Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:32
17.12.22
138

Պուտինին ռինգ է կանչում Զելենսկին. ԱՄՆ-ը պնդում է՝ «Ուկրաինան դեռ պետք է կռվի»

Ռուս-ուկրաինական պատերազմի 297-րդ օրը Զելենսկին ուզում է բռնցքամարտի ռինգ դուրս գալ Պուտինի հետ՝ այդպես էլ չարձագանքելով Ամանորին Ռուսաստանից հրադադար խնդրելու Կրեմլի ակնարկին: Սպորտի սիրահար Պուտինը կցանկանա՞ մկանները ցույց տալ Զելենսկիին, Մոսկվայից արձագանք չկա: Միայն Ղրիմի խորհրդարանի ղեկավարն է Ուկրաինայի նախագահին կոշտ քննադատել: Վլադիմիր Կոնստանտինովի պնդմամբ՝ Զելենսկին պատերազմի գերի է ու քաղաքական կամիկաձե, պատերազմի դադարեցումը նրա համար հավասարազոր է ֆիզիկական կամ քաղաքական մահվան: