Լրահոս
2022-12-18
-
ԻրավականՓաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից. ԼՈՒՍԱՆԿԱՐ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։ Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։ Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։ Արուսյակ Ալեքսանյանը շարունակում է կալանավորված մնալ։ Ավելին18:3518.12.22 -
ԱրցախԱրցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերըՄարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը: «Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավանեսյանը: Նա կոչ է անում լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց:Ավելին18:2518.12.22 -
ՍպորտԱԱ եզրափակիչ․ Արգենտինա–Ֆրանսիա․ մեկնարկային կազմերՔիչ անց կմեկնարկի ԱԱ-2022-ի եզրափակչի՝ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա Լուսաիլի «Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։ Ֆրանսիա Լյորիս- Ուպամեկանո, Վարան, Տ.Էրնանդես, Կունդե- Չուամենի, Ռաբիո, Գրիզման – Ժիրու, Դեմբելե, Մբապե Արգենտինա Է․Մարտինես – Լ․Մարտինես, Մոլինա, Օտամենդի, Ակունյա, Ռոմերո – Ֆերնանդես, Մակ Ալիստեր, Դե Պոլ – Մեսսի, ԱլվարեսԱվելին18:1518.12.22 -
ՍպորտՊոգբան ԱԱ եզրափակիչից առաջ դիմել է թիմակիցներինԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դիմել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին՝ Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման նախօրեին։ «Հրաշալի է տղաներ, երկրորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում: Սա արդեն երկրորդ անգամն է անընդմեջ, ուստի ես ձեզ տալիս եմ իմ աջակցությունը, իմ ողջ ուժը։ Հիշեք, որ եզրափակիչները չեն խաղում, այլ հաղթում են: Լավագույն մաղթանքներով. Հաջողություն! Առաջ Ֆրանսիա»,-ասել է Պոգբան։ Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Լուսայլի մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին:Ավելին18:0018.12.22 -
ԱրցախԱդրբեջանական հատուկ ծառայողները Լաչինում ֆուտբոլ նայելու են եկելԱրդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ «Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները կարծես եկել են Լաչինում ֆուտբոլ նայելու:Ավելին17:4518.12.22 -
ԵրևանԵրևանում հայտնաբերվել է ականանետի ականԴեկտեմբերի 18-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում արկ է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։Ավելին17:3218.12.22 -
Հասարակական62-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել, կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մանուկ Ո-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Մոսկովյան-Թումանյան փողոցներն իրար կապող շրջանաձև խաչմերուկում բախվել է բետոնե անկյունաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը։Ավելին17:2018.12.22 -
ԱրցախՀռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբՀռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vaticannews-ը։ Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ «Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղա լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։Ավելին17:0518.12.22 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՆոյեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 73-ամյա Քնարիկ Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:5018.12.22 -
ՀասարակականԲախվել են Mercedes-ն ու Honda-ն, կա վիրավորԱյսօր` դեկտեբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհի 4.9 կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Սմբատ Ղ-ի վարած Mercedes մակնիշի և 66-ամյա Վաչագան Հ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/18/1228968/Ավելին16:3518.12.22 -
ԱշխարհSpaceX-ը Starlink-ի համար արձակել է ևս 54 փոքր արբանյակԱմերիկյան SpaceX ընկերությունն իր Starlink ինտերնետային ցանցի համար շաբաթ օրը ուղեծիր է դուրս բերել ևս 54 փոքր արբանյակ։ Հեռարձակումն իրականացվել է ընկերության կայքում ,գրում է ՏԱՍՍ-ը։ Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի վայրից տեղական ժամանակով 16:32-ին: Մոտ ինը րոպե անց առաջին աստիճանը, որը նախկինում օգտագործվել էր 14 այլ արձակման համար, բարեհաջող վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա։ Մի քանի րոպե անց ընկերությունը հայտնել է, որ «բոլոր 54 արբանյակների տեղակայումը հաստատվել է»։ Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող մեծ թվով սարքեր: SpaceX-ը գնահատում է, որ ընդհանուր առմամբ 11,000 արբանյակների գործարկումը և շահագործման հանձնելը կարժենա 10 միլիարդ դոլար: Ընկերությունն ասում է, որ կկարողանա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին: 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 3200 Starlink արբանյակներ։Ավելին16:2018.12.22 -
