Լրահոս
Սպորտ
10:30
20.12.22
118

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է Եվրոպայի բլից առաջնությունում

Img default alt hy

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է շախմատի Եվրոպայի բլից առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի Կատավիցե քաղաքում ընթացող Եվրոպայի բլից առաջնությունում Շանթ Սարգսյանը, հավաքելով 17,5 միավոր, լրացուցիչ միավորներով գրավել է  երրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով 1-րդ և 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Նավարան և Մասիչ Կլոկովսկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով 9-րդն է: