Լրահոս
Քաղաքական
22:58
17.12.22
166

Մեղքից «մաքրվելու» փորձ է անում Փաշինյանը. Ադրբեջանը Լաչինում միակողմանի զիջումներ է պահանջում

Ինչո՞ւ, չնայած պաշտոնական Ստեփանակերտից հնչած հայտարարություններին, չբացվեց Լաչինի միջանցքը: Փորձագետները կարծում են՝ սա ապացուցում է, որ Բաքուն միակողմանի զիջումներ է փորձում կորզել հայկական կողմից: Չեն բացառում անգամ, որ գազամատակարարման վերականգնման դիմաց ինչ-որ բան ստացած լինի Ադրբեջանը: Արցախի նախագահը երեկ է հայտարարել, թե Արցախը չի լինելու գործիք, որով զիջումներ կպարտադրվեն Հայաստանին: