Լրահոս
2022-12-20
-
ՀՀ մի շարք տարածքներում մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է: Գորիս և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԱվելին13:2220.12.22 -
ՔաղաքականԻնչու է Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտ տվել ՔՊ փոխնախագահի պաշտոնին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են: «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ եւ փոխնախագահներ է ընտրել»,- կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը»:Ավելին13:1520.12.22 -
ՏնտեսականՄեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 55 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 1.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 35 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 18.684.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 2.724.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 🦒Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 296.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 5000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 269.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝ 1.292.840 ՀՀ դրամ)։ Նծված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 474.200 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 7 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.440.000 ՀՀ դրամի չափով, նաև 6-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 59.536.423 ՀՀ դրամի չափով։Ավելին13:0720.12.22 -
ՔաղաքականՈւմի՞ց պահանջել անվտանգ և ուժեղ Հայաստան. Վահե ՀովհաննիսյանՈղջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։ Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որևէ դեսպանատան առջև նստացույցի խնդիր չունեինք։ Լիներ ուժեղ պետություն՝ այս հարցը կլուծեինք պետական լծակներով։ Կար ժամանակ՝ Լաչինի ճանապարհը բաց էր, ապահով էր, դրան զուգահեռ ունեինք Սոթք-Քարվաճառ նոր ճանապարհը, որովհետև ունեինք պետականություն։ Մենք մեր ձեռքով քանդեցինք պետականությունը, հիմա գլուխներս կախ, խեղճացած՝ թղթից ինքնաթիռներ ենք նետում։ Ու պետք չէ զարմանալ, թե ինչու է ճնշումը՝ միջազգային հանրության և Ադրբեջանի վրա, ոչ բավարար։ Այդպես էլ պետք է լիներ. առանց պետության երևացող կամ չերևացող գործունեության հնարավոր չի լինելու ապահովել բավարար ճնշում, նույնիսկ՝ սփյուռքի ակտիվություն։ Ժամանակն է պարզ ու հասցեական ասել, թե իշխանությունը, ընդդիմությունը, հանրությունը, ո´րը ինչ չի անում։ Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը Հումանիտար ճգնաժամի հիմքում քաղաքական ճգնաժամն է, որն առկա է Հայաստանում։ Սա պետք է լուծել, որովհետև հումանիտար և քաղաքական ճգնաժամերը միասին ստեղծել են պետականության ճգնաժամ։ Կամ շատերը չեն հասկանում սա, կամ՝ ավելի անվտանգ է դեսպանատներից պահանջել ուժեղ և անվտանգ Հայաստան։ Նման բան չի լինում։ Մինչև բողոքի ելած սոցիալական խմբերը չգիտակցեն ճգնաժամի բովանդակությունը, իրավիճակը չի փոխվելու։ Ակնհայտ է, որ այս վիճակը նաև ուժեղ կոնսոլիդացնող առաջնորդության բացակայությունից է։ Պետականության գաղափարի շուրջ հասարակություններին կոնսոլիդացնում են վերնախավերն ու առաջնորդները։ Քանի չենք հասկացել, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ՝ պետականության, թուրքը նորանոր պահանջներ է դնելու. մի քանի տասնյակ մարդ դեսպանատների առաջ կկանգնի, իսկ հազարավոր քաղաքացիներ Լաչինի փակ միջանցքի ֆոնին կխցանեն Դալմայի կամ մյուս մոլերի տոնական միջանցքները։ Պատերազմից հետո մենք կարևորագույն խնդիրն է՝ պետականությունը վերականգնելը, հումանիստական մտածողության փոխարեն մեզ պետական մտածողություն է պետք. դա է միակ բանալին՝ հայկական Արցախ ու բաց ճանապարհներ ունենալու։Ավելին13:0020.12.22 -
Հասարակական04-ը մխրճվել է կայանված ГАЗ 53-ի հետնամասի մեջ, վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակումԱյսօր՝ դեկտեմբերի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում VAZ 2104 մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքում Երևանյան փողոցում բախվել է կայանված ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229086/Ավելին12:5420.12.22 -
ՔաղաքականԵրկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. «Փաստինֆո»Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետեւանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է: Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։ Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ`՝ «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն » վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։ «Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետեւում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաեւ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերեւս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որեւէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց: «ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետեւողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը: Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։Ավելին12:4720.12.22 -
ԻրավականԳևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում․ փաստաբանՓաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։ Ըստ մեղադրանքի՝ կոնկրետ արարքը դրսևորվել է ֆեյսբուքում հետևալ ստատուսը գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քրեական գործի (խեղկատակության) մանրամասները մի կողմ թողնելով՝ միայն նշեմ, որ գործով հայտարարվեց ավարտ, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ո՞վ է այն անձը կամ անձանց խումբը, ում ռասայական, ազգային, էթնիկ կամ այլ հայացքներով կամ անձնական կամ եսիմինչ հատկանիշներով պայմանավորված իբրև թե գրվել է ստատուսը։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ըստ քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ այդ անձանց խումբն ադրբեջանցիներն են․․․ Հ․Գ․ Գևորգ Էմին-Տերյանի պաշտպանությունն իրականացնում է մեր գրասենյակը։ Լրագրողներին՝ հարցերի դեպքում դիմել փաստաբան Վաչե Սիմոնյանին։Ավելին12:4020.12.22 -
ԻրավականՄաքրուհիները Օրբելի փողոցի բնակարաններից մեկում գտել են 12.512 կգ ոսկիՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։ Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված: 2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները: Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2920.12.22 -
ՔաղաքականՎահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարարՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»:Ավելին12:2220.12.22 -
Արցախ4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ ԱՀ ԱՆԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսեկան փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։Ավելին12:2020.12.22 -
ՀասարակականՊԵԿ-ը հրապարակել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերըՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից: Ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային հսկողություն իրականացնելիս, եթե հայտարարագրված ապրանքը ներառված է վերոհիշյալ ցանկերից որևէ մեկում և նույնականացվում է բնութագրով ու նկարագրությամբ (մոդել, մակնիշ, նկարագիր, տեխնիկական տվյալներ և այլն), ապա հայտարարատուի կողմից հայտարարագրի համապատասխան (31-րդ) դաշտում տվյալ ցանկին և ցանկի հերթական համարին հստակ հղում կատարող տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, անձանցից այլևս չի պահանջվելու հավելյալ թույլատվական փաստաթուղթ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքի միևնույն բաժնում տեղադրված է նաև երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը պարբերաբար թարմացվում և ընդլայնվում է։Ավելին12:1520.12.22 -
ՔաղաքականԻշխանության փոխարեն ընդդիմությունն է գործ անում․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, Հայաստանում ևս հասարակական միավորներն ու քաղաքական ուժերը թեմայի հետ կապված տարբեր գործողություններ են իրականացնում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հատվածը, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր, շարժումներ և գործիչներ այս օրերին նամակներ են ուղարկում միջազգային կառույցներին, ինչպես նաև բավական ակտիվ ուղիղ քննարկումների մեջ են իրենց միջազգային գործընկերների հետ։ Մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նաև այս ամենի արդյունքում առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն, այդ թվում՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող։ Ավելին, մեզ փոխանցեցին, որ չի բացառվում՝ մոտ օրերս եվրոպական կառույցներում իրավիճակն ավելի մանրամասն ու բովանդակալից ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կազմակերպվի նաև Բրյուսել։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ միջազգային կառույցների հետ առանձին աշխատանքներ են տանում, այդ թվում՝ տեսանյութեր են ներկայացվում, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Արցախում այս օրերին»:Ավելին12:0720.12.22 -
ՀասարակականՃանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են BMW-ն ու Niva-նԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ից 09։30-ն ընկած ժամանակահատվածում Պտղնի գյուղի սկբնամասում, «Շանգրիլա» խաղատան հարևանությամբ ճանապարհի մերկասառույցի պատճառով ինքնավթարի են ենթարկվել BMW և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229077/Ավելին12:0420.12.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատել են եւ նշանակել Կենտրոնի դատախազ: Վերջինիս տեղափոխությունը քրեական գործով անցնողներին առավել վատ վիճակում է դրել, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ չգիտեն, թե այս տեղափոխությունից հետո ինչ է լինեու իրենց քրեական վարույթի հետ: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Ու թեեւ այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին: Գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել: Ավելին՝ նրան ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազն էլ նոր պաշտոն է ստացել. արդյոք սա՞ է աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումը ՀՀ դատախազությունում»:Ավելին12:0020.12.22 -
ՀասարակականԴավթաշենի կամրջով երթևեկությունը վերականգնվել է. ԱԻՆԴավթաշենի կամրջով երթևեկությունը ժամը 11։20-ի դրությամբ վերականգնվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:Ավելին11:5820.12.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԱԾ աշխատակիցներինԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու ողջ ներուժը ծառայեցնել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուն։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ հավատարիմ ենք մեր առաքելությանը և ի զորու ենք լուծումներ գտնել ստեղծված այս վիճակի համար։ Սիրելի զինակից եղբայրներ, արդեն երրորդ տարին է, ինչ մեր տոնը մթագնվում է Հայրենիքին սպառնացող անվտանգային խնդիրների աննախադեպ ծավալներով։ Գիտեմ՝ ծառայության շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել մեզ։ Բայց այս ուղին ընտրելիս՝ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Մենք գիտեինք մեր վրա դրվող պատասխանատվության չափը։ Եվ մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում այս դժվարին ճանապարհով։ Սիրելի ընկերներ, ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Հայաստանն ու Արցախը կրկին ուժեղ և անվտանգ պետություններ են դառնալու։ Եվ թող Աստված ուժ ու կարողություն տա ձեզանից յուրաքանչյուրին՝ վերգտնելու մեր Հայրենիքը հզորացնելու ուղին։ Բոլորին անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Պատիվ ունեմ», - նշված է ուղերձում։Ավելին11:5720.12.22 -
ՔաղաքականԼաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է. ՀՀ ԱԽ քարտուղարԼաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին: Մինասյանը հիշեցրեց կառավարության ծրագրում ընդգծված է՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Նա հետաքրքրվեց՝ որո՞նք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի այդ և այլ նպատակների իրականացմանը: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,-ասաց Գրիգորյանը: Պատգամավորը հարցը հստակեցրեց՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, օրինակ, այսօր Լաչինի միջանցքի հարցը լուծեն: «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն հանդիսանում է ՌԴ-ն»,-պատասխանեց Գրիգորյանը: Իսկ ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը՝ այն պետք է ինֆորմացիա հայթայթի ու վերլուծություն տրամադրի: Հիմնական գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, կատարումն այլ ծառայությունների վրա է:Ավելին11:5520.12.22 -
ՔաղաքականԱյսօր դեսպանները կհավաքվեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված։ Մասնակցելու են արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները, որոնք այս օրերին ժամանել են Հայաստան։ Նման հանդիպումներ անցյալում տեղի էին ունենում ամեն տարի, սովորաբար` օգոստոսին: 2019-ին, օրինակ, դեսպաններն այցելել են Արցախ, այնտեղ քննարկում արել: Այս անգամ դեսպանների հավաքը, փաստորեն, հետաձգվել է մինչեւ տարեվերջ: Սկզբում հանդիպումը ցանկացել են անցկացնել Դիլիջանում, ապա տեղափոխել են Ջերմուկ: Հանդիպմանը սովորաբար մասնակցում են վարչապետն ու արտգործնախարարը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ հարցրինք, թե երբ, որտեղ եւ ինչ օրակարգով է հանդիպումը կայանալու։ Հունանյանը ճշտելու համար ժամանակ խնդրեց, ապա գրեց հետեւյալ տեքստը՝ պնդելով, որ դա մեր հարցի պատասխանն է․ «ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ ԱԳՆ գործունեությանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկություններն ԱԳՆ-ն պատշաճ ձեւաչափով ներկայացնում է հանրությանը»։ Իսկ անցյալում այս հավաքները գաղտնի չէին` հեռարձակվում էին, դեսպանները հարցազրույցներ էին տալիս եւ այլն»:Ավելին11:5220.12.22