Լրահոս
Սպորտ
23:59
17.12.22
199

Զիդանն ու Բենզեման մերժել են ՖՖՖ-ի հրավերը

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը և ազգային հավաքականի ներկայիս հարձակվող Կարիմ Բենզեման ներկա չեն լինի ԱԱ 2022-ի եզրափակիչին:

Ըստ RMC Sport-ի, նրանք երկուսն էլ մերժել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) հրավերը՝ ներկա լինելու Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպմանը։

Միաժամանակ ՀՖՖ-ի հրավերն ընդունել են պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Պոլ Պոգբան, որոնք վնասվածքների պատճառով զրկված են աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։

Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին։ Խաղի սկիզբը՝ 19։00։