Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:08
20.12.22
118

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի  իրավիճակը  Լաչինի միջանցքի շուրջ:  

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա:  

Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»,- գրել է Հունանյանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝  Լաչինի միջանցքը: