Լրահոս
2022-12-20
-
ՔաղաքականՊատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզեր հենց այդ մարդիկ են առաջ մղում․ «Փաստ»Փաստ» օրաթերթը գրում է. «Ի սկզբանե պարզ էր, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, «բնապահպանների» պահանջները շինծու էին, իսկ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումն իրականացվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից: Երեկ էլ հայտարարություն տարածեց Արցախի Հանրապետության դատախազությունը՝ նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են, բարձրաձայնվող բնապահպանական խնդիրն ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց, Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ»: Սակայն ուշագրավ է, որ Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք հայտարարում են, թե ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները: «Փաստի» հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս շրջանակների հետ գրեթե միաժամանակ նույնատիպ հայտարարություն է տարածում Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով, Հայաստանում այդ թեզը տարածում են գործիչներ, որոնք մշտապես հանդիպում են Փաշինյանի հետ. «Նրանք մտնում են «արտախորհրդարանական կլուբի» մեջ: Եվ, իմ կարծիքով, պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզ հենց այդ մարդիկ են առաջ մղում: Ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի միտում, ըստ որի՝ Հայաստանում որոշ մարդիկ, այդ թվում՝ իշխանական շրջանակներում, Ադրբեջանի հետ հակառուսական տրամադրությունները բորբոքելու և ռուս խաղաղապահներին Արցախից հանելու միաուղղված խաղ են տանում»,-նշեց Տ. Քոչարյանը»:Ավելին11:3020.12.22 -
ԱրցախՀրդեհ՝ Ստեփանակերտ քաղաքում. այրվել է ավտոմեքենայի խցիկըԴեկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին: Ժամը 17:31-ին հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին, լիկվիդացրել՝ 17:46-ին: Ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:Ավելին11:2220.12.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն հիմքեր է նախապատրաստում Հայաստանում երկար ժամկետով առաքելության տեղակայման համարԵվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 19-ին Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետի ավարտի կապակցությամբ։ Բորելը նշել է, որ առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված համաձայնության՝ տեղում տիրող իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և դրա մասին տեղեկացնելու նպատակով։ «Եվրոպացի 40 փորձագետների տեղակայումն ապացուցեց իր արդյունավետությունը և նպաստեց անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, որի վերջնական նպատակը կլինի նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Բորելը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության իրավիճակի վերաբերյալ ԵՄ տեղեկացվածությունը և նպաստելու նոր հնարավոր քաղաքացիական Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։ Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ անցումային, պլանավորման աջակցության թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։Ավելին11:1720.12.22 -
Ադրբեջանցիների աչքի առաջ «չարություն անող» երեխաները. Սյունիքի Եղվարդ գյուղի հեքիաթըՍյունիքի Եղվարդ գյուղում են եղել Ձմեռ պապի օգնականները, որոնք փորձել են տոն դարձնել թշնամու թիրախում ապրող երեխաների մի օրը:Ավելին11:1520.12.22 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը դիմել է ՌուսաստանինԱրցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է, այս մասին հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120 հազար արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է… Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս` միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։ Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, հասնելու ագրեսորից Արցախի 120 հազար բնակչության փրկությանը։ Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը: Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120 հազար վտանգված կյանքի հանդեպ... Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է...», - նշել է Թովմասյանը։Ավելին11:0720.12.22 -
ՔաղաքականԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձըԱվելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: Դիտե՛ք հրաժեշտի այս կարճ տեսանյութը, որտեղ դեսպան Թրեյսին խոսում է Հայաստանում անցկացրած հիշարժան պահերի և հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին` հույս հայտնելով, որ ի հեճուկս ներկայիս մարտահրավերների՝ հնարավոր կլինի ապահովել խաղաղություն։Ավելին11:0220.12.22 -
ՄիջազգայինՄիջազգային 9 կազմակերպություններ նախազգուշացրել են Արցախում ցեղասպանության վտանգի մասին«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած հայտարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, «անպատիժ է թողել հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և սպառնացել է ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը»։ «Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից սահմանված վայրագ հանցագործության վտանգի բոլոր 14 գործոններն առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց համախոհների կողմից հայերի և տարածաշրջանի քրիստոնեական այլ համայնքների դեմ իրականացված էթնիկ և կրոնական զտումների վաղեմի քաղաքականությանը», - նշվում է հայտարարությունում։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում Ժնևի չորրորդ կոնվենցիային համապատասխան ապահովել միջազգային բոլոր կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական նպատակներով։Ավելին11:0020.12.22 -
Բարձրադիր գոտիներում մառախուղ է. կան փակ ճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:5420.12.22 -
Կրթություն և գիտությունՇրջաբերական՝ դպրոցներից ռազմահայրենասիրական պարապմունքներն արգելելու մասին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեռեւս փոխնախարար եղած ժամանակ Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ մարզպետարաններին հասցեագրված շրջաբերականը, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել, բավականին մեծ աղմուկ է առաջացրել: Հիշեցնենք, որ, այդ շրջաբերականի համաձայն, դպրոցներում հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը, քանի որ, ըստ ԿԳՄՍ-ի՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին ու Երեւանի փողքաղաքապետին ուղարկված շրջաբերականի, «դպրոցները պետք է խուսափեն ռազմական օգտագործումից»: Տիկին Անդրեասյանի անմիջական հրահանգով՝ նախարարության լրատավական ծառայությունը գերատեսչությանը պաշտպանող հրապարակմամբ էր հանդես եկել՝ փորձելով հերքել, թե նման շրջաբերական է եղել: Նախարարությունը, սակայն, դա արել է մանիպուլատիվ երանգով. «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որեւէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել»: «Ժողովուրդ» օրաթերթը չի էլ գրել, թե վերոնշյալ շրջաբերականը հանրակրթական դպրոցներին է ուղարկվել, այլ նշել էինք՝ մարզպետարաններին, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին է հասցեագրվել: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ նախարարության կողմից տարածված, այսպես ասած, «պարզաբանումը» ոչ այլ ինչ է, քան աղմուկից հետո իրավիճակը մեղամցնելու փորձ: Ինչ վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված հարցերին, ապա, Տոնոյանի խոսքով, «Հայ ասպետ» դպրոցի դահլիճում բարձր դասարանի երեխաներն անցնում են մարտական պատրաստություն: «Եվ եթե հազար նախարար էլ փոխվի, մենք դա անելու ենք: Ես դա հրապարակավ էլ, առանց վախենալու ասում եմ: Մենք նամակ էինք ստացել նախարարությունից, որ դպրոցների դահլիճներն այսուհետ չեն տրվելու նման խմբերի: Դուք գիտեք, որ դպրոցների մարզադահլիճները վարձում են այդ խմբերն ու մարզումներ անցկացնում, քանի որ այլ տեղ հնարավոր չէ նման բան կազմակերպել, մանավանդ՝ ձմռանը: Մեզ նման պատերազմող երկրի համար այդպիսի խմբակները ու բանակային կյանքի նախապատրաստելը կարեւոր է: Չտիրապետել այդ ամենին հանցագործություն է: Ես պարտադրում եմ իմ սաներին տիրապետել ռազմական, զինորական այդ հմտություններին, քանի որ նրանք ավարտում ու գնում են բանակ, որ գոնե ինչ-որ կերպ պատրաստված լինեն… Գոնե տարրական բաներ չիմանա՞ն: Ավելին ասեմ՝ պետականորեն պետք է կազմակերպել եւ պարտադրել, որ երեխաները սովորեն, հմտանան»,- նշում է Տոնոյանը: Նախարարության առաջ բերած այն դիտարկմանը, թե «ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց», մեր զրուցակիցն արձագանքում է. «Կչկչան հավի տեղը առաջինն են իմանում, իսկ դուք (նախարարությանը նկատի ունի- հեղ.) ինչո՞ւ եք կչկչում, որ մեր թշնամին էլ իմանա, թե դպրոցների դահլիճներն ինչի համար են օգտագործում»: Իսկ որպեսզի նման թյուրըմբռնում չլիներ, ապա, Կարին Տոնոյանի համոզմամբ, նախարարը պետք է հրավիրեր դպրոցի տնօրեններին ու խորհրդակցեր նրանց հետ: «Հարգելի՛ նախարար, որ Դուք ոչ կոմպետենտ եք, մենք բոլորս գիտենք, որ իշխանություններն արհեստասվարժ չեն, դա էլ գիտենք: Կանչեիք, ասեիք՝ ինչպե՞ս անենք, որ նաեւ այս աղմուկը չբարձրանար: Բայց իրականությունը այն է, որ նրանք իրենց տերերին ցանկանում են ցույց տալ, որ մենք ապառազմականացնում ենք հասարակությանը, եւ մեզ պատրաստում են «խաղաղության պայմանագրի»: Նրանք ուզում են ցույց տալ, որ այլեւս երբեք զինված ատամ ցույց չենք տալու: Իհարկե, աղմուկից հետո նրանք փորձել են մեղմացնել իրավիճակը»,- ամփոփում է մեր զրուցակիցը»:Ավելին10:5220.12.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորի ինքնագործունեությունը կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը վերջին օրերին Սյունիքի մարզում է` այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր։ Նա ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին էլ է ներգրավել իր որոշ այցերին։ Պատգամավորը նաեւ հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է, ասենք, որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել: Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը պայմանավորվածություն ունեն, որ մարզում ԶՊՄԿ-ի կողմից ցանկացած սոցիալական ծրագրի իրականացումը հաստատվի մարզպետարանի կողմից։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցին, ով այս օրերին զբաղված է Գորիսում ապաստանած արցախցիների կեցության խնդիրների լուծմամբ, սրտնեղել է պատգամավորի ինքնագործունեությունից եւ կոմբինատի ղեկավարության ականջը գցել, որ ինքը պատգամավորին չի պատվիրակել, որ նման այցեր իրականացնի, առավել եւս՝ ԶՊՄԿ-ի տեղակալների հետ։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է իր տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ կոմբինատից չեն բացառում, որ տեղակալները կպատժվեն»:Ավելին10:4520.12.22 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել է մաքսային ոլորտում կազմակերպված չարաշահումների մեխանիզմՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից:Ավելին10:4220.12.22 -
Հասարակական«Ֆասթ». նոր բանկ ՀայաստանումՀայաստանի ֆինանսական աշխարհում իր նորամուտն է նշում «Ֆասթ» բանկը: «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն է բանկ դարձել: «Ֆասթը» մոտ երեք տասնամյակի փորձ ունի ֆինանսական ոլորտում:Ավելին10:3720.12.22 -
ՍպորտԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է Եվրոպայի բլից առաջնությունումԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է շախմատի Եվրոպայի բլից առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի Կատավիցե քաղաքում ընթացող Եվրոպայի բլից առաջնությունում Շանթ Սարգսյանը, հավաքելով 17,5 միավոր, լրացուցիչ միավորներով գրավել է երրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով 1-րդ և 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Նավարան և Մասիչ Կլոկովսկին: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով 9-րդն է:Ավելին10:3020.12.22 -
ՀասարակականԴավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է․ ԱԻՆ խոսնակԱյս պահին Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:Ավելին10:2320.12.22 -
ԵրևանԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մոտ 40 ավտոմեքենաԱրդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա ճանապարհի մերկասառուցի պատճառով բախվել են մոտ 40 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229068/Ավելին10:2220.12.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում, տուժածները տեղափոխվել են հիվանդանոցԴեկտեմբերի 20-ին, ժամը 06։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) բախվել է կայանած «GAZ-53» մակնիշի բեռնատարին։ Փրկարարները «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Ա․-ին (ծնված 1982 թ․), Ս․ Պ․-ին (ծնված 1963 թ․) և Ա․ Բ․-ին (ծնված 1977 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ա․-ի և Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․Պ․-ինը՝ ծանր, վերջինս տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ։Ավելին10:1520.12.22 -
Արցախի նախագահի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները: Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:Ավելին10:1120.12.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակըՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա: Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:Ավելին10:0820.12.22 -
ՀասարակականՀանրապետության շրջաններում տեղումներ են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։ Մառախուղ է՝ Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում 20 մետր, Թալինի տարածաշրջանում ՝ 30-40 մետր տեսանելիությամբ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Հանրապետության տարբեր շրջաններում տեղումներ են՝ ձյան և անձրևի տեսքովԱվելին10:0620.12.22 -
ՀասարակականԴավթաշենի կամրջի վրա բախվել է 27 մեքենա. ավտոճանապարհը երկկողմանի փակ էԴեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 22 ավտոմեքենա. տուժածներ չկան: Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:Ավելին10:0420.12.22