Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
08.11.22
160

Հյուսիսային Կորեան Ռուսաստան զենք առաքելու ամերիկյան պնդումներն անվանում է «ստորություն»

Փհենյանը հերքել է Վաշինգտոնի պնդումները, թե հրետանային արկեր և զինամթերք է առաքում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Հյուսիսային Կորեան ստորություն է անվանել Միացյալ Նահանգների պնդումները: 

Փհենյանը հայտարարել է, որ փորձարկում է իր հրթիռներն ու հրետանին, որպեսզի կարողանա «անխնա» հարվածներ հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առանցքային թիրախներին, եթե ցանկանա: