Լրահոս
Հասարակական
14:30
08.11.22
169

Վաճառվում է տեխնիկական աղ՝ կերակրի աղի փոխարեն. քաղաքացին գնացել է «Հայլուրի» ահազանգի հետքերով

Սննդում օգտագործվող իրանական տեխնիկական աղի մասին «Հայլուրի» ռեպորտաժից հետո մեր խմբագրություն է դիմել մի քաղաքացի, պատմել, որ գնացել է ահազանգի հետքերով: 

«Նշված աղի տեսակից, առանց բացառության, վաճառում են սննդի բոլոր խանութներում»,- գրել է քաղաքացին: 

Հիշեցնենք՝ Ավանի աղի կոմբինատի տնօրենն էր «Հայլուրին» պատմել, որ Իրանից ներմուծվող տեխնիկական աղը վաճառվում է կերակրի աղի անվան տակ: Նյութերը, որոնք պարունակում է տեխնիկական աղը, թունավոր են: