Լրահոս
10:11
20.12.22
131

Արցախի նախագահի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման  համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները:

Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել: