Լրահոս
Սպորտ
21:17
17.12.22
203

Խորվաթիան դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Tert.am-ի փոխանցմամբ՝ Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Հիշեցնենք՝ թիմերն արդեն հանդիպել էին խմբային փուլի շրջանակում և այդ խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին շատ ակտիվ գործել՝ դիմելով բարձր պրեսինգի։ Եվ դա տվեց իր արդյունքը։ Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։ Ի դեպ՝ Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել ԱԱ-ում․ նա այդ ցուցանիշով գերազանցեց Իվիցա Օլիչի ռեկորդը։

Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։