Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել Է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում Է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել Է արդեն Բրազիլիայի երկու նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է G1 պորտալը: «COVID-19-ի BQ.1 տարատեսակի տարածումը հաստատվել Է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում. սա առաջին հայտնաբերված դեպքն Է: Բրազիլիայում այն ավելի վաղ հայտնաբերվել Էր Ռիո դե Ժանեյրոյում»,-ասվում Է G1-ի նյութում՝ վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական կենտրոնին: «Օմիկրոն» շտամի BQ.1 տարատեսակը դրսեւորել Է փոխանցման բարձր կարողություն այժմ Բրազիլիայում շրջանառվող COVID-19-ի մյուս տարատեսակների համեմատությամբ: CEVS-ի համագենային հետազոտությունների համակարգող Ռիչարդ Սթեյների խոսքով, որից մեջբերում Է անում G1-ը, վիրուսի այդ տարատեսակի տարածման ներուժն առաջացնում Է տարբեր երկրների առողջապահական մարմինների անհանգստությունը: CEVS-ում ընդգծել են COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակելու կարեւորությունը, նշելով, որ ներկա դրությամբ երկրում կրկնապատվաստումն ուշացրել Է ավելի քան 3 միլիոն մարդ: «Ցերբեր» անվանումն ստացած տարատեսակն իրենից ներկայացնում Է BA.5 «օմիկրոնի» ենթատեսակ, որը պարունակում Է լրացուցիչ մուտացիաներ. այս տարատեսակի մի քանի հարյուր հաստատված դեպքեր հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել Է գրեթե 30 երկրներում: «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ կորոնավիրուսի «ցերբեր» տարատեսակը, որը հայտնաբերվել Է նաեւ Ռուսաստանում, «օմիկրոնի» մյուս ենթատեսակներից ավելի վտանգավոր չԷ. «դելտա»-ի համեմատությամբ այն ընթանում Է ավելի թեթեւ, սակայն ավելի վարակիչ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:47
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը: Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:
    15:43
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարը կայցելեն Մեխիկո
    Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, այդ թվում Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) մեջ մտնող երկրների ղեկավարները կժամանեն Մեքսիկա ընթացիկ ամսվա վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: «Նոյեմբերի 23-ին ժամանում Է (Չիլիի) նախագահ (Գաբրիել) Բորիչը, 24-ին՝ (Արգենտինայի) նախագահ (Ալբերտո) Ֆեռնանդեսը, մենք հաստատում ենք սպասում (Բրազիլիայի ընտրված) նախագահ (Լուիս Ինասիու) Լուլա (դա Սիլվայից), կժամանի Էկվադորի նախագահ (Գիլիերմո Լասոն), կժամանի Պերուի նախագահ (Պեդրո Կաստիլիոն), Կոլումբիայի նախագահ (Գուստավո Պետրոն)»,- ասել Է նա: Լոպես Օբրադորի խոսքով՝ հանդիպումները տեղի կունենան ոչ թե Օախակայի հարավային նահանգում, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր, այլ՝ Մեխիկոյում: Բարձրաստիճան կողմերն, ինչպես սպասվում Է, կքննարկեն տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, որոնք նպատակաուղղված են տնտեսական համագործակցության զարգացմանը: Խաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ են մտնում Չիլին, Կոլումբիան, Պերուն եւ Մեքսիկան: Այս միավորման ստեղծման սկիզբը դրվել Է 2011 թվականի գարնանը: Մինչեւ քովիդի համավարակը Խաղաղօվկիանոսյան դաշինքին Էր բաժին ընկնում ամբողջ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը (գնողունակության զուգակշռությամբ), արտաքին առեւտրի 50 տոկոսը եւ ներդրումների 40 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:40
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօր Շուշի այցելած միջազգային պատվիրակությունները լեգիտիմացնում են ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան. Արցախի ՄԻՊ
    Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին: «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923 թ.-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։ Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020 թ-ին թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։ Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։ Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։ Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
    15:40
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ալիևն ընտանիքով մեկնել է Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ մեկնել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք: Ինչպես գրում է APA գործակալությունը, նրանք մասնակցել են քաղաքի օկուպացմանը նվիրված միջոցառմանը: Президент Ильхам АлиевПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня ПобедыПрезидент Ильхам Алиев в Шуше принял участие в мероприятии по случаю Дня Победы
    15:29
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը
    Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների: «Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից: «Ելույթների ընթացքում (ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան դիվանագետների) ուշադրություն Է գրավել եւս մեկ թեզիս: Դա ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության անառարկելի պնդումն Է այն մասին, թե Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից: Ես կցանկանայի այժմ նրանց խնդրել՝ կա՛մ ներկայացնել ապացույցներ, կա՛մ խոստովանել ոչ հավաստի տեղեկատվության տարածումը ՄԱԿ-ի Անվտանգության անդամների շրջանում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:22
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-ը հերքեց Փաշինյանին. նա խաբել է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։ Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
    15:15
    08.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թրամփը Փելոսիին «կենդանի» է անվանել
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է կենդանի, գրում է Politico-ն: «Եթե ճիշտն ասեմ, ապա կարծում եմ, որ նա կենդանի է»,- ասել է Թրամփը Դայթոն քաղաքում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանարապետական թեկնածուների աջակցության հանրահավաքում: Այնուհետև Թրամփը, գիտակցելով հավանական քննադատությունը, որը նա կստանա իր մեկնաբանության համար, հավելել է.«Հիմա նրանք կասեն՝ ինչ սարսափելի բան է: Նա Նենսի Փելոսիին անասուն է անվանել»։ Նա նաև խոսնակին անվանել է «խելագար Նենսի Փելոսի», ինչպես որ նախկինում հաճախ է արել:
    15:07
    08.11.22
    Ավելին