Լրահոս
Արցախ
21:41
17.12.22
150

Շտապ օգնություն՝ Արցախին. բժիշկներն ակցիա են արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ

«Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք բուժօգնության կարիք ունեն»,- այս գրությամբ պաստառներ են երեկոյան ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիային իրենց հետ բերել բուժաշխատողները, բժիշկները, Երևանի բժշկական համալսարանի դասախոսները: Նրանց շարքում նաև Արցախի հիվանդանոցներում աշխատող բժիշկներ են եղել, որոնք շրջափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք: