Լրահոս
Արցախ
22:05
17.12.22
196

Դեղի ու բանջարեղենի պակաս կա. շրջափակված Արցախում խորանում է հումանիտար ճգնաժամը

Երկուշաբթի Արցախի դպրոցներում դասերը կվերսկսվեն, գազանջատման պատճառով ընդհատված դասաժամերը կլրացվեն: Արցախում շարունակվում է հումանիտար ճգնաժամը: Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղատներում որոշ դեղամիջոցների, հատկապես՝ ջերմիջեցնողների դեֆիցիտ է, իսկ որոշ տնտեսվարողներ անհարկի բարձրացնում են գները: