Լրահոս
Քաղաքական
22:43
17.12.22
359

Էրդողանի ընկերն է Փաշինյանի երեկոյան հյուրը. ոչ գաղտնի «հետախուզություն»

Արցախի բլոկադայի 6 օրերի ամենաշատ հարցերն առաջացրած քաղաքական հանդիպման մասին: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին ընդունել հենց հիմա, երբ ակտիվ քննարկվում է տեղեկությունը, թե Բաքուն Արցախի հանքերը վաճառել է բրիտանական մի ընկերության:

Մուրի՝ Երևան այցի ֆոնին հայկական մամուլը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում նրա կենսագրության՝ թուրքական հետագծի մասին: Պարզվում է՝ Մուրը թուրքերեն թվիթների ու Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, Էրդողանի աջակիցն ու ընկերը: