Լրահոս
Արցախ
22:17
17.12.22
134

Սադրանքներից խուսափել՝ ճնշումները մեծացնելով. ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ ռեժիմով քննարկելու է Արցախի հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր փակ ռեժիմով կքննարկվի Արցախի հարցը: Խորհրդի աշխատանքը լուսաբանող Security Council Report անկախ հետազոտական կենտրոնի թվիթից պարզ է դառնում, որ հարցը քննարկվելու է Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո օրակարգի «Այլ հարցեր» բաժնում:

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կարծում են, որ պետք է ավելացնել ճնշումը միջազգային այս կառույցի վրա, հասնել նրան, որ ՄԱԿ-ը կատարի իր պարտավորություններն ու կիրառի բոլոր հնարավոր մեխանիզմները: