Լրահոս

2022-12-17
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Լաչինի միջանցքով մարդասիրական բեռ է անցկացրել․ Sputnik Արմենիա
    Ռուս խաղաղապահների նոր ավտոշարասյունը, մարդասիրական օգնությամբ, կարողացել է անցնել ադրբեջանական «բնապահպանների» կողմից փակված Լաչինի միջանցքով․ այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
    17:30
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Շվեդական կենդանաբանական այգում սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի
    Շվեդիայի արևելքում գտնվող Ֆուրուվիկ քաղաքում տեղի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի՝ վախենալով, որ նրանք կարող են սպառնալիք լինել մարդկանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է շվեդական SVT-ն։ «Այն, ինչ տեղի է ունեցել, ողբերգություն է։ Մենք ծայրաստիճան վշտացած ենք այս իրադրության առնչությամբ, սա մեր կողմից լրջագույն թերացում է»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։ Շվեդական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին կենդանաբանական այգում մնում են երեք շիմպանզե։
    17:20
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ. Արցախի տեղեկատվական շտաբ
    Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:
    17:10
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թաիլանդի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով
    Թաիլանդի 70-ամյա թագավոր Մահա Վաջիրալոնգկորնն ու 44-ամյա թագուհի Սուտհիդան վարակվել են կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են թագավորական պալատից։ Նշվում է, որ նրանց մոտ չեն գրանցվել հիվանդության ծանր ախտանշաններ։ Պալատական բժիշկները սկսել են թագավորական զույգի բուժումը՝ խնդրելով Մահա Վաջիրալոնգկորնին միառժամանակ հեռու մնալ պաշտոնական պարտականությունների կատարումից։
    17:00
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել․ Աբրահամյան
    Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում, սակայն որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու այն առաջին պլան բերելը, նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղիղ ենթակայությամբ գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ բնապահպանական պահանջներից բացի, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակումը պայմանավորված է նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք չտրամադրելու հանգամանքով։ Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում։ Այն, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ միջանցքի փակելը ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքով և Հայաստանն ու Արցախը կապող հաղորդակցության միջոցները պետք է ունենան միևնույն ռեժիմը, սա ևս հայտնի փաստ է։ Այստեղ որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու առաջին պլան բերելը։ Մեղրիի թեման օրակարգից դուրս չէր էլ եկել, սակայն հատկապես Իրանի կոշտ հայտարարություններից, հակազդեցությունից հետո մի տեսակ երկրորդ պլան էր անցել։ Մյուս կողմից, Ադրբեջանն անընդհատ նշում է, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունը մի քանի ուղղություններ է ենթադրում, այդ թվում՝ երկաթգծային կապի միջոցով։ Եթե սրան գումարում ենք Թուրքիայից հնչող հայտարարություններն՝ ամեն գնով միջանցք ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Արցախից օկուպացված հարավային հատվածներում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրքական տեխնիկան մասնակի կամ ամբողջական Ադրբեջանի վերահսկողության տարածքներում թողնելը, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Մի խոսքով, թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել, որի պայմաններում Հայաստանի իշխանությունը հիմնականում բավարարվում է Արցախի հումանիտար վիճակի բարձրաձայնմամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։
    16:53
    17.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Զելենսկին քաղաքական կամիկաձե է ու պատերազմի գերի». Ղրիմի խորհրդարանի ղեկավար
    «Վլադիմիր Զելենսկին խաղաղություն չի ուզում Ուկրաինայում»,- հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը: Նա արձագանքել է Ուկրաինայի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան վերականգնի 1991 թվականի սահմանները: «Զելենսկին պատերազմի գերի է ու քաղաքական կամիկաձե, պատերազմի դադարեցումը նրա համար հավասարազոր է ֆիզիկական կամ քաղաքական մահվան»,- ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավարը:
    16:50
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերն անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է․ «Կարևոր է, որ ի հեճուկս առկա լուրջ տարաձայնությունների, թույլ չտանք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի»։ Շոլցը նշել է, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները դադարեն, ապա ավելի քիչ հավանական կլինի Ուկրաինայում ճգնաժամի դադարեցումը։
    16:40
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    16:35
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պենտագոնը չի գտել այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու վերաբերյալ ապացույցներ
    Հետախուզության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոնալդ Մուլտրին հայտարարել է, որ Պենտագոնը դեռևս չունի այլմոլորակայինների կողմից Երկիր մոլորակ այցելելու ապացույցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է CBS News-ը։ «Մենք չենք տեսել այնպիսի մի բան, որը մեզ կստիպեր հավատալ, թե մեր տեսած օբյեկտներից որևէ մեկն ունի այլմոլորակային ծագում»,- ասել է նա։ Մուլտրին նշել է նաև, որ մինչ օրս չի տեսել որևէ բան, որը թույլ կտար «ենթադրել, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր»։
    16:30
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից․ Դավիթ Բաբայան
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երեւանից չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ՝ ադրբեջանցի ֆեյք բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Երեկ նա հանդիպել է օրենսդիրների հետ` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր: Մենք զրուցել ենք Արցախի ԱԳ նախարարի հետ։ - Տեսանյութ տարածվեց, որ ադրբեջանցիները վրաններն ապամոնտաժում են, լուրեր տարածվեցին, թե շուտով ճանապարհը կբացեն։ - Խնդրում եմ հետեւել տեղեկատվական շտաբին, իրենք են անմիջապես դրանով զբաղվում։ - Հայկական կողմը կարողացա՞վ ադրբեջանցիների այս գործողությունը մեր օգտին նյութականացնել։ - Գործընթացը դեռեւս ընթանում է, բայց այս թեման մշտապես պետք է լինի կարեւորագույն մեր տեղեկատվական եւ քաղաքական դաշտում։ Սա այն թեման է, որը չի կարող շրջանցվել եւ չի կարող մոռացվել, որովհետեւ այսպիսով Ադրբեջանն իր բուն նպատակները ցուցադրում է եւ ապացուցում է հերթական անգամ։ Հետեւաբար, պետք է երբեւիցե մոռացության չմատնվեն, մանավանդ, որ նման երեւույթները կարող են կրկնվել։ - Արցախցիները պատրա՞ստ են նման ճնշումների, թե՞, ամեն դեպքում, մարդիկ նեղվում են այս ամենից։ - Արցախցին կանգնելու է իր հայրենի հողում մինչեւ վերջ։ - Նախապայմաններ թելադրելու եւ ինչ-որ զիջումների հասնելու հավանականությունը որքա՞ն է, գիտենք, որ ադրբեջանցիներին դժվար է տարատեսակ հայտարարություններով ճնշում գործադրել ղարաբաղցիների վրա։ - Մենք պետք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսային վիճակից եւ կանգնենք կայուն զարգացման ուղու վրա, սա է ամենակարեւորը։ Միասնական ջանքերով Արցախը որպես սրբություն ընդունելով, արցախակենտրոնությունը կարեւոր հենք ընդունելով՝ շարժվենք առաջ։ - Դուք Ազգային ժողովում հանդիպումներ եք ունեցել։ ՔՊ-ի հետ Ձեր հանդիպումների ժամանակ ի՞նչ քննարկումներ եք ունեցել, գո՞հ եք այդ հանդիպումներից։ - Մենք բոլոր ուժերի հետ հանդիպել ենք՝ բոլոր։ Քանի որ մենք ուզում ենք, որ Արցախը լինի սրբություն հայության համար, մնա այդ կարգավիճակում, մենք բոլորի հետ հանդիպում ենք, եւ սա գլխավոր թեման է՝ հենց Արցախի ճակատագիրը։ Եվ բոլոր ուժերն էլ հավաստիացրել են, որ Արցախի ապագան, նրա զարգացումն ու զորացումը, նրա շահերի պաշտպանությունը գերագույն նպատակներից մեկն է ողջ հայության համար։ - ՔՊ-ից բազմաթիվ պատգամավորներ Արցախի վերաբերյալ տարակուսանք առաջացնող հայտարարություններ էին հնչեցնում, այդ մասով մտահոգություններ հայտնե՞լ եք։ - Մենք խոսել ենք, եւ ես Ձեզ հաղորդում եմ այն, ինչ պաշտոնապես մեզ ասվել է։ Սա է խնդիրը։ - Փոխանցեցի՞ք արցախցիների մտահոգությունները՝ նմանատիպ հայտարարությունների մասով։ - Մենք խոսել ենք շատ բանի մասին, եւ իրենք հավաստիացրել են, որ երբեւիցե, բոլորը, բոլորը, ոչ միայն ՔՊ-ն, այլեւ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը, որ Արցախը եղել է, կա ու կմնա։ Եվ իրենք դա պաշտոնապես հայտարարել են։ Ժամանակը ցույց կտա, բայց կարեւորն այն է, որ նման հայտարարություն, պաշտոնապես հավաստիքներ, որ մենք լսել ենք, մեզ փոխանցել են՝ մնացածն արդեն աշխատանքը ամեն ինչ ցույց կտա։ - «Քաղաքացիական պայմանագրից» ո՞ւմ հետ եք հանդիպել։ - Գիտեք, ֆրակցիայի ղեկավարն էր եւ այլն։ Խնդրում եմ մի շահարկեք այդ թեման։ - Չենք շահարկում, պարզապես ՔՊ-ում մարդիկ կային, ովքեր հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է։ - Նորից եմ ասում՝ սա մեզ պաշտոնապես հայտարարել է ղեկավարությունը այդ ֆրակցիայի։ Ես ասում եմ այն, ինչ մեզ հայտարարել են, այն, ինչ մեզ փոխանցել են։ Արցախը վտանգված է, վտանգված է ծայրաստիճան, բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից։ Չփրկենք՝ կործանվելու ենք բոլորս»։
    16:20
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուբեն Վարդանյանն օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
    Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն: Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք, թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։ Պետնախարը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին: Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։ Ներկայացվել է նաև հանրապետությունում դրամաշրջանառության և մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։ Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։
    16:18
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թալանել են ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/17/1228918/
    16:14
    17.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը դիմել է Պուտինին՝ Ասադի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով
    Թուրքիայի նախագահը դիմել է ռուս գործընկերոջը, որ նա կազմակերպի իր ու Սիրիայի նախագահի հանդիպումը: Այս մասին Էրդողանը հայտնել է լրագրողներին Թուրքմենստանից վերադառնալիս: Նա Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպումներ կազմակերպել՝ վերանայելու Դամասկոսի հետ լարված հարաբերությունները: «Ես առաջարկել եմ պարոն Պուտինին, նա դրական է արձագանքել»,- ասել է Թուրքիայի նախագահը:
    16:10
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
    16:08
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է միջազգային մրցույթում
    Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։ Պետական ֆինանսական աջակցություն ստացած Ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլև սցենարիստը Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա): Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
    16:00
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը դրսևորվում է Արցախի 120.000 բնակիչների շրջափակմամբ. Արցախի ՄԻՊ
    Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ: Այս անգամ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը դրսևորվում է Արցախի 120.000 բնակիչների շրջափակմամբ և հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ։ Այս մասին տեսաուղերձում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
    15:57
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում․ քաղաքագետ
    Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բլոկադան պատերազմական գործողություն է և սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Մենք չենք կարող թշնամուն համոզել բացել ճանապարհը։ Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում՝ ա) եթե լինի այնպիսի ճնշում, որին չկարողանան դիմակայել և բ) եթե ստանան այն, ինչ պահանջում են։ Երկրորդ տարբերակի թերությունները, կարծում եմ, բացատրելու կարիք չկա։ Հուսով եմ, բոլորն են հասկանում, որ այդկերպ բացված ճանապարհը յուրաքանչյուր հաջորդ պահի կարող է նորից փակվել։ Իսկ ճնշում գործադրելու կամք չկա։ Եվ սա ամենավտանգավորն է։ Թվում է՝ դրությունն անելանելի է։ Բայց կա մի հանգամանք, որի հետ չենք կարող հաշվի չնստել։ Այն, որ ինչ-որ պահից մենք պարզապես ստիպված ենք լինելու ճեղքել թշնամու բլոկադան։ Այդ պահը հնարավոր չի լինի չեղարկել. ուշ թե շուտ Արցախի ռեսուրսները սպառվելու են։ Հետևաբար հիմա է պետք իրավիճակ փոխել և խառնել բոլորի խաղաքարտերը։ Ադրբեջանցի սադրիչները չպետք է իրենց հանգիստ զգան մեր կյանքի ճանապարհին։ Եվ որքան շուտ դա հասկանան Արցախի իշխանությունները, այնքան լավ։ ՀՀ գործող իշխանություններից ոչ մի սպասելիք չկա. նրանք թուրքի թելն են թելում»։
    15:50
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին, ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
    15:48
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվում և չեղարկվում են տասնյակ չվերթներ
    Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», և «Շերեմետևո» օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է 20, չեղարկվել՝ 17 չվերթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայում դեկտեմբերին ձյան տեղումները գերազանցել են նորման։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ձյան տեղումները կուժեղանան։
    15:40
    17.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Դրմբոնն Արցախի բյուջեի եկամտի 2/3-ն է, այն կորցնելը հումանիտար աղետի մի մասն է․ «Hraparak.am»
    hraparak.am-ը գրում է. Բաքուն ամեն ինչ անում է Արցախում դժոխային պայմաններ ստեղծելու համար, բայց մարդիկ դիմադրում են: Դեկտեմբերի 13-16-ը ճանապարհը փակ պահելուց հետո, մի քանի օրով կտրեցին գազը՝ զուգահեռաբար հանրային պսիխոզ առաջացնելով հանքերի շուրջ։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Բաքվում օրերս հանդիպեց արտասահմանցի դիվանագետներին ու ասաց, թե Կաշենի ու Դրմբոնի հանքերի «ապօրինի շահագործումը» պետք է դադարեցվի: Ադրբեջանական կայքերն էլ ակտիվորեն լուր տարածեցին, թե կառավարությունը, որը դեռ 2021-ից պայմանագիր ունի կնքած բրիտանական հանքարդյունաբերող Anglo Asian Mining ընկերության հետ, մի շարք հանքավայրերի, այդ թվում Կաշենի եւ Դրմբոնի շահագործման համար լիցենզիա է տվել բրիտանացիներին: Ադրբեջաներեն դրանց անունները հնչում են Ղզլբուլագ եւ Դեմիրլի: «Այդ ընկերությանը լիցենզավորելն աբսուրդի ժանրից է: Չկա աշխարհում մի հարիֆ, որը ներդրում անի այնտեղ, որտեղ ռազմական կոնֆլիկտ է ծավալվում, ու չկա խաղաղություն: Նույնիսկ պատերազմ չէ, կոնֆլիկտ լինի: Դա ծիծաղելի է, թատրոն»,- ասում է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ Վահան Բադասյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կայքերի լուրերը: «Բայց ինֆորմացիա կա, որ բրիտանական ընկերությունը մտնում է դատարան՝ ընդդեմ Հայաստանի, որը թույլ չի տալիս շահագործել հանքը, եւ որովհետեւ այդ տարածքում ռուս խաղաղապահներ են կանգնած»: «Դա նույնն է, որ ես, իմանալով, որ ձեր բնակարանը, որտեղ դուք ապրում եք, բայց որը փաստաթղթերով ձերը չէ, գամ ու գնեմ: Եթե կա սկանդալային հարց, որ ձեր բնակարանում նման չլուծվող կոնֆլիկտ կա, ես ո՞նց դա կգնեմ»,- պատասխանեց Վահան Բադասյանը: Ըստ նրա, Արցախում հումանիտար աղետ է, բայց ոչ այն աստիճանի, ինչը որ նկարագրում են սոցհարթակներում: «Մենք լավ ենք: Գազը կտրել են, բայց փայտը կա: Մենք Շիրակի դաշտավայր չենք, մեր տարածքն անտառոտ է: Համ էլ գազը շատերի համար անհասանելի հաճույք է, մուծումներ չէին կարողանում անել, անջատում էին: Հացը կա, այս տարի լավ՝ 18-20 հազար տոննա բերք ենք ստացել: Մեր պահանջարկը տարեկան 8-10 հազար տոննա է: Գինի-արաղը կան՝ դա էլ է էներգիա, ձեթը կա՝ վերջացավ: Այսինքն՝ Լենինգրադի բլոկադան որ կար, իրենք ջուր էլ չունեին, պետք է Նեւայից սառույցը ջարդեին խմեին, կրակում, սպանում էին, բայց հիմա թուրքերն էդ հնարավորությունը չունեն՝ կրակելու, սպանելու: Երկրորդն էլ, եթե կրակեն էլ, չեն կարող: Ջուր կա, օդն էլ ո՞նց կփակեն, օդը շնչում ենք: Լավ ենք»,- վստահեցրեց Վահան Բադասյանը: Մինչեւ պատերազմը Դրմբոնի ստորգետնյա եւ Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը 18,7 մլրդ դրամի հարկ են բերել երկրի բյուջե, այսինքն՝ ԱՀ եկամուտների 30 տոկոսից ավելին: Դրանք շահագործում է «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որն Արցախի ամենախոշոր հարկատուն ու արտահանողն է: Այստեղ աշխատում է մոտ 1400 մարդ: Պատերազմից անմիջապես հետո, մեկ-երկու ամսով հանքերը զրկվեցին ջրային պաշարներից, որոնք ստանում էին նոյեմբերի 9-ի համաձայնագրով թշնամուն հանձնած Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից: Այսօր արդեն հանքերի ջրամատակարարումը վերականգնվել է՝ հայտնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը: «Ի՞նչ իրավիճակ է այսօր, Կաշենն ու Դրմբոնը լիարժեք աշխատո՞ւմ էին, մինչեւ վերջին օրերը»: «Այո: Ջրի հարցը լուծեցին, հիմա արդեն այլ տեղից են բերում ու սկսեցին աշխատել: Ավելին ասեմ՝ այս տարի մոտ 45 մլրդ գումար է ընկերությունը վճարել Արցախի բյուջե: Սա պայմանավորված էր մի քանի գործոնով՝ նախ, հարկային օրենսդրությունն է փոխվել, բարձրացվել է շահութահարկի տոկոսը եւ երկրորդը՝ 4 տոկոս ռոյալթի է սահմանվել՝ 4 տոկոս, որը նախկինում չկար: Բացի դա, միջազգային շուկայում մետաղի գներն են բարձր: Իմիջիայլոց, 1800 աշխատող ունի ընկերությունն այս պահի դրությամբ, մի 400 հազար դրամ միջին աշխատավարձով: Եթե մինչեւ պատերազմը Դրմբոնն Արցախի բյուջեի եկամտային մասի մոտ 1/3-ն էր տալիս, հիմա արդեն մոտ 2/3-ն է ապահովում»,- պատասխանեց տնտեսագետը: Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ Anglo Asian Mining ընկերությունը մինչեւ պատերազմն էլ ուներ համաձայնություն Ադրբեջանի կառավարության հետ, որ Արցախի կառավարությունը տրամադրի իրեն հանքերի շահագործումը: «Ըստ էության, նրանք ստեղծում են փաստաթղթային, իրավական հիմքեր, որ իրենցով անեն հանքը: Էս ընկերությունը շահագործում է մի շարք հանքեր, ինչպես Զագելանի ոսկու հանքավայրը»: «Ռեա՞լ է, որ դիմելով միջազգային դատարան՝ նրանք կարողանան վերցնել հանքերը»: «Սա միջազգային դատարանի հարց չէ, որ վերցնեն կամ չվերցնեն,- պատասխանում է տնտեսագետը,- եթե ուժը պատեց, կվերցնի, եթե ոչ՝ ոչ: Ադրբեջանցիների համար սա առիթ է, պատրվակ է, որ ճնշում գործադրեն Արցախի վրա, թե չէ, նրանք այնքան էլ հետաքրքրված չեն հանքի հարստությամբ»: ՀԳ. Մենք փորձեցինք կապվել եւ «Վալլեքս խմբից» մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Ընկերության մեր աղբյուրները հաղորդում են, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է կատարվում, ու խորհուրդ են տալիս դիմել Արցախի իշխանություններին: Ի դեպ, ըստ նրանց, Դրմբոնում ոսկու ու գունավոր մետաղների պաշարները սպառվել են․ «Արդեն վաղուց այնտեղ ոսկի չկա։ Կաշենից հանքը բերում են` Դրմբոնի կոմբինատում մշակում»։
    15:30
    17.12.22
    Ավելին