Լրահոս
Հասարակական
10:06
20.12.22
141

Հանրապետության շրջաններում տեղումներ են

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։

Մառախուղ է՝ Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում 20 մետր, Թալինի տարածաշրջանում ՝ 30-40 մետր տեսանելիությամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Հանրապետության տարբեր շրջաններում տեղումներ են՝ ձյան և անձրևի տեսքով