Լրահոս
2022-12-18
-
ՏարածաշրջանՄոսկվայի օդանավակայանները հայտնել են թռիչքների հետաձգման մասինՄոսկվայի օդանավակայանները նորմալ աշխատում են ձյան տեղումների պայմաններում, սակայն կան թռիչքների ուշացումներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդային նավահանգիստների մամուլի ծառայություններում։ «Վնուկովո միջազգային օդանավակայանը ներկայումս ապահովում է օդանավերի և ուղևորների սպասարկումը նորմալ ռեժիմով: Վնուկովոյում եղանակային պայմանների պատճառով թռիչքների չեղարկումներ չկան: Ավիաընկերությունների որոշմամբ կան թռիչքներ և թռիչքների ուշացումներ, որոնք պայմանավորված են գործընթացի մշակմամբ՝ օդանավի հակասառցակալման հեղուկով»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ «Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Օդանավակայանի տարածքում տեսանելիությունը բավարար է և թույլ է տալիս օդանավերին անարգել թռիչք և վայրէջք կատարել: Մայրաքաղաքի օդային նավահանգստի ժամանակացույցում եղանակային պայմանների պատճառով չեղարկված թռիչքներ չկան»,- ասվում է զեկույցում: «Կարևոր է նշել, որ նույնիսկ դժվար եղանակային պայմաններում ավիափոխադրողները չեն չեղարկում թռիչքները, այլ տեղափոխում են դրանց մեկնումը ավելի ուշ», – նշում են օդանավակայանից։Ավելին14:1018.12.22 -
ԱրցախԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգԱրցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ: «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 9-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասվում է հրամանագրում:Ավելին13:5818.12.22 -
«Wednesday» սերիալը 2023-ին երկրորդ եթերաշրջան կունենա՞Netflix-ի «Wednesday» սերիալը հաջորդ տարի կարող է երկրորդ եթերաշրջան ունենալ: Շարունակությունը կարտադրի Amazon-ը, որը գնել է MGM ստուդիան 8,5 միլիարդ դոլարով։ Style.news.am-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտնում են Deadline-ի աղբյուրները: «Սա մեծ ազդանշան է համայնքին, որ Amazon Studios-ը լրջորեն է վերաբերում մրցակիցների հետ համագործակցելու եւ այլ մարդկանց նախագծերում ներգրավվելու հարցին», - ասել է աղբյուրներից մեկը: Նշվում է, որ սցենարիստներն ու պրոդյուսերներն արդեն սկսել են քննարկել ապագա նախագիծը եւ ընտրել նկարահանման վայրերը։ «Wednesday» սերիալը պատմում է Ուենսդեյ Ադամսի պատանեկության տարիների մասին, որը ուսումը սկսել է «Նեվերմոր» ակադեմիայում։ Նա ոչ միայն կսովորի, թե ինչպես օգտագործել իր էքստրասենսոր ունակությունները, այլեւ կբացահայտի քաղաքում տեղի ունեցող առեղծվածային իրադարձությունների առեղծվածը՝ կապված իր ընտանիքի անդամների հետ: «Wednesday»-ի թվային թողարկումը կայացել է նոյեմբերի 23-ին Netflix սթրիմինգային հարթակում։ Շոուն հավաքել է ավելի քան 1 միլիարդ ժամ դիտում՝ դառնալով երրորդ սերիալը, որը հասել է այդ նշագծին մեկ ամսից պակաս ժամանակահատվածում:Ավելին13:4518.12.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի՝ Շադվան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/18/1228957/Ավելին13:3318.12.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում` դեկտեմբերի 18-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11։00-20:00-ն կդադարեցվի Քարկոփ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:2018.12.22 -
ՀասարակականԺպտալ սովորեցնող 66-ամյա տիկնիկագործը66-ամյա Վալյայի մասին է այս պատմությունը: Նա 63 տարեկանում է սկսել տիկնիկներ պատրաստել՝ 20 թոռների ու բոլոր-բոլոր տիկնիկասերների համար: Վալիայի տիկնիկներն անգամ «Поле чудес» են հասել:Ավելին13:0718.12.22 -
ՔաղաքականԲաքուն եկել է ոչ միայն Կաշենի հանքի համար․ Բենիամին ՄաթևոսյանԲենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որպեսզի խաղաղապահները կոշտ մեթոդներով ճանապարհ բացեն, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության վերաբերյալ տարբերվեն միմյանցից։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը նույն տեսակետն ունեն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, իսկ Երևանից հնչող գնահատականները քաղաքական չեն։ Ընդդիմության նվազագույն խնդիրն է ճնշում գործադրել իշխանությունների վրա (եթե նրանք ունակ չեն կազմակերպել իշխանափոխություն), որպեսզի պաշտոնական Երևանից ստանան իրավիճակի միանշանակ քաղաքական գնահատականներ։ Ինքնախաբեության կարիք չկա, պետք չէ խաբել նաև հասարակությանը. Բաքուն եկել է ոչ միայն Կաշենի հանքի համար, այլ եկել է Լաչինի միջանցքի 7-րդ անցակետ՝ Ղարաբաղի պետականությունը ապամոնտաժելու համար։ Եթե Արցախի Հանրապետությունում անհնար դառնա տնտեսական գործունեություն ծավալելը (իսկ ոսկու հանքավայրերի շահագործումը կարևորագույն տնտեսական գործունեություն է Արցախի համար), ապա ԼՂՀ-ում ապրելն անհնարին կդառնա, և մարդիկ զանգվածաբար կհեռանան Արցախից։ Եթե Արցախում հայեր չլինեն, ապա ռուս խաղաղապահներ նույնպես չեն լինի, որից հետո ամեն ինչ կարվի, որպեսզի բուն Հայաստանում նույնպես ռւոսական զորքեր չլինեն (ի դեպ, Հայաստանի իշխանություններին հարցրեք, թե Բաքվից և Անկարայից քանի անգամ են իրենց ասել, որ ռուսական զորքերը համարում են իրենց անվտանգության սպառնալիք)։ Այսինքն՝ Պրահայի փաստաթղթով զինված 7-րդ անցակետում ադրբեջանցի «բնապահպանները» եկել են կազմաքանդելու Արցախի պետականությունը և ոչնչացնելու Հայաստանի անվտանգային համակարգը, այլ կերպ ասած՝ ապամոնտաժելու նաև Հայաստանի Հանրապետությունը։Ավելին12:5518.12.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Մ-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Լ. Մ-ն և 7-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու երեխան են։Ավելին12:4318.12.22 -
Շոու բիզնեսՌիհաննան առաջին անգամ ցույց է տվել իր որդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրգչուհի Ռիհաննան առաջին անգամ ցուցադրել է իր եւ ռեփեր A$AP Rocky-ի յոթ ամսական որդուն։ Նա TikTok-ում երեխային ցուցադրող տեսանյութ է հրապարակել։ 17ժամում տեսանյութն ունի ավելի քան 11 մլն դիտում։ Ռիհաննան երեխային լույս աշխարհ է բերել մայիսին։ A$AP Rocky–ի և երգրուհու հարաբերությունները շարունակվում են 2021–ից։Ավելին12:3018.12.22 -
Twitter-ն արգելափակել է Մասկի թռիչքներին հետևելու ծառայությունըTwitter-ն արգելափակել է այն ծառայությունը, որը հետևել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի անձնական ինքնաթիռի շարժին։ Ինքը՝ Մասկը, ինչ-որ մեկի գտնվելու վայրի մասին իրական ժամանակում տեղեկատվության տարածումը կամ նման տեղեկություններով կայքերի հղումների հրապարակումն անվանել է «հարձակում ֆիզիկական անվտանգության վրա»։ Նա խոստացավ, որ ցանկացած նման հաշիվ կարգելափակվի։ «Իլոնը գործել է առանց նախազգուշացման… Բացի այդ, նա արգելափակել է իմ բոլոր հաշիվները, որոնցից կեսը հետևել է ինքնաթիռներին… ոչ մարդկանց, այդ թվում՝ իմ անձնականին»,- գրել է ծառայության հեղինակ, Ֆլորիդայի ուսանող Ջեք Սուինին Mastodon սոցիալական ցանցում։ Նա տեղադրել է Twitter-ից ստացված ծանուցման պատճենը, որ իր անձնական հաշիվն արգելափակելու պատճառը «պլատֆորմի մանիպուլյացիաներն ու սպամն են»։ Լրատվամիջոցները գրել են, որ Մասկը մեկ անգամ Սվինիին հինգ հազար դոլար է առաջարկել նրա ծառայության համար, սակայն նա խնդրել է 10 անգամ ավելի, եւ գործարքը չի կայացել։Ավելին12:1718.12.22 -
ՍպորտՇանթ Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի արագ շախմատի առաջնության առաջատարներինՀայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են ելույթներն Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը 6 հնարավորից ունի 5,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին` Դավիթ Նավարային և Դանիել Ֆրիդմանին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել 5 միավոր և դեռևս 18-րդն է: Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է լեհական Կատովիցե քաղաքում: Այն բաղկացած 11 տուրից և կեզրափակվի դեկտեմբերի 18-ին:Ավելին12:0518.12.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Եզրափակիչ՝ Արգենտինա-Ֆրանսիա խաղից առաջՖուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա վերջին հանդիպումը` եզրափակիչը, որտեղ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին կմրցի Արգենտինայի հավաքականի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտն այսօր` դեկտեմբերի 18-ին, կընդունի քառամյակի ամենասպասված հանդիպումը` Մունդիալի եզրափակիչը: Թե Արգենտինան, թե Ֆրանսիան աշխարհի գավաթին տիրացել են երկու անգամ: Այս առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են Լիոնել Մեսին և Կիլիան Մբապեն` 5-ական գնդակ: Սա վերջին հնարավորություն է Մեսիի համար իր բազմաթիվ տիտղոսների ու մրցանակների շարքում ավելացնելու համար այդ բաղձալի գավաթը, իսկ Մբապեի համար մեծ քայլ դեպի պատմության լավագույնների շարքում հավերժ մնալը, քանի որ ոչ բոլորին է հաջողվում կարիերայի ընթացքում երկու անգամ, այն էլ անընդմեջ` դառնալ աշխարհի չեմպիոն: Այս հանդիպումը երկու թիմերի միջև 13-րդն է ընդհանուր առմամբ: Նախորդ 6-ում հաղթել է Արգենտինան, երեքն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով, իսկ երեքում գրանցվել է ոչ-ոքի: Երևանի ժամանակով 19:00-ին էլ կկայանա Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչը: Ֆուտբոլային աշխարհը կամ կունենա նոր չեմպիոն, կամ կպահպանի գործողին:Ավելին11:5218.12.22 -
ԱրցախՄենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹՄենք շարունակում ենք աշխատել, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, և չնայած այդ դժվարություններին, ես շատ ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստություն՝ հանգիստ անցնել այս իրավիճակի միջոց, հանգիստ աշխատել, ապրել և ոչ մի կերպ չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք, կամ խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Եվ դրա համար ես շնորհակալ եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա հայտնեց, որ երեկ պատգամավորների ու վարչական շչջանի ղեկավարի հետ հանդիպում են ունեցել Մարտակերտում․«Սա շատ կարևոր է ինձ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին եւ չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, մենք միասնական ենք և դա էր ամենակարևորը»,- ասաց նա:Ավելին11:4018.12.22 -
ԱրցախԱրցախի Մարտունի քաղաքում հրշեջ փրկարարները մեկուսացրել են բնակարանում բռնկված հրդեհըԴեկտեմբերի 17-ին ժամը 18։18-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մ.Մաշտոց 3 հասցեում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 18։28-ին։Այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող առանձնատան հյուրասենյակով անցնող մոտ 1մ ռետինե գազատարը և սենյակի հատակը` մասնակի։ Հրշեջները վտանգը կանխելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման վայր։ ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Ավելին11:2718.12.22 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԴեկտեմբերի 17-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին11:1518.12.22 -
ՀասարակականOpel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ, 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Ե-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված ՌԴ քաղաքացի, 40-ամյա Գերոգի Կ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/18/1228948/Ավելին11:0218.12.22 -
ՀասարակականԱյրվածքաբանության ազգային կենտրոնը ճանաչվել է լավագույն ԲԿ և միացվել Մաշկաբանության կենտրոնին«Որակի նշան» ամենամյա մրցանակաբաշխությունն է կայացել: Մրցանակներ են ստացել լավագույնները՝ հանրային ծառայության և ապրանքանիշերի ոլորտներում: Այրվածքաբանության ազգային կենտրոնը ճանաչվել է տարվա լավագույն բժշկական կենտրոն:Ավելին10:5018.12.22 -
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:3718.12.22 -
ՀասարակականԱԱԾ զորամասի աշխատակիցը Nissan XTrail-ով հայտնվել է ձորակումԵրեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/18/1228946/Ավելին10:2518.12.22 -
ԱրցախԱդրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհըԱՀ տեղեկատվական շտաբ ից տեղեկացնում են ,արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ստեղծված իրավիճակում բնակչության խնդիրներին հրատապ արձագանքելու համար շարունակում է գործել 119 և +374 47 119 119 հեռախոսահամարները։Ավելին10:1218.12.22