Լրահոս
2022-12-18
-
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0018.12.22 -
ՀասարակականՏներից մեկն այրվել է․ մանրամասներ՝ Վանաձորում բռնկված հրդեհիցԴեկտեմբերի 17-ին` ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիսային փողոցում այրվում է երկու բնակելի տուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները տներից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Վ․ Ո․-ի (ծնված 1931 թ․) այրված դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։ Տներից մեկն այրվել է (մոտ 36 քմ, մեկհարկանի), իսկ տանը կից բնակելի շինության տանիքի կառուցատարրերը (մոտ 2 քմ)՝ մասամբ ջերմահարվել։ Այրվել են մյուս տան առաջին հարկի բնակելի հատվածը (մոտ 96 քմ) և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 75 քմ), իսկ առաջին հարկում ջերմահարվել է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի տանիքը: Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ և շինություններ։Ավելին00:0718.12.22
2022-12-17
-
ՍպորտԶիդանն ու Բենզեման մերժել են ՖՖՖ-ի հրավերըArmsport.am ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՄԵԴԻԱԱԱ 2022 Armsport.am ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՄԵԴԻԱԱԱ 2022 Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ ԱԱ 2022 Զիդանն ու Բենզեման մերժել են ՖՖՖ-ի հրավերը ԱԱ 2022, ՖՈՒՏԲՈԼ17.12.22 / 23:40 Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը և ազգային հավաքականի ներկայիս հարձակվող Կարիմ Բենզեման ներկա չեն լինի ԱԱ 2022-ի եզրափակիչին: Ըստ RMC Sport-ի, նրանք երկուսն էլ մերժել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) հրավերը՝ ներկա լինելու Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպմանը։ Միաժամանակ ՀՖՖ-ի հրավերն ընդունել են պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Պոլ Պոգբան, որոնք վնասվածքների պատճառով զրկված են աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին։ Խաղի սկիզբը՝ 19։00։Ավելին23:5917.12.22 -
ՍպորտԱԱ-2022-ի եզրափակիչը կդիտեն նաև տիեզերքումՄիջազգային տիեզերակայանի անձնակազմի բոլոր անդամները նախատեսում են դիտել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև, հայտնում է ТАСС-ը։ Այժմ Միջազգային տիեզերակայանում աշխատում են տիեզերագնացներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից։ Նշվում է, որ շաբաթ և կիրակի Միջազգային տիեզերակայանում հանգստյան օրեր են, ուստի տիեզերագնացները որոշել են իրենց հանգստյան օրերը նվիրել ֆուտբոլ դիտելուն։ Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։Ավելին23:5317.12.22 -
ԱրցախՌուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին. ՌԴ ՊՆՌուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի կարգավորման առաջարկներին։ Այժմ իրավիճակն անփոփոխ է, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։Ավելին23:4417.12.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինին ռինգ է կանչում Զելենսկին. ԱՄՆ-ը պնդում է՝ «Ուկրաինան դեռ պետք է կռվի»Ռուս-ուկրաինական պատերազմի 297-րդ օրը Զելենսկին ուզում է բռնցքամարտի ռինգ դուրս գալ Պուտինի հետ՝ այդպես էլ չարձագանքելով Ամանորին Ռուսաստանից հրադադար խնդրելու Կրեմլի ակնարկին: Սպորտի սիրահար Պուտինը կցանկանա՞ մկանները ցույց տալ Զելենսկիին, Մոսկվայից արձագանք չկա: Միայն Ղրիմի խորհրդարանի ղեկավարն է Ուկրաինայի նախագահին կոշտ քննադատել: Վլադիմիր Կոնստանտինովի պնդմամբ՝ Զելենսկին պատերազմի գերի է ու քաղաքական կամիկաձե, պատերազմի դադարեցումը նրա համար հավասարազոր է ֆիզիկական կամ քաղաքական մահվան:Ավելին23:3217.12.22 -
ՏարածաշրջանՆոր սադրանքի վտանգ. թուրք գեներալը Ադրբեջանն ուզում է ՆԱՏՕ տանել՝ «Զանգեզուրի միջանցքով»Ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը այն բանից հետո, երբ թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայը նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական: Նշանակում, որ, հայ փորձագետների համոզմամբ, ցույց է տալիս Ադրբեջանի ձգտումը դեպի ՆԱՏՕ և բացատրում է Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիների գործողությունները ռուս խաղաղապահների դեմ:Ավելին23:2017.12.22 -
ԱրցախԳազամատակարարման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Տեղեկատվական շտաբԱրցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին»,- տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:Ավելին23:0817.12.22 -
ՔաղաքականՄեղքից «մաքրվելու» փորձ է անում Փաշինյանը. Ադրբեջանը Լաչինում միակողմանի զիջումներ է պահանջումԻնչո՞ւ, չնայած պաշտոնական Ստեփանակերտից հնչած հայտարարություններին, չբացվեց Լաչինի միջանցքը: Փորձագետները կարծում են՝ սա ապացուցում է, որ Բաքուն միակողմանի զիջումներ է փորձում կորզել հայկական կողմից: Չեն բացառում անգամ, որ գազմատակարարման վերականգնման դիմաց ինչ-որ բան ստացած լինի Ադրբեջանը: Արցախի նախագահը երեկ է հայտարարել, թե Արցախը չի լինելու գործիք, որով զիջումներ կպարտադրվեն Հայաստանին:Ավելին22:5817.12.22 -
ՔաղաքականԷրդողանի ընկերն է Փաշինյանի երեկոյան հյուրը. ոչ գաղտնի «հետախուզություն»Արցախի բլոկադայի 6 օրերի ամենաշատ հարցերն առաջացրած քաղաքական հանդիպման մասին: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին ընդունել հենց հիմա, երբ ակտիվ քննարկվում է տեղեկությունը, թե Բաքուն Արցախի հանքերը վաճառել է բրիտանական մի ընկերության: Մուրի՝ Երևան այցի ֆոնին հայկական մամուլը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում նրա կենսագրության՝ թուրքական հետագծի մասին: Պարզվում է՝ Մուրը թուրքերեն թվիթների ու Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, Էրդողանի աջակիցն ու ընկերը:Ավելին22:4317.12.22 -
ՍպորտՄեսսին Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղից առաջ գրառում է կատարելԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչի նախօրեին գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Ալբիսելեստեի» ավագը լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ «Ես պատրաստ եմ։ Առաջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։Ավելին22:3017.12.22 -
ԱրցախՍադրանքներից խուսափել՝ ճնշումները մեծացնելով. ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ ռեժիմով քննարկելու է Արցախի հարցըՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր փակ ռեժիմով կքննարկվի Արցախի հարցը: Խորհրդի աշխատանքը լուսաբանող Security Council Report անկախ հետազոտական կենտրոնի թվիթից պարզ է դառնում, որ հարցը քննարկվելու է Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո օրակարգի «Այլ հարցեր» բաժնում: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կարծում են, որ պետք է ավելացնել ճնշումը միջազգային այս կառույցի վրա, հասնել նրան, որ ՄԱԿ-ը կատարի իր պարտավորություններն ու կիրառի բոլոր հնարավոր մեխանիզմները:Ավելին22:1717.12.22 -
ԱրցախԴեղի ու բանջարեղենի պակաս կա. շրջափակված Արցախում խորանում է հումանիտար ճգնաժամըԵրկուշաբթի Արցախի դպրոցներում դասերը կվերսկսվեն, գազանջատման պատճառով ընդհատված դասաժամերը կլրացվեն: Արցախում շարունակվում է հումանիտար ճգնաժամը: Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղատներում որոշ դեղամիջոցների, հատկապես՝ ջերմիջեցնողների դեֆիցիտ է, իսկ որոշ տնտեսվարողներ անհարկի բարձրացնում են գները:Ավելին22:0517.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքում ռուս-ադրբեջանական «նյարդերի պատերազմ է». Արցախի բլոկադայի 6-րդ օրըՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար։ Վեցերորդ օրն է` ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ չնայած երեկ Արցախի պետնախարարը, արտգործախարարի պաշտոնակատարը սպասում էին առաջացրել, թե ժամերի հարց է միջանցքի բացումը:Ավելին21:5317.12.22 -
ԱրցախՇտապ օգնություն՝ Արցախին. բժիշկներն ակցիա են արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ«Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք բուժօգնության կարիք ունեն»,- այս գրությամբ պաստառներ են երեկոյան ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիային իրենց հետ բերել բուժաշխատողները, բժիշկները, Երևանի բժշկական համալսարանի դասախոսները: Նրանց շարքում նաև Արցախի հիվանդանոցներում աշխատող բժիշկներ են եղել, որոնք շրջափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:Ավելին21:4117.12.22 -
ՔաղաքականԴժվար թե MI6 ծառայության ղեկավարը ուզենար խորհրդակցել Փաշինյանի հետ․ Սևակ ՀակոբյանYerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Մեկ շաբաթ առաջ էլ նույն մարդուն հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչու՞, ի՞նչ նպատակով, չի հաղորդվում, միայն պրոտոկոլային տեքստ՝ «քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր, նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների»: Երևի թե պարզ է՝ ինչ են խոսել իրականում, դժվար թե միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը MI6 ծառայության ղեկավարը ուզենար խորհրդակցել Փաշինյանի հետ։ Եթե պարզ չէ, մի քանի բառով գրեմ՝ ով է Ռիչարդ Մուրը․ եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2014-2018թթ., հատուկ ծառայություններում է աշխատում 1987 թվականից, ասում են՝ Ռեջեփ Էրդողանի ընկերն է, Ալիևի հետ ևս մտերիմ է։ Փայլուն տիրապետում է թուրքերենին։ Երբ Թուրքիայիում 2016թ․ տեղի ունցավ հեղաշրջման փորձ, ինքն առաջինը կանգնեց Էրդողանի կողքին։ Տեղեկություն կա, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման կայացման մեջ մեծ դեր ունի։ Մեծ է Մուրի դերը թուրքական հատուկ հետախուզության ծառայության կայացման մեջ ևս։ Թե Մեծ Բրիտանիան ինչ դեր ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ, դրա մասին ևս գրվել է՝ դեռ պատերազմի օրերին։ Միայն նշեմ, որ Ադրբեջանում գործում են 500-ից ավելի բրիտանական ընկերություններ, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ունի պաշտոնապես ներդրած 30 մլրդ դոլարից ավելի գումար։ Պատերազմից հետո, հատկապես, հրապարակվում են փաստեր, որ Արցախում գործող հանքավայրերի վրա ևս աչք ունի Մեծ Բրիտանիան։ Կաշենն ու Դրմբոնը, պարզվում է, ադրբեջանցիները արդեն վաճառել են բրիտանական ընկերության, որի մեջ հետաքրքրություն ունի նաև Ալիևի ընտանիքը։ Իսկ Բերձորի կյանքի ճանապարհի փակումը, հենց այդ հանքերի շահագործման հետ կապված է։ Ու այս օրով, Մեծ Բրիտանիայի հատուկ հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը գալիս է Հայաստան ու հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի բան էլ․ սրան հավելում ենք Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա հուլիսի 15-ի հանդիպումը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության(ЦРУ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, հասկանալի է դառնում, որ կարծես մենք գտնվում ենք 4 տարի իրականացվող գաղտնի ծրագրի վերջին փուլում, բոլորը արդեն խաղում են բաց քարտերով։ Տարիներ շարունակ մանրակրկիտ գծված ծրագիրը, իմ տպավորությամբ, հասել է ավարտին, ու քանի որ էլ թաքցնելու բան չկա, պարբերաբար հանդիպումները զուտ այդ ծրագրի անշեղ իրականացման համար են։ Իսկ շեղում չեն տվել կարծես։ Հ․Գ․ Կարծում եմ, ժանրի կանոններին համապատասխան, կինոյի վերջում ականատեսը պետք է որ լինենք շքեղ պարգևատրման արարողությանը՝ փայլուն կատարած ծառայության համար։ Հ․Գ․2 Ես չեմ էլ հիշում՝ բրիտանական կամ ամերիկյան հատուկ ծառայությունների որևէ ղեկավար նախկինում երբևէ Հայաստան եկած լինի, Հայաստանի որևէ ղեկավար, որևէ երկրում, հանդիպում ունեցած լինի նրանց հետ։Ավելին21:3017.12.22 -
ՍպորտԽորվաթիան դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԽորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում։ Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Հիշեցնենք՝ թիմերն արդեն հանդիպել էին խմբային փուլի շրջանակում և այդ խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին շատ ակտիվ գործել՝ դիմելով բարձր պրեսինգի։ Եվ դա տվեց իր արդյունքը։ Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։ Ի դեպ՝ Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել ԱԱ-ում․ նա այդ ցուցանիշով գերազանցեց Իվիցա Օլիչի ռեկորդը։ Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։Ավելին21:1717.12.22 -
ՍպորտՄեսսիի որդին հուզիչ նամակ-երգ է գրել նվիրված հորն ու Արգենտինայի հավաքականինԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդին՝ Տիագոն, հուզիչ նամակ է գրել հորը և ազգային հավաքականին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ԱԱ 2022-ի եզրափակիչ խաղից առաջ։ 10-ամյա տղան երգ է գրել՝ նվիրված Մեսսիին և Արգենտինային, որը մայրը տեղադրել է սոցցանցի իր էջում։Ավելին21:0517.12.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները` դեկտեմբերի 17-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.78 դրամ է, վաճառքը՝ 403.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.67 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.75 դրամ է, վաճառքը՝ 6.31 դրամ:Ավելին20:5217.12.22