ԵրևանԵրևանն այսօր բաժանվել է 2 կլիմայական գոտիների. ՍուրենյանՇրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է և տեսանյութ ներկայացրել․ «Երևանը բաժանվել է 2 կլիմայական գոտիների։ Ցածրադիր մասում մառախուղ` +2 աստիճան, բարձրադիր մասում արև` +8 աստիճան»։ Նշենք, որ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին16:0518.12.22 -
ԱրցախԱրտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակելԱրցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Արտակ Բեգլարյանը: Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ:Ավելին15:5018.12.22 -
ԵրևանՄայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերվել է ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է։ Ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:Ավելին15:3518.12.22 -
ԱրցախՍտեփանակերտում «Կյանքի ճանապարհ» խորագրով ֆլեշ-մոբ է կազմակերպվելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով: «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում հարյուրավոր արցախցի երիտասարդներ լույսերով պատկերել են «Կյանքի ճանապարհ» (roadoflife) բառակապակցությունը:Ավելին15:2318.12.22 -
ՍպորտՀայտնի է, թե ով խաղադաշտ դուրս կբերի ԱԱ գավաթըԱղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը դուրս կբերի գավաթը։ Նախկինում Կասիլյասն այդպես էր վարվել ԱԱ-2018-ի բացման արարողության ժամանակ։ ԱԱ-2022-ի եզրափակիչը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև կկայանա դեկտեմբերի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին։Ավելին15:1518.12.22 -
ՍփյուռքԻսպանիայի հայ համայնքը խնդրագրով դիմել է այդ երկրի խորհրդարանինԻսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անմարդկային և վայրագ գործողություններ է իրականացնում Արցախի բնակչության դեմ՝ այդպիսով ցեղասպանության վտանգի տակ դնելով ավելի քան 120 հազար մարդու։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատրվակով Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ մայրուղին, որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ՝ այդպիսով կաթվածահար անելով մարդկանց կյանքը, ինչը կարող է հումանիտար և տնտեսական աղետի պատճառ դառնալը»,- ասված է խնդրագրում։ Նշվում է, որ Լաչինի միջանցքն ապօրինի փակելով՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ ռազմական սադրանքներն ու հոգեբանական ահաբեկչությունը Արցախի հայությանը բնաջնջելու, Արցախն ամբողջապես հայաթափելու քաղաքականության դրսևորումն են։ «Երեք օր շարունակ Արցախի խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները զրկված էին գազամատակարարումից, դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ դասասենյակները ջեռուցվում են գազով, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասված է խնդրագրում։ Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Արցախի շրջափակումը հանգեցրել է սննդի, դեղորայքի, վառելիքի և կենսական այլ օպաշարների հասանելիության լուրջ խնդիրների, կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց Հայաստան տեղափոխելը գործնականում անհնար է։ Նշվում է, որ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհին արգելափակվել է 1100 խաղաղ բնակիչ, որոնցից 270-ը երեխաներ են։ Արձանագրվում է նաև, որ միջանցքի փակ հատվածից հայկական լրատվամիջոցները հնարավորություն չունեն լուսաբանել իրադարձությունները։ Իսպանիայի հայ համայնքը Պատգամավորների Կոնգրեսին և Իսպանիայի Սենատին կոչ է արել․ 1․ Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և ձեռնարկել շոշափելի քայլեր՝ ապահովելու համար Արցախի անվտանգությունը։ 2․ Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացումը։ 3․ Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ։ 4․ Պահանջել Ադրբեջանից կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։Ավելին15:0318.12.22 -
ԱշխարհԻրանում հայտնի դերասանուհին ձերբակալվել է ցուցարարներին աջակցելու համարԻրանի իշխանությունները ձերբակալել են երկրի ամենահայտնի դերասանուհիներից մեկին այն բանից հետո, երբ նա իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, հաղորդում է BBC -ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկիրում բողոքի ցույցերի վերաբերյալ «ստեր տարածելու» մեջ։ Դերասանուհի Թարանեհ Ալիդոստին բացահայտորեն քննադատել է անկարգությունները ճնշելու Իրանի կառավարության ջանքերը, և նոյեմբերին նա Instagram-ում հրապարակել է առանց հիջաբի իր լուսանկարը՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Անցյալ շաբաթ նա Instagram-ում գրառում է կատարել՝ դատապարտելով հակակառավարական ցուցարարի մահապատիժը։ Իր գրառման մեջ 38-ամյա կինը քննադատել է միջազգային կազմակերպություններին Մոհսեն Շեքարիի մահապատիժը չկանխելու համար։ Դեկտեմբերի 8-ին նրան կախաղան են հանել՝ մեղադրելով կառավարամետ «Բասիջ» կիսառազմական խմբավորման անդամի վրա հարձակվելու, ինչպես նաև Թեհրանի փողոցներից մեկում երթևեկությունը խոչընդոտելու մեջ։ «Նրա անունը Մոհսեն Շեքարի էր: Յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը վերահսկում է այս արյունահեղությունը և որևէ քայլ չի ձեռնարկում, խայտառակություն է մարդկության համար»,- գրել է նա: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը, դերասանուհուն ոստիկանությունը ձերբակալել է, քանի որ նա չի կարողացել «իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր» տրամադրել: Դերասանուհու ինստագրամյան էջը, որն ուներ ավելի քան 8 միլիոն հետևորդ, վերջերս ջնջվել է։ 38-ամյա Ալիդոստին իրանցի ամենահաջողակ դերասանուհիներից է։ Նա նկարահանվել է «Վաճառողը» ֆիլմում, որը 2016 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։Ավելին14:5018.12.22 -
ՀասարակականՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 թիվ 65 դպրոց, Բագրատունյաց պող․ 53 շենք, Արշակունյաց պողոտա, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան, Ս․Սարգսյան, Զ․Եսայան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 2-3 շարքեր մասնակի, Վ․ Սարգսյան փ. 26/1 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 8/3 շենք, Նոր Արեշ 35փ. 127/1, 127/2, 127/3 շենքեր, 11:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13 շենքեր, Խորենացի փ. 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Հայանիստ գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Խանջյան և Երևանյան փողոցներ մասնակի, Ջրաշեն գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Աճառյան և Երկաթուղայիների փողոցներ մասնակի, 13:00-14:00 Գետափ գյուղ մասնակի, 13:00-16:00 Դարբնիկ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-12։30 Չարենցավան համայնք` 1-ին թաղ. 1-11; 2-րդ թաղ. 1-14; 3-րդ թաղ. 1-11; 4-րդ թաղ. 24, 26 շենքեր, թիվ 1 դպրոց, «Զանգակ» մսուր-մանկապարտեզ, Կենցաղի տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:00 Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալմաքար», «Բել Գլաս», «Անդրանիկ Հարությունյան» ՍՊԸ-ներ և «Հայռուսգազարդ» ընկերություն, 11։00-16։00 Բալահովիտ գյուղ մասնակի, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 3, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Էլլար թաղամաս մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Առինջ գյուղ, Կոտայք, Կաթնաղբյուր և Էլլար գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 14։00-15։00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամասն ամբողջությամբ, Սայադյան փողոց մասնակի և «Ալիք» ՍՊԸ, 15:00-16:00 Գավառ քաղաք՝ Զորավար Անդրանիկի փողոցն ամբողջությամբ, «Գավառի ՃՇՇ ԲԲԸ, «Յուղ, պանրի» գործարան, Ավտոտեխսպասարկում, «Գավառ տրանս» ՍՊԸ, «Սևան» հանքային ջրերի գործարան, 11:00-12:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, «Թարխանյան Ժորա» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Սայադյան փողոց մասնակի, Կարմիր համայնքի «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան, Արծվաքար համայնք՝ Մարտին Բարսեղյան կոչվող տարածքի բնակիչ- բաժանորդներ, Լոռու մարզի՝ 10:30-13:30 Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիալետովո գյուղեր,: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին14:3518.12.22 -
ՀասարակականԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:Ավելին14:2218.12.22