Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:15
08.11.22
120

Աֆղանստանում իրադրության վատթարացումը կազդի տարածաշրջանի վրա. ԱՊՀ-ի ՀԱԿ

Img default alt hy

Աֆղանստանում իրադրության վատթարացումը մեծացնում Է իրավիճակի ապակայունացման վտանգը Կենտրոնական Ասիայում, մեծ Է անկայունությունը ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի երկրներ արտահանելու հավանականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտարարել Է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Եվգենի Սիսոևը:

Նոյեմբերի 8-ին Տաշքենդում բացվել Է Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակահաբեկչական կառույցի (ՇՀԿ-ի ՏՀԱԿ) «Ժամանակակից անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ» ութերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: «Վատթարացող սոցիալ-տնտեսական իրադրությունը, որը հաստում Է աֆղանցիների զանգվածային արտահոսն արտասահման, ուժեղացող Էթնիկ և դավանական հակասությունները, աճող անդրսահմանային հանցավորությունը և թմրամաքսանենգությունը «…» բազմակի մեծացնում են իրադրության ապակայունացման վտանգը Կենտրոնասիական տարածաշրջանում»,-ասել Է Սիսոևը՝ հանդես գալով խորհրդաժողովում:

ՀԱԿ-ի ղեկավարը, վկայակոչելով հեղինակավոր փորձագիտական գնահատականները, նշել Է, որ թալիբների («Թալիբան շարժում») կառավարության՝ երկիրն արդյունավետ կառավարելու անկարողության դեպքում Աֆղանստանի զգալի մասը կընդգրկվի մարտական գործողությունների մեջ և կհայտնվի տեղի ջիհադիստական ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո:

«Այդ կապակցությամբ մեծ Է նաև անկայունությունը Համագործակցության ու ՇՀԿ-ի տարածք արտահանելու հավանականությունը»,-հավելել Է Սիսոևը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